Ա․ Լոպուխին
Այսպես է ասում Տերը․ «Այսպես է ասում Տերը. «Մի՛ սովորեք հեթանոսների ճանապարհները և մի՛զարհուրեք երկնային նշաններից, որոնցից հեթանոսներն են զարհուրում»։ (Սինոդական թարգմ.) [2]
«Հեթանոսների ճանապարհները», այսինքն՝ հեթանոսական կյանքի կերպը և հատկապես նրանց կրոնը:
«Երկնային նշաններ», երկնային մարմինների աշխարհում պատահող որոշ արտառոց երևույթներ:
Բոլոր հեթանոսական նշանները և հենց հեթանոսական չաստվածներին մատուցվող աստվածպաշտությունը, հատկապես տարբեր կուռքերի պաշտամունքը, բոլորովին անիմաստ են: Մարգարեն հեգնանքով է խոսում այն մասին, թե ինչպես են այդ կուռքերը պատրաստվում:
---------------------------------------
[2] (Էջմիածին) Այսպէս է ասում Տէրը. «Մի՛ սովորէք գնալ հեթանոսների ճանապարհներով եւ մի՛ զարհուրէք երկնքի նշաններից, որոնցից նրանք են վախենում:
(Արարատ թարգմ.) Այսպես է ասում Տերը. «Ազգերի ճանապարհները մի՛ սովորեք և երկնքի նշաններից մի՛զարհուրեք, որովհետև նրանցից հեթանոս ազգերն են զարհուրում։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. Ըստ ճանապարհաց հեթանոսաց մի ուսանիք, եւ ի նշանաց երկնից մի զարհուրիք. զի նոքա երկնչին յերեսաց նոցա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: