Ա. Լոպուխին
«Որովհետև հենց որ սկսում եմ խոսել, գոռում եմ բռնության մասին, աղաղակում եմ ավերման մասին, որովհետև Տիրոջ խոսքն ինձ համար նախատինքի և ամենօրյա ծաղրանքի է վերածվել»: (Սինոդակ. թարգմ.) [8]
Ամեն անգամ քարոզելուց հետո մարգարեն ստիպված էր լինում բողոքել քարոզչության պատճառով իր կրած բռնության ու վիրավորանքների համար: Նա, ըստ էության, Աստծո կողմից տրված այնպիսի խոսքեր պիտի ասեր, որոնք ծայրաստիճան տհաճ պետք է լինեին իր համաքաղաքացիների համար, և որի համար մարգարեն պետք է անընդհատ վճարեր:
---------------------------------------
[8] (Էջմիածին թարգմ.) որովհետեւ իմ դառն խօսքերով այպ ու արհամարհանք վաստակեցի: Իմ թշուառութեան պատճառով ես բողոք եմ բարձրացնելու, քանզի Տիրոջ խօսքն ինձ բերեց նախատինք եւ հանապազօրեայ ծաղրուծանակ:
(Արարատ թարգմ.) Որովհետև երբ որ խոսեմ, աղաղակում եմ, գոռում եմ «բռնություն և ավերում». Տիրոջ խոսքն ամեն օր ինձ համար նախատինք ու կշտամբանք է դարձել։
(Գրաբար) զի դառնութեամբ բանից իմոց արարից այպն զարհամարհութիւն, եւ ի չուառութենէ բարձից. զի եղեւ ինձ բան Տեառն ի նախատինս եւ ի կատականս զաւր հանապազ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: