Երեմիայի մարգարեության մեկնություն 26:20

Ա. Լոպուխին

20–21. «Տիրոջ անունով մարգարեանում էր ևս մի մարդ` Սեմայիայի որդի Ուրիան` Կարիաթ-Յարիմից, և մարգարեանում էր այս քաղաքի և այս երկրի դեմ` ճիշտ նույն խոսքերով, ինչ Երեմիան»։ [20] «Երբ որ Հովակիմ թագավորը և նրա բոլոր ազնվականներն ու բոլոր իշխանավորները լսեցին նրա խոսքերը, թագավորն ուզեց սպանել նրան: Լսելով այդ մասին` Ուրիան վախեցավ և փախավ ու գնաց Եգիպտոս»։ (Սինոդական թարգմ.)
   
    Ուրիա մարգարեի մահը
   Ցույց տալու համար, թե որքան մեծ էր մարգարեին սպառնացող վտանգը, այստեղ հաղորդվում է այն մասին, որ նման ճառ ասած մեկ այլ մարգարե՝ Ուրիան, մահապատժի է ենթարկվել Հովակիմ թագավորի կողմից:

-----------------------------

[20](Էջմիածին թարգմ.) Մի մարդ էլ կար՝ կարիաթարիմցի Սամէայի որդի Ուրիան, որ մարգարէութիւն արեց Տիրոջ անունից. մարգարէութիւն արեց այս քաղաքի ու այս երկրի վերաբերեալ՝ յար եւ նման Երեմիայի բոլոր ասածներին:
(Արարատ թարգմ.) Եվ մի մարդ էլ կար, որ մարգարեանում էր Տիրոջ անունով՝ կարիաթարիմցի Սեմայիայի որդի Ուրիան։ Նա էլ Երեմիայի բոլոր խոսքերի պես մարգարեացավ այս քաղաքի և այս երկրի դեմ։
(Գրաբար) եւ այր մի մարգարէանայր յանուն Տեառն, Ուրիայ որդի Սամեայ ի Կարիաթարիմայ. եւ մարգարէացաւ ի վերայ քաղաքիս այսորիկ, եւ ի վերայ երկրիս այսորիկ ըստ ամենայն բանից Երեմիայի։