Երեմիայի մարգարեության մեկնություն 30:18

Սուրբ Եփրեմ Ասորի

Այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ ես Յակոբի վտարանդի վրանները կը վերադարձնեմ, ողորմած կը լինեմ նրա գերեալների նկատմամբ. քաղաքը կը վերաշինուի իր բարձունքի վրայ, տաճարն իր կարգ ու կանոնով կը վերականգնուի:
    
    «Քաղաքը կվերաշինվի իր բարձունքի վրա», այսինքն՝ Երուսաղեմը կվերակառուցվի իր նախկին տեղում և իր բարձր փառքի մեջ: «Տաճարն իր կարգ ու կանոնով կվերականգնվի», այսինքն՝ Աստծո տունը կվերակառուցվի, զոհաբերությունների ծեսը կվերականգնվի նույն շքեղությամբ և նույն փառքով, ինչպես նախկինում էր:
    

Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Տերը. «Ահա, գերությունից պիտի վերադարձնեմ Հակոբի վրանները և նրա բնակավայրերին պիտի գթամ. և քաղաքը դարձյալ պիտի կառուցվի իր բլրի վրա, իսկ տաճարը պիտի վերականգնվի նախկինի պես»»։ (Սինոդական թարգմ.) [18]
    
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 30:1

-----------------------------------------

[18](Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Տէրը. «Ահաւասիկ ես Յակոբի վտարանդի վրանները կը վերադարձնեմ, ողորմած կը լինեմ նրա գերեալների նկատմամբ. քաղաքը կը վերաշինուի իր բարձունքի վրայ, տաճարն իր կարգ ու կանոնով կը վերականգնուի:
(Արարատ թարգմ.) Տերն այսպես է ասում. «Ահա Հակոբի վրանները պիտի վերադարձնեմ գերությունից և նրա բնակարաններին պիտի գթամ. քաղաքը պիտի շինվի իր ավերակների բլուրի վրա, իսկ պալատը նախկինի պես պիտի վերականգնվի։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. Ահաւասիկ ես դարձուցից զվտարանդութիւն յարկացն Յակովբայ, եւ գերութեանն նորա ողորմեցայց. եւ շինեսցի քաղաքն ի բարձրութեան իւրում. եւ տաճարն ըստ իրաւանց իւրոց կանգնեսցի։