Երեմիայի մարգարեության մեկնություն 37:15

Սուրբ Հովհան Ոսկեբերան

Երեմիան ընկաւ Այերինոթ, այն տունը, որտեղ գուբն էր: Այդտեղ Երեմիան անցկացրեց երկար օրեր:
   
    Հովնաթանի տունը բանտի վերածեցին և այնտեղ մարդիկ բանտարկեցին: Հերետում, այսինքն ՝ որպես բանտ ծառայող տանը. եբրայերեն «Fefhlo (Φεθχλώ)» բառը  նշանակում է  «բանտարկության վայր»: Բանտ (φυλακή) բառի փոխարեն սովորաբար վերոնշյալ արտահայտությունն է օգտագործվում որպես ազատազրկման անվանում:
Արյունարբու գազանների պես նրանք կատաղում են մարգարեների դեմ: Եթե ​​նույնիսկ նա փախավ, ի՞նչ կա դրա մեջ: Արդյո՞ք դուք չեք նրան լռել ստիպում: Արդյո՞ք դուք չեք նրան արգելում խոսել: Իսկ ի՞նչ կլիներ, եթե փախչեր: Եթե ​​փախչեր, ապա ձեզ համար հեշտ կլիներ. կազատվեիք մերկացումից, կազատվեիք մեղադրանքներից: Բայց, ահա՛, նայի՛ր ամեն տեղ գործող հանդիմանությանն ու չարությանը: Ինչո՞ւ էին նրան ծեծում: Որպեսզի վրեժ լուծեին ազատ (մարգարեանալու) համար:
   

Ա. Լոպուխին

«Երբ Երեմիան մտավ բանտ ու խուց, և Երեմիան այնտեղ մնաց շատ օրեր»: (Սինոդական թարգմ. 37:16) [15]
   
    Քաղդեացիներին հանձնվելու անհրաժեշտության մասին մշտական ճառերի համար էին իշխանները զայրացել Երեմիայի վրա: Երեմիայի հանդեպ դրական տրամադրված հին իշխանները  (Երեմ. 26:3–6) այլևս չկային:
Գրասենյակի ղեկավարի տանը մի հարմարավետ սենյակ կար, որը, ակնհայտորեն կարող էր որպես բանտ ծառայել:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 37:11

---------------------------

[15](Էջմիածին թարգմ.) Երեմիան ընկաւ Այերինոթ, այն տունը, որտեղ գուբն էր: Այդտեղ Երեմիան անցկացրեց երկար օրեր:
(Արարատ թարգմ.) Երբ Երեմիան մտավ բանտի խցերը և այնտեղ Երեմիան շատ օրեր մնաց,
(Գրաբար) Եկն Երեմիա ի տուն գբոյն Յայերինովթն, եւ նստաւ անդ Երեմիա զաւուրս բազումս։