Սուրբ Եփրեմ Ասորի
այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահա խորտակուեց Ելամի աղեղը՝ նրանց բռնապետութիւնը:
Սրանով մարգարեն հասկացնել է տալիս, որ ելամացիները տիրապետում էին աղեղին և հայտնի էին դարձել նետեր արձակելու արհեստավարժությամբ, ուստի իրենց հույսը դրել էին իրենց աղեղների վրա և հպարտանում էին դրանցով:
Ա. Լոպուխին
այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահա խորտակուեց Ելամի աղեղը՝ նրանց բռնապետութիւնը: (Սինոդական թարգմ.) [35]
Շատ հավանական է, որ ելամացիները կազմել են Նաբուգոդոնոսորի այն զորքերի մի մասը, որոնք ավերել են Երուսաղեմը, և դրա պատճառով էլ նաև նրանց համար է հայտարարվում Աստծո դատաստանը:
«Ելամի աղեղ»–ի մասին ընթերցի՛ր նաև Ես. 22:6 համարը:
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 49։34
-----------------------------------------
[35](Էջմիածին թարգմ.) այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. «Ահա խորտակուեց Ելամի աղեղը՝ նրանց բռնապետութիւնը:
(Արարատ թարգմ.) «Այսպես է ասում Զորությունների Տերը. Ահա ես կոտրում եմ Եղամի աղեղը՝ նրանց գլխավոր զորությունը։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր զաւրութեանց Աստուած Իսրայէլի. Ահաւադիկ խորտակեցաւ աղեղն Ելամայ, իշխանութիւն բռնաւորութեան նոցա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: