Երեմիայի մարգարեության մեկնություն 51։58

Սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի

Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Լայն էր Բաբելոնի պարիսպը, բայց նա կործանուելով պիտի կործանուի, նրա բարձր դարպասները հրով պիտի այրուեն, ժողովուրդները զուր չարչարուեցին, եւ ազգերն սկզբից եւեթ պիտի ոչնչանային»:
     
     Կարծում եմ, որ Քաղդեական պարիսպ է անվանում կա՛մ քաղաքի կառավարչին և թագավորին, կա՛մ էլ հենց այն պարսպին, որի վրա հատկապես հենվում էին բաբելոնացիները և կարծում էին, որ իրենք ոչ մի տհաճ բան չեն զգա, և իրենց թշնամիների հարձակումը զուր կլինի, քանի որ այն այնպես էր կառուցված, որ դրա վրա մի քանի կառքեր կողք կողքի վարելու համար նախատեսված բավականին լայն ճանապարհ կար: Հետևաբար, բոլորի Աստվածը, ցնցելով այդ պարսպի վրա հիմնված բաբելոնացիների հույսը, Երեմիա մարգարեի բերանով ասում է. «Լայն էր Բաբելոնի պարիսպը, բայց այն կործանվելով պիտի կործանվի»:
     

  Ա. Լոպուխին

«Այսպես է ասում Զորությունների Տերը. «Բաբելոնի հաստ պարիսպները հիմնահատակ պիտի կործանվեն, և նրա բարձր դարպասները պիտի այրվեն կրակով. ուստի զուր չարչարվեցին ժողովուրդները, և ազգերը տանջեցին իրենց կրակի համար»»։ (Սինոդական թարգմ.) [58]
     
      «Ժողովուրդները զուր չարչարվեցին»: Տասնյակ հազարավոր մարդիկ էին ստիպված մասնակցել այնպիսի երկար պարիսպների կառուցման աշխատանքներին, ինչպիսին են Բաբելոնի պարիսպները: Ավելին, հայտնի է, որ Նաբուգոդոնոսորը 15 օրում է կառուցել Բաբելոնի ներքին պարիսպը:
     
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 51:1

------------------------------------------

[58](Էջմիածին թարգմ.) Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Լայն էր Բաբելոնի պարիսպը, բայց նա կործանուելով պիտի կործանուի, նրա բարձր դարպասները հրով պիտի այրուեն, ժողովուրդները զուր չարչարուեցին, եւ ազգերն սկզբից եւեթ պիտի ոչնչանային»:
(Արարատ թարգմ.) Այսպես է ասում Զորությունների Տերը. «Բաբելոնի լայն պարիսպները հիմնահատակ պիտի լինեն, և նրա բարձր դարպասները կրակով պիտի այրվեն. ժողովուրդները զուր են հոգնում, և ազգերը կրակի համար են աշխատում»։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր զաւրութեանց. Պարիսպն Բաբելոնի լայնեցաւ. կործանելով կործանեսցի, եւ դրունք նորա բարձունք հրով այրեսցին. եւ ջանասցին ժողովուրդք ընդ այն, եւ ազգ ի սկզբան սատակեսցին։