Երեմիայի մարգարեության մեկնություն 8:6

Հովհաննես Ավագ քահանա Կրանշտադտսկի

Ակա՛նջ դրէք եւ լսեցէ՛ք. այդ բանը չեն ուզում խոստովանել, մարդ չկայ, որ զղջայ իր չարութիւնների համար եւ ասի, թէ՝ ի՛նչ գործեցի: Արշաւողը կասեցրեց իր ընթացքը, ինչպէս քրտինք մտած ձին է կանգնում խրխնջալիս:

 
 
  Որքա՜ն մեղմ, կարեկից, հայրական է Տերը հանդիմանում Իր` մեղք գործած և իրենց մեղքերի համար ապաշխարել չցանկացող ժողովրդին: Նա ցույց են տալիս, թե ինչպես են նրանք խղճից զրկվել:

 

Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի

Ակա՛նջ դրէք եւ լսեցէ՛ք. այդ բանը չեն ուզում խոստովանել, մարդ չկայ, որ զղջայ իր չարութիւնների համար եւ ասի, թէ՝ ի՛նչ գործեցի: Արշաւողը կասեցրեց իր ընթացքը, ինչպէս քրտինք մտած ձին է կանգնում խրխնջալիս:

 

  Ապաշխարության կոչը նրանք լսել չեն ցանկանում, և բավական չէ, որ մեղք են գործել ու հայհոյել, դեռ  կռվի շտապող ձիերի պես չեն մտածում իրենց մեղքերի մասին և չեն ասում. «Ես ի՞նչ եմ արել»։ Դրանից երևում է, որ ասվածը կա՛մ անառակության հակված մարդկային ողջ ցեղի, կա՛մ Փրկչի ժամանակների մասին է, երբ «Բոլորը խոտորվեցին, բոլորն անպիտան դարձան. բարություն անող չկա,  անգամ  մեկ հոգի» (Սաղմ. 13:2)։ Ահա թե ինչու է Ինքն անձամբ խորհրդավոր կերպով բացականչում. «Փրկի՛ր ինձ, Տե՛ր, քանզի սուրբ չմնաց, նվազեց ճշմարտությունը մարդկանց որդիների մեջ» (Սաղմ. 11:1)։ Եթե այդպես է, ապա որտե՞ղ են նրանք, ովքեր պնդում են, որ իրենց իշխանության մեջ մեղքը չկա: Ոչ ոք, ասում է, բարի բան չի խոսում, քանի որ յուրաքանչյուր զուր խոսքի համար դատաստանի օրը հաշիվ պիտի տանք:

   

Ա. Լոպուխին

«Ես նայեցի և լսեցի. նրանք չեն ասում ճշմարտությունը, ոչ ոք չի զղջում իր ամբարշտության համար, ոչ ոք չի ասում. «Ես ի՞նչ եմ արել». յուրաքանչյուրն ընթանում է դեպի իր ճանապարհը, ինչպես մի ձի, որ նետվում է մարտի»։ (Սինոդական թարգմ․) [6]