Երեմիայի մարգարեության մեկնություն 3:1

Ա․ Լոպուխին

«Ասում են. «Եթե ամուսինը արձակի իր կնոջը, և նա (կինը) հեռանա նրանից և ուրիշ մարդու կինը դառնա, այդ դեպքում մի՞թե նա (կինը) կարող է վերադառնալ նրա (ամուսնու) մոտ. մի՞թե այդպիսով չի պղծվի այդ երկիրը: Իսկ դու շատ սիրեկանների հետ ես շնացել, և նորից վերադարձի'ր դեպի Ինձ», - ասում է Տերը։ (Սինոդական թարգ․)[1]
   
   Ակնհայտորեն Երեմիան այստեղ նկատի ունի Երկրորդ Օրինաց գրքի 25−րդ գլուխի 1−4 համարներում բովանդակվող ամուսնալուծության մասին օրենքը։

   «Այդ երկիրը» արտահայտության փոխարեն որոշ թարգմանիչներ, Յոթանասնիցի համաձայն, կարդում են «այդ կինը»։

   «Սակայն վերադարձի՛ր Ինձ մոտ» արտահայտության փոխարեն նորագույն շրջանի թարգմանիչները կարդում են «և արդյո՞ք կարող ես վերադառնալ Ինձ մոտ»։
-------------------------------
[1](Էջմիածին թարգ․) «Եթէ մարդն արձակի իր կնոջը, եւ սա հեռանայ նրանից ու ամուսնանայ ուրիշ տղամարդու հետ, ապա նորից յետ գայ նախկին մարդու մօտ, արդեօք այդ կինը ամբողջապէս պղծուած չի՞ լինի: Իսկ դու պոռնկացար բազում առաջնորդների հետ եւ վերադարձար ինձ մօտ, - ասում է Տէրը:
(Արարատ թարգ․) «Եթե մի մարդ արձակի իր կնոջը, և նա հեռանա նրանից և ուրիշ մարդու հետ ամուսնանա, մի՞թե մարդը կրկին նրա մոտ կվերադառնա. մի՞թե այն երկիրը բոլորովին չի ապականվի. դու շատ հոմանիների հետ ես շնացել, նորից դեպի ի՞նձ ես վերադառնում»,- ասում է Տերը։
(Գրաբար) Եթէ արձակեսցէ այր զկին իւր, եւ գնասցէ ի նմանէ՝ եւ լինիցի առն այլում, եթէ դառնալով դարձցի անդրէն ի նոյն. ո՞չ ապաքէն պղծելով պղծիցի կինն այն։ եւ դու պոռնկեցար ընդ հովիւս բազումս, եւ ոչ դարձար առ իս՝ ասէ Տէր։