Երեմիայի մարգարեության մեկնություն 5:17

Ա․ Լոպուխին

«Եվ նրանք պիտի ուտեն քո հունձքը և քո հացը, պիտի ուտեն քո որդիներին ու քո դուստրերին, պիտի ուտեն քո ոչխարներին ու քո եզներին, պիտի ուտեն քո խաղողն ու քո թուզը. սրով պիտի քարուքանդ անեն քո ամրացված քաղաքները, որոնց վրա դու հույս ես դրել»: (Սինոդական թարգ․)[17]
   
   «Կուտեն քո որդիներին»․ իհարկե, սա պետք է փոխաբերական՝ կոչնչացնեն, կբնաջնջեն  իմաստով հասկանալ։
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 5:10

--------------------------------
[17](Էջմիածին թարգ․) ուտելու են ձեր հունձն ու հացը, ուտելու են ձեր տղաներին ու աղջիկներին, ուտելու են ձեր ոչխարն ու արջառը, ուտելու են ձեր այգիները, թզենիներն ու ձիթենիները, աւերելու են ձեր անառիկ քաղաքները. ինչով որ դուք պարծենում էք, սրով հիմնիվեր կործանելու են:
(Արարատ թարգ․) Նրանք պիտի ուտեն քո հունձքը և քո հացը, պիտի ուտեն քո որդիներին ու դուստրերին. պիտի ուտեն քո հոտերն ու քո արջառները, պիտի ուտեն քո որթատունկերն ու թզենիները, ամրացված քաղաքները, որոնց ապավինում ես, սրով պիտի քարուքանդ անեն»։
(Գրաբար) եւ կերիցեն զհունձս ձեր՝ եւ զհաց. եւ կերիցեն զուստերս ձեր՝ եւ զդստերս. եւ կերիցեն զոչխար եւ զարջառ ձեր. եւ կերիցեն զայգիս եւ զթզենիս ձեր եւ զձիթենիս։ եւ կասեսցեն զամուր ամուր քաղաքս ձեր. եւ յորս դուքն պանծացեալ էք՝ սրով սատակեսցեն։