Զաքարիայի մարգարեության մեկնություն 1։19

Ա․ Լոպուխին

Եվ ես ասացի Հրեշտակին, որը խոսում էր ինձ հետ, թե ի՞նչ է սա: Նա պատասխան տվեց ինձ ու ասաց. «Դրանք այն եղջյուրներն են, որոնք ցիրուցան արեցին Հուդան, Երուսաղեմն ու Իսրայելը»: (Սինոդական թարգ․)[19]
   
   Երանելի Հերոնիմոսը Զաքարիա մարգարեի այս տեսիլքը կապի մեջ է դնում չորս միապետությունների մասին Դանիելի տեսիլքի հետ (Դան. 2:31−44) և երկրորդ տեսիլքում Զաքարիայի տեսած չորս եղջյուրների ներքո չորս հստակ թագավորություններ է հասկանում՝ Բաբելոնական, Մարա−Պարսկական, Մակեդոնական և Հռոմեական թագավորությունները:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) ահա չորս եղջիւրներ. եւ ասացի Հրեշտակին, որ խօսում էր ինձ հետ. «Ի՞նչ են դրանք, Տէ՛ր»: Ասաց ինձ. «Դրանք այն եղջիւրներն են, որ ցիրուցան արին Յուդայի երկիրը եւ Իսրայէլը»:
(Արարատ թարգ․) Եվ ինձ հետ խոսող հրեշտակին ասացի. «Սրանք ի՞նչ են»։ Եվ նա ինձ ասաց. «Սրանք այն եղջյուրներն են, որոնք ցրեցին Հուդային, Իսրայելին և Երուսաղեմին»։
(Գրաբար) Եւ ասեմ ցհրեշտակն որ խաւսէր յիս. Զի՞նչ են այդոքիկ, Տէր։ Եւ ասէ ցիս. Այդ եղջեւրք են որ ցրուեցին զՅուդայ՝ եւ զԻսրայէլ։