Զաքարիայի մարգարեության մեկնություն 1։21

Ա․ Լոպուխին

Եվ ես ասացի. «Իսկ դրանք ի՞նչ անելու են գալիս»: Նա ինձ այսպես պատասխանեց ու ասաց. «Այս եղջյուրները ցիրուցան են արել Հուդան այնպես, որ ոչ ոք չի կարող բարձրացնել իր գլուխը, իսկ սրանք եկել են վախեցնելու համար դրանց, կործանելու համար այն ազգերի եղջյուրները, որոնք իրենց եղջյուրը բարձրացրել էին Հուդայի երկրի դեմ, որպեսզի ցիրուցան անեին նրան»: (Սինոդական թարգ․)[21]
   
   Առաջին տեսիլքից պարզ է դառնում, որ հեթանոս թագավորությունների խաղաղ և բարեկեցիկ կյանքը չի համապատասխանում ընտրյալ ժողովրդին Իր բարեգթությունն ու բարեկեցությունը վերադարձնելու Տեր Աստծու մտադրություններին։ Երկրորդ տեսիլքում էլ հստակ կերպով ասվում է, որ Հուդայի և Երուսաղեմի հանդեպ ցուցաբերած դաժանությունների համար հեթանոս ժողովուրդներին խիստ պատիժ է սպասում:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) ես ասացի. «Իսկ դրանք ի՞նչ անելու են գալիս»: Ասաց ինձ. «Դրանք այն եղջիւրներն են, որոնք ցիրուցան արին Յուդայի երկիրը եւ խորտակեցին Իսրայէլը. եւ նրանցից ոչ ոք չբարձրացրեց իր գլուխը: Իսկ սրանք եկել են սրելու իրար դէմ այդ չորս եղջիւրները՝ այն ազգերը, որոնք եղջիւր բարձրացրին Տիրոջ երկրի վրայ եւ ցիրուցան արին այն»:
(Արարատ թարգ․) Եվ ես ասացի. «Սրանք գալիս են, որ ի՞նչ անեն»։ Նա ասաց. «Սրանք այն եղջյուրներն են, որ ցրեցին Հուդային այնպես, որ մարդ չբարձրացրեց իր գլուխը։ Եվ սրանք եկել են, որ նրանց վախեցնեն, որպեսզի վայր գցեն Հուդայի երկրի դեմ և նրան ցրելու համար եղջյուր բարձրացնող ազգերի եղջյուրները»։
(Գրաբար) եւ ասեմ. Իսկ դոքա զի՞նչ գան գործել։ Եւ ասէ ցիս. Այդ եղջեւրք են, որ ցրուեցին զՅուդայ՝ եւ զԻսրայէլ խորտակեցին. եւ ոչ ոք ի նոցանէ ամբարձ զգլուխ իւր. եւ ելին սոքա սրել զնոսա ի ձեռս նոցա. զչորս եղջեւրս զազգս յարուցեալս եղջեւր ի վերայ երկրի Տեառն՝ ցրուել զնա։