Զաքարիայի մարգարեության մեկնություն 11։7

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ պիտի հովվեմ մորթվելու ոչխարներին, հոտի իսկապես խեղճերին։ Եվ ինձ համար երկու գավազան պիտի վերցնեմ. մեկին պիտի կոչեմ «Բարեհաճություն», մյուսին՝ «Կապեր», և դրանցով պիտի հովվեմ ոչխարներին»։ (Սինոդական թարգ․) [7]
   
    Հաջորդիվ մարգարեն խորհրդանշական կերպով նկարագրում է բարի Հովվի գործունեությունը, որն այսուհետ Իր վրա է վերցնում հոտը պահպանելու գործը։ Խոսքի ընթացքից երևում է, որ այդ Հովիվը Ինքը Տերն է (կամ աստվածային Անձը, այսինքն` Մեսիան, Keil С.F.Op. cit. S. 617): Դժբախտ, մորթվելու դատապարտված ոչխարներին Նա հովվում է երկու գավազաններով. դրանցից մեկը Նա անվանում է «Բարեհաճություն» (Վիեննական կանոնում` շնորհ), իսկ մյուսը` «Կապեր»: Ըստ Լյաուրի` Բարի Հովվի կողմից տրված գավազանների խորհրդանշական անունները, ասես, պետք է ներկայացնեին Նրա հովվական ծառայության նշանաբանը (P. Elred Laur. Die Prophetennamen des Alten Testaments. Frieburg [Schweiz], 1903. S. 115): Հին շրջանի մեկնիչներն ու Մ. Լյութերը «chobhelim» (կապ) բառի փոխարեն 7−րդ համարում կարդում էին «chabhalim» («հիվանդություններ», «ցավեր». Luther. 322, Marti. Op. cit. S. 441):
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) Քանանացիների երկրում ես հովուութիւն պիտի անեմ այն հօտին, որ մորթոտուելու համար է, ինձ համար երկու գաւազան պիտի վերցնեմ, մէկը պիտի կոչեմ՝ Գեղեցկութիւն, իսկ երկրորդը՝ Վիճակ, եւ պիտի արածացնեմ հօտերը:
(Արարատ թարգ․) Եվ ես արածեցրի մորթվելու հոտը, այսինքն՝ հոտի թշվառներին։ Եվ երկու գավազան առա. մեկն անվանեցի Բարեսիրություն, մյուսն անվանեցի Համաձայնություն և արածեցրի հոտը։
(Գրաբար) Եւ հովուեցից խաշինն կոտորելոյ յերկրին Քանանացւոց։ Եւ առից ինձ երկուս գաւազանս. զմին՝ կոչեցից գեղեցկութիւն, եւ զերկրորդն՝ կոչեցից վիճակ. եւ արածեցից զխաշինսն.