Զաքարիայի մարգարեության մեկնություն 12։4

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

4-5․ «Այն օրը,- ասում է Տերը, - Ես ամեն ձիուն պիտի հարվածեմ կատաղությամբ, իսկ նրա հեծյալին՝ խելագարությամբ. Իմ աչքերը պիտի բացեմ Հուդայի տան վրա, իսկ ազգերի բոլոր ձիերին կուրությամբ պիտի հարվածեմ»։ [4] «Եվ Հուդայի իշխանները իրենց սրտերում պիտի ասեն. «Իմ զորությունը Երուսաղեմի բնակիչներն են՝ Զորությունների Տիրոջով, իրենց Աստծով»»։ (Սինոդական թարգ․)
   
   Տիրոջ հատուկ հովանավորության ներքո գտնվող Հուդայի համար հեթանոս ազգերի բոլոր ռազմական ուժերն անզոր պիտի լինեն. ձիերն ու հեծյալները ոչ միայն պիտի կորցնեն պատերազմ վարելու համար անհրաժեշտ հատկությունները, այլև մոլեգնության մեջ ընկնելով՝ պիտի վնասեն իրենք իրենց: Այն ժամանակ Հուդայի առաջնորդների համար պարզ պիտի դառնա, որ պաշարված Երուսաղեմի բնակիչները զորավոր են Աստծու օգնությամբ:

--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Այն օրը ես, - ասում է Տէրը, - կատաղութեան ախտով պիտի հարուածեմ նրանց երիվարներին, նրանց հեծեալներին էլ՝ խելագարութեամբ: Բայց ես իմ աչքերը պիտի բացեմ Յուդայի տան վրայ, իսկ բոլոր ազգերի երիվարներին պիտի հարուածեմ կուրութեամբ:
(Արարատ թարգ․) Այդ օրը,- ասում է Տերը,- ամեն ձիու պիտի հարվածեմ սարսափով, իսկ նրա հեծյալին՝ խենթությամբ։ Հուդայի տան վրա պիտի հսկեմ և ժողովուրդների բոլոր ձիերին կուրությամբ պիտի հարվածեմ։
(Գրաբար) Յաւուր յայնմիկ ասէ Տէր ամենակալ. Հարից զամենայն երիվարս տագնապաւ, եւ զհեծեալս նորա յիմարութեամբ. եւ ի վերայ տանն Յուդայ բացից զաչս իմ, եւ զամենայն երիվարս ազգաց հարից կուրութեամբ։