Ա․ Լոպուխին
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Ձեր ձեռքերը պիտի զորանան, դուք, որ այժմ լսում եք մարգարեների խոսքերն այն օրից ի վեր, երբ նրանք եղել են Զորությունների Տիրոջ տանը` նրա տաճարի հիմնարկեքը կատարելու և ապա այն կառուցելու ժամանակ»: (Սինոդական թարգ․) [9]
Սկսված ձեռնարկի հաջող ավարտի մասին անգամ չի էլ կարելի կասկածել, քանի որ քարոզը հնչում է տաճարի հիմնադրման ժամանակաշրջանում ապրած մարգարեների շուրթերից. նրանց որոշ մարգարեություններ արդեն կատարվել են։ Կարելի է լիովին վստահ լինել, որ նրանց կողմից արված բոլոր կանխատեսումներն էլ անկատար չեն մնա։
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Ձեր ձեռքերը պիտի զօրանան,դուք, որ այժմ լսում էք մարգարէների այս խօսքերը այն օրից ի վեր, երբ նրանք եղել են Ամենակալ Տիրոջ տանը՝ նրա տաճարի հիմնարկէքը կատարելու եւ ապա այն կառուցելու ժամանակ:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Զորքերի Տերը. Թող զորանան ձեր ձեռքերը, ո՛վ դուք, որ այս օրերում մարգարեների բերանից լսում եք այս խոսքերը, որոնք խոսվեցին այն օրը, երբ հիմնվեց Զորքերի Տիրոջ տաճարը, և տաճարը կառուցվեց։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր ամենակալ. Զաւրասցին ձեռք ձեր որ լսէքդ յաւուրս յայսոսիկ զբանս զայս ի բերանոց մարգարէիցն, յաւրէ յորմէ արկէք հիմն տան Տեառն ամենակալի. եւ տաճարս յորմէ հետէ շինեցաւ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: