Մաղաքիայի մարգարեության մեկնություն 3։14

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

14-15․ «Դուք ասում եք. «Զուր է Աստծուն ծառայելը, և ի՞նչ օգուտ կա, որ մենք պահեցինք Նրա կանոնները և սգո հագուստով ընթացանք Զորությունների Տիրոջ առաջ»»։ [14]«Եվ այժմ մենք երանելի ենք համարում ամբարտավաններին. անօրենություն գործողները ավելի լավ են կարգավորում իրենց գործերը, և թեև փորձում են Աստծուն, սակայն անպատիժ են մնում»։ (Սինոդական թարգ․)
   
    13−15−րդ համարներ։ Մարգարեն կրկին անդրադառնում է այն առարկությանը, որը հրեաները բարձրացնում էին աստվածային արդարադատության դեմ (Մաղ․ 2։17)։ Զաքարիա մարգարեի ժամանակակիցների նմանությամբ (Զաք․ 7։3)՝ նրանք տրտնջում էին, որ Աստծուն ծառայելը և սևազգեստ շրջելը ոչ մի օգուտ չեն բերում (սևազգեստ շրջելը պահքի խորհրդանիշ է, որը, ակնհայտորեն, տվյալ դեպքում վերաբերում է այն կամովին իրենց վրա վերցնողներին)։ Ավելի լավ կլիներ արդեն վարվել ամբարտավանների կամ Աստծու օրենքի պահանջներին ուշադրություն չդարձնողների նման, որոնք շարունակում են վայելել կյանքը՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք իրենց գործերով «փորձում են» Աստծուն, այսինքն՝ կարծես մղում են Նրան՝ իրենց դեմ դրսևորել Իր բարկությունը։ Ովքե՞ր են այդ ամբարտավանները` հրեանե՞ր, թե՞ հեթանոսներ։ Ամենայն հավանականությամբ՝ որոշ հրեաներ, քանի որ հեթանոսներն ամենևին պարտավոր չէին հաշվի նստել Տեր Աստծու օրենքի սահմանումների հետ։

--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Դուք ասում էք. «Ինչո՞վ բամբասեցինք քեզ»: Նրանով, որ ասում էիք, թէ՝ «Զուր է այն ամէնը, ինչ ծառայում է Աստծուն, եւ ի՞նչ աւելի օգուտ եղաւ, որ պահեցինք նրա հրահանգները եւ պաղատանքով ընդառաջ գնացինք Ամենակալ Տիրոջը:
(Արարատ թարգ.) Դուք ասում եք. Զուր է Աստծուն ծառայելը, և ի՞նչ օգուտ, որ մենք պահել ենք նրա հրամանները և սուգով քայլեցինք Զորքերի Տիրոջ պատճառով։
(Գրաբար) եւ ասացէք. Ի՞ւ բամբասեցաք զքեզ. զի ասէիք՝ թէ զուր է ամենայն՝ որ ծառայէ Աստուծոյ. եւ զի՞նչ աւելի է զի պահեցաք զպահպանութիւնս նորա. եւ զի գնացաք պաղատանաւք առաջի Տեառն ամենակալի։