Սոփոնիայի մարգարեության մեկնություն 1:13

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

Եվ նրանց հարստությունը վերածվում է ավարի, և նրանց տները անապատի: Նրանք տներ են կառուցելու, բայց դրանց մեջ չեն ապրելու, խաղողի այգիներ են տնկելու և նրանց գինիները չեն խմելու: (Սինոդական թարգ․)[13]
   
   13−րդ համարում մարգարեն համոզիչ կերպով ասում է, որ Երուսաղեմի բնակիչների անհավատության, չապաշխարելու և արատների մեջ համառ մնալն անխուսափելիորեն պիտի հանգեցներ նրանց՝ բոլոր տեսակի նյութական բարեկեցությունից շուտափույթ և լիակատար զրկվելուն: Ընդ որում, մարգարեի սպառնալիքը՝ երուսաղեմացիներին իրենց հարստությունից, ունեցվածքից, տներից, այգիներից և գինուց օգտվելու հնարավորությունից մոտալուտ զրկվելու մասին, արտահայտված է հենց այն նույն ձևով, որը ծագում է դեռևս Մովսեսի հանդիմանական խոսքից (Բ Օր. 28։30, 39) և հետագայում բազմիցս հանդիպում է մարգարեների հանդիմանական խոսքերում (Ամոս. 5:11, Միք. 6:15 և այլն):

--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Կը խլուի նրանց զօրութիւնը, եւ նրանց տունը աւերակ կը դառնայ. տներ կը շինեն, բայց չեն բնակուի դրանց մէջ, այգիներ կը տնկեն, բայց չեն խմի դրանց գինին»:
(Արարատ թարգ․) Եվ նրանց ունեցվածքը ավար պիտի դառնա, նրանց տները՝ ավերակներ, և տներ պիտի շինեն, բայց նրանցում չպիտի բնակվեն, այգիներ պիտի տնկեն, բայց նրանցից գինի չպիտի խմեն»։
(Գրաբար) Եւ եղիցի զաւրութւն նոցա ի յափշտակութիւն, եւ տունք նոցա յապականութիւն։ Շինեսցեն տունս եւ մի բնակեսցեն ի նմա, տնկեսցեն այգիս եւ մի արբցեն զգինի նոցա։