Ովսեեի մարգարեության մեկնություն 12:9

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Սակայն Ես՝ Տերը, քո Աստվածը, Եգիպտոսի երկրից ի վեր, կրկին քեզ կբնակեցնեմ վրաններում, ինչպես տոնի օրերին։ (Սինոդական թարգ․) [9]
   
    Իսրայելը հպարտանում էր նրանով, որ իր աշխատանքով էր հարստացել։ Սակայն իրականում, Եգիպտոսից ելքի ժամանակներից, Իսրայելի բարգավաճման միակ աղբյուրը Տերն էր։ Եվ այդ բանը մոռանալու համար ժողովուրդը  պիտի պատժվի։

      «Քեզ կբնակեցնեմ վրաններում, ինչպես տոնի օրերին»։ Ամբողջությամբ պարզ չէ՝  մարգարեի խոսքերը սպառնալի՞ք են, թե՞ մխիթարություն։ Ըստ երևույթին, մարգարեն խոսում է Տաղավարահարաց տոնի մասին, որի ժամանակ իսրայելացիները պետք է ապրեին վրաններում՝ ի հիշատակ այն բանի, որ Եգիպտոսից դուրս բերելուց հետո Աստված նրանց բնակեցրեց վրաններում (Ղևտ․ 23։42-43

    Վրաններում բնակվելը ժողովրդին հիշեցնում էր և՛ անապատով դժվարին ճանապարհորդության, և՛ Աստծու բարերար ու (հրաշքներով լի) առաջնորդության մասին։ Այդ պատճառով 9−րդ համարի պատկերավոր արտահայտությունը կարելի է հասկանալ այն իմաստով, որ ժողովրդին վրա կհասնի աստվածային պատիժը, և նա  կարծես թե  կրկին անապատ կտարվի, սակայն աստվածային առաջնորդության հույսը նրանից չի խլվի (Բրոդովիչ)։

--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) «Բայց ես՝ քո Տէր Աստուածը, որ հանեցի քեզ Եգիպտացիների երկրից, դարձեալ կը բնակեցնեմ քեզ վրանների տակ ինչպէս տօն օրերին:
(Ովսեե 12։10․ Արարատ թարգ․) Բայց ես եմ Տերը՝ քո Աստվածը, Եգիպտոսի երկրից ի վեր, հանդիսավոր տոնի օրերի պես քեզ դեռ վրանների մեջ եմ բնակեցնելու։
(Գրաբար) Բայց ես Տէր Աստուած քո որ հանի զքեզ յերկրէ՛ն Եգիպտացւոց, դարձեալ μնակեցուցից զքեզ ի խորանս՝ ըստ աւուրցն տօնից.