Ա. Պ. Լոպուխին (†1904)
Եփրեմի անօրինությունը կապված է, նրա մեղքը պահված է։ (Սինոդական թարգ․) [12]
«Ինչպես ժամանակավոր աշխարհում,− ասում է երանելի Հերոնիմոսը 12−րդ համարի մեկնության մեջ,− այն, ինչը կապվում է, պահպանվում է և չի կորչում նրա համար, ում համար կապվել է: այդպես էլ բոլոր անօրենությունները, որոնց միջոցով Եփրեմը մեղք էր գործել Աստծու առջև, կապված են նրա համար և պահվում են, որպես թե թաքցված դրամապանակում»։ Եբրայերեն «zarur» (կապված է) բառը Յոթանասնիցը ընթերցել է որպես գոյական «zeror»՝ «συσιροφή»՝ կապանք, այստեղից էլ՝ սլավոներեն «(անօրինության) կապոց» տարբերակը։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Եփրեմը անիրաւութիւնների կծիկ է, եւ նրա մեղքերը թաքնուած են:
(Արարատ թարգ․) Եփրեմի անօրենությունը կապված է, նրա մեղքը՝ ի պահ դրված։
(Գրաբար) Ծրա՛ր անիրաւութեանց Եփրեմ. և ծածկեալ կան մեղքն նորա։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: