Ա. Պ. Լոպուխին (†1904)
Քո հորթը քեզ թողեց, Սամարիա, Իմ բարկությունը բորբոքվեց նրանց վրա, մինչև ե՞րբ նրանք չեն կարողանալու մաքրվել։ (Սինոդական թարգ․)[5]
«Քո հորթը քեզ թողեց, Սամարիա՛»։ Այս նախադասության մեջ որոշ թարգմանիչներ (թարգմանություններ) և մեկնիչներ «zanah» բայը հասկանում են տրական հոլովի իմաստով․ Յոթանասնիցում «απότιψαι τόν μόσχον σου» է (սլավոներեն՝ «խորտակի՛ր քո հորթին»), ռուսերեն սինոդալ տեքստում`«Քո հորթը քեզ թողեց», իսկ այլոց (Հիտցիգ, Էվալդ) մոտ`«Նա (Տեր Աստվածը) մերժեց քո հորթին» տարբերակն է։
Սակայն խոսքի համատեքստն ավելի շատ համապատասխանում է 5−րդ համարում անանցողական բայի իմաստով գործածված «զանահ» բայի «գարշելի լինել» նշանակությանը․ «գարշելի է քո հորթը, Սամարիա՛»։ Ակնհայտորեն, տվյալ հատվածում Սամարիա անվանումն օգտագործվում է ամբողջ թագավորության անվան փոխարեն, քանի որ Սամարիա քաղաքում ոսկե հորթի գոյության մասին ոչինչ հայտնի չէ։
«Մինչև ե՞րբ նրանք չեն կարող մաքրվել»․ մաքրվել հորթերին ծառայելու պղծությունից։ Սլավոներեն տեքստի 5−րդ համարի վերջում եղած «Իսրայելում» բառը տեղափոխվել է 6−րդ համարի սկզբից։ Ըստ երևույթին, «ki mi-yisrael» (քանզի նա Իսրայելն է) բառերի փոխարեն Յոթանասնիցը ընթերցել է «bisrael»։
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Խորտակի՛ր քո հորթը, Սամարիա՛. իմ բարկութիւնը բորբոքուեց նրանց դէմ. մինչեւ ե՞րբ պիտի չկարողանան մաքրուել Իսրայէլում:
(Արարատ թարգ․) Քո հորթը մերժվեց, ո՛վ Սամարիա, նրանց դեմ իմ բարկությունը բորբոքվեց. նրանք մինչև ե՞րբ չեն կարողանալու անմեղ լինել։
(Գրաբար) Խորտակեա՛ զորթն քո Շամրին. բարկացաւ սրտմտութիւն իմ ի վերայ նորա. մինչև յե՞րբ ո՛չ կարասցեն սրբել յԻսրայէլի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: