Ա․ Լոպուխին
1-2. Ցնծության աստիճան մի՛ ուրախացիր, Իսրայե՛լ, ինչպես որ ուրիշ ժողովուրդները, քանզի դու հեռանալով քո Աստծուց՝ պոռնկություն ես անում․ սիրում ես պոռնկության ընծաները բոլոր կալսերում։ [1] Կալը և հնձանը չեն կերակրի նրանց, և խաղողի հյութի վրա դրված հույսը կխաբի նրանց։ (Սինոդական թարգ․)
«Ցնծության աստիճան մի՛ ուրախացիր, Իսրայե՛լ»։ 2−րդ համարից երևում է, որ մարգարեն Իսրայելին զգուշացնում է առատ բերքի պատճառով կազմակերպվելիք ուրախությունների համար։ Ուրախություններ, որոնք, անկասկած, արտահայտվում էին հեթանոսական բնույթ ունեցող հատուկ տոնակատարություններով։ Այլ ժողովուրդների նմանությամբ (սլավոներեն՝ «ժողովուրդներ»՝ հեթանոսներ)՝ Իսրայելը երկրավոր պտուղների առատության մեջ տեսնում էր իր կողմից պաշտվող Բահաղի բարյացակամության նշանները (սիրում ես պոռնկության ընծաները բոլոր կալսերում) և, հետևաբար, ուրախանում էր այն բանի համար, որ («կի»−ն ռուսերեն թարգմանության մեջ «քանզի» է) հեռացել է Աստծուց և տրվել է պոռնկությանը, այսինքն՝ Բահաղի ծառայությանը։ Սակայն այդ ուրախությունը ունայն է, որովհետև Իսրայելը չի օգտվելու պտուղների առատությունից․ կալը և հնձանը չեն կերակրելու նրանց, իսկ խաղողի հյութի վրա դրված հույսը խաբելու է։ 1−ին համարում «ցնծության աստիճան» բառերի փոխարեն սլավոներեն տեքստում ընթերցվում է «մի՛ խնդա» (μηδέ εύφραίνου), քանի որ Յոթանասնիցը «ել գիլ» (ցնծության աստիճան) բառերի փոխարեն ընթերցում է «ալ գիլ»։ 2−րդ համարում եբրայերեն տեքստի «լո յիրեմ»՝ «չի կերակրի նրանց» բառերի փոխարեն Յոթանասնիցը ընթերցել է կառուցվածքով վերջինիս նմանվող «լոյեդաամ»․ այստեղից էլ ծագում է սլավոներեն՝ «նրանց չճանաչեցին» տարբերակը։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Մի՛ խնդար, Իսրայէ՛լ, եւ մի՛ ուրախացիր ինչպէս երկրի ողովուրդները, որովհետեւ պոռնկացար քո Աստծու դէմ, սիրեցիր կաշառքը ցորենի բոլոր կալերի վրայ:
(Արարատ թարգ․) Մի՛ ուրախացիր, ո՛վ Իսրայել, մի՛ ցնծա, ինչպես ժողովուրդները, քանզի պոռնկացար ու հեռացար քո Աստծուց. ցորենի ամեն կալի վրա պոռնկության վարձը սիրեցիր։
(Գրաբար) Մի՛ խնդար Իսրայէլ, և մի՛ ուրախ լինիր որպէս ժողովուրդք երկրի. Զի պոռնկեցա՛ր յԱստուծոյն քումմէ. սիրեցեր զկաշառս ի վերայ ամենայն կալոց ցորենոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: