Ովսեեի մարգարեության մեկնություն 9:4

Ա. Պ. Լոպուխին (†1904)

4-5. Տիրոջը գինի չեն մատուցի,և նրանց զոհերը Նրա համար ընդունելի չեն լինի, դրանք նրանց համար կլինեն ինչպես սգո հացը․ բոլորը, ովքեր կուտեն այն, կպղծվեն, քանզի նրանց հացը իրենց հոգու համար է, իսկ Տիրոջ տուն նա չի մտնի: [4] Ի՞նչ պիտի անեք տոնի օրը, և Տիրոջ տոնակատարության օրը։ (Սինոդական թարգ․)
   
       «Դրանք նրանց համար կլինեն ինչպես սգո հացը»եբրայերենից՝ «kelechem onim lahem»։ «Սգո հացը» (սլավոներեն՝ «ողորմության /хлеб жалости») անմաքուր հաց էր, որը պղծվում էր մահացածի տանը լինելու պատճառով (Ղևտ․ 21։1, 22։4, Թվեր․ 19։14, Բ Օր․ 26։14)։ Ռուսերենի թարգմանիչները այդ համեմատությունը զոհերի վերաբերյալ են հասկացել և այդ պատճառով էլ ավելացրել են «նրանք կլինեն» (այսինքն՝ զոհերը) արտահայտությունը։ Սակայն համարի հաջորդ բառերից պետք է եզրակացնել, որ մարգարեն խոսում է սովորական հացի, այլ ոչ թե զոհերի մասին, և այդ պատճառով էլ, շատ մեկնիչների հետ միասին, այս արտահատությանը պետք է տալ հետևյալ ձևակերպումը․ «Նրանց համար իրենց հացը սգո հացի պես կլինի»։ Մարգարեն ցանկանում է արտահայտել այն  միտքը, որ գերության մեջ Իսրայելը պղծվելու է անգամ հացից, որովհետև բոլոր զոհաբերությունների դադարելուց հետո Տիրոջը մատուցելու միջոցով այդ հացը չի սրբանա. ․ «այդ հացը նրանց հոգու համար է» (այլ ոչ թե «նրանց համար»), «իսկ Տիրոջ տուն նա չի մտնի»։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Տիրոջը գինի չնուիրեցին եւ նրա սիրտը չքաղցրացրին իրենց վրայ, նրանց զոհերը սգոյ հոգեճաշ կը դառնան նրանց, բոլոր նրանք, ովքեր կ՚ուտեն նրանից, կը պղծուեն, քանի որ իրենց հացը միայն իրենց կը մնայ եւ չի մտնի Տիրոջ Տան մէջ:
(Արարատ թարգ․) Նրանք Տիրոջը գինու նվեր չեն մատուցելու, և նրան հաճելի չեն լինելու նրանց զոհերը. սգավորների հացի պես պիտի լինի նրանց հացը. բոլոր ուտողները պիտի պղծվեն, որովհետև նրանց հացը նրանց անձերի համար է և չի մտնելու Տիրոջ տունը։
(Գրաբար) Ո՛չ նուիրեցին Տեառն գինի, և ո՛չ քաղցրացուցին նմա. զոհք նոցա իբրև զհա՛ց սգոյ եղիցի նոցա. ամենեքեան որ ուտիցեն ի նմանէ պղծեսցին. զի հա՛ցն իւրեանց անձանց իւրեանց լիցի, և մի՛ մտցէ ի տուն Տեառն։