Աբդիուի մարգարեության մեկնություն 1:14

Ա․ Լոպուխին

«չպետք է կանգնեիր խաչմերուկների վրա, որպեսզի սպանեիր նրանց միջից փախչողներին, և չպետք նրանց միջից փրկվածներին մատնեիր նրանց աղետի օրը»: (Սինոդական թարգ․) [14]
   
   Չսահմանափակվելով Երուսաղեմի թալանին մասնակցելով` եդոմայեցիները, ինչպես երևում է 14−րդ համարից, դարանակալում էին Երուսաղեմից փախչողներին և նրանց կա՛մ սպանում էին, կա՛մ էլ թշնամիներին էին հանձնում: «Չպետք է կանգնեիր խաչմերուկների վրա (al happerek)». «Perek» արտահայտության փոխարեն ոմանք (Գրետց) «perez» են ընթերցում և այն «պարիսպ քանդելու, ճեղք բացելու» իմաստով են հասկանում, սակայն նմանատիպ ընկալումը չի համապատասխանում համատեքստին: Յոթանասնիցը «perek» արտահայտությունը  «diekbolh» բառի միջոցով է թարգմանում և դրան «autwn» դերանունն է ավելացնում։ Այստեղից էլ ծագում է սլավոներեն տեքստի «չպետք է գրավեիր նրանց կիրճերը» տարբերակը: 14−րդ համարում «խաչմերուկներ»−ի ներքո հարկ չկա հենց Եգիպտոս տանող ճանապարհները հասկանալ, որտեղ հրեաները փրկություն էին փնտրում բաբելոնյան գերությունից (Շնուրրեր)։ Մարգարեն առհասարակ խոսում է Երուսաղեմին մոտ գտնվող ճանապարհերի, ինչպես նաև լեռնային արահետների մասին (Մարտի), որոնց միջոցով փրկվում էին քաղաք ներթափանցած թշնամիներից: «Չպետք է նրանց միջից փրկվածներին (seridaj)  մատնեիր (vealthasger) նրանց աղետի օրը» նախադասությունը Յոթանասնիցում «mhde sugklesVj touj feugontaj ex autwn en hmera qliyewj» տարբերակով է ընթերցվում, որն էլ սլավոներեն տեքստում «չպետք է պաշարեիր նրանց փախստականներին նրանց նեղության օրը» ձևով է թարգմանվում: «Sagar» բայը «փակել, խցել» իմաստն ունի, իսկ հիֆիլ տարբերակում ստանում է «մատնել, դավաճանել» նշանակությունը: Յոթանասնիցը «sagar»−ը «sugkleiw» բայի միջոցով է թարգմանել նաև Ամ. 1:6 համարում: Մարգարեն, հավանաբար, այստեղ խոսում է եդոմայեցիների կողմից այն հրեա փախստականների թշնամիներին հանձնելու մասին, որոնք թաքնվում էին եդոմական տարածքներում (Եր. 40:11):
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Պէտք չէ գրաւէիր նրանց կիրճերը նրանցից փրկուածներին սպանելու համար եւ պէտք չէ պաշարէիր նրանց փախստականներին նրանց նեղութեան ժամանակ»:
(Արարատ թարգ․) Եվ չպիտի կանգնեիր ճամփաբաժանին՝ նրա ազատվածներին բնաջնջելու համար, և նեղության օրը չպիտի մատնեիր նրա մնացորդներին։
(Գրաբար) Եւ մի՛ առնուցուս զկիրճս նոցա սատակել զապրեալսն ի նոցանէ. և մի՛ պաշարեսցես զփախստեայս նոցա յաւուր նեղութեան նոցա.