[ԱՎԱԳ] ՇԱԲԱԹՎԱ ՈՒՐԲԱԹ ՕՐՎԱ [ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ] ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱՍԱԾԸ ԱՎԵՏԱՐԱՆԻ ԱՅՆ ԽՈՍՔԻ ՎՐԱ, ԹԵ` «ՈՉ ՈՔ ԵՐԿԻՆՔ ՉԻ ԲԱՐՁՐԱՑԵԼ» (Հովհ. Գ 13)

Իր խոս­քի մեջ ­Դա­վիթ մար­գա­րեն ա­սում է. «Որ­քան մեծ են գոր­ծե­րը քո, ­Տեր, ա­մեն ինչ ի­մաս­տութ­յամբ ստեղ­ծե­ցիր» (Սղմ. ՃԳ 24):

 

Բ­նա­կան է լույ­սով ու­րա­խա­նա­լը, կյան­քի վրա գուր­գու­րա­լը, հա­րա­զատ­նե­րին փար­վե­լը, և ­մեզ իսկ վա­յել է զերծ մնալ այս կյան­քի խա­վար պա­տե­հութ­յուն­նե­րից և ­բա­րի կյան­քով (կեն­ցա­ղա­վա­րութ­յամբ) բո­վան­դակ հո­գին զի­նա­վա­ռել մա­հա­բեր ախ­տե­րի հան­դեպ և ­միշտ տո­գոր­վել մեծ սի­րով, հայ­րա­կան ու եղ­բայ­րա­կան խնամ­քով և գ­թութ­յամբ: ­Բայց ժամն հաս­նե­լիս մեզ պա­շա­րում է բա­վա­կան մեծ ակ­նա­ծա­լից երկ­յուղ` չլի­նի թե չկա­րո­ղա­նանք մեզ տրված կարճ ժա­մա­նա­կի մեջ խոս­քով հան­դար­տեց­նել մեզ ի սկզբա­նե հան­դար­տեց­նո­ղին և ­կամ ան­վա­ճառ խոս­քե­րով փոքր ինչ հա­տու­ցել մեծ ե­րախ­տա­վոր­նե­րի ա­րա­ծը ա­ղոթ­քի բազ­մա­պա­տիկ վա­ճառ­քով ու զո­րա­վոր լու­սե­ղեն նյու­թե­րով: Այս պատ­ճա­ռով ա­հա­լի կաս­կա­ծան­քով ձգձգե­ցինք վճռի պա­հան­ջը` լավ հա­մա­րե­լով թող­նել հույսի օգ­նութ­յամբ ե­ղած նա­խա­ճա­շակ բա­րի­քը, քան թե ունայն ձեռ­քով ներ­կա­յա­նալ հա­տուց­ման պա­հին` ան­մի­ջա­պես հաս­նե­լով հան­դերձ­յալ կյան­քին: ­Սա­կայն այս մե­ծա­գույն մար­տա­հան­դե­սին ե­կանք ոչ ա­ռանց հար­կադ­րող հրա­մա­նի և­ ա­ռանց հոր­դո­րա­կան խրա­տի` հա­մակ­վել կաս­կա­ծոտ դո­ղով, սխա­լա­շատ և­ ան­հան­գիստ ճի­գե­րի (գի­տակ­ցութ­յամբ), որ մանա­վանդ կա­րիք ու­նեն Աստ­ծո օգ­նութ­յանն ու ար­ժա­նա­վոր­նե­րի ա­ղոթք­նե­րի գոր­ծակ­ցութ­յա­նը, ո­րոնց կա­րե­կից աղեր­սան­քով թերևս­ ար­ժա­նի կլի­նենք ո­ղոր­մութ­յան, քան­զի չեմ կա­րող ա­սել, թե եր­ևա­ցող բա­նե­րով բռնա­դատ­վե­ցինք, այլ` հոգ­ևոր բա­րի­քի հան­դեպ սի­րով կամ երկ­յու­ղով և ­հու­սով, ո­րով­հետև կամ պատ­վե­լով բռնա­դատ­վե­ցինք կամ վե­հա­գույն բա­նե­րի ա­հով հնա­զանդ­վե­ցինք կամ էլ հույ­սի ձեռք­բե­րում­նե­րով քա­ջա­լեր­վե­ցինք, որ­պես­զի ա­մե­նայն ին­չով մե­կու­սա­ցած չլի­նենք փրկված­նե­րի դա­սից: Եվ ինչ­պե՞ս թաքց­նենք մեր տկա­րութ­յու­նը հզոր­նե­րից և ­մեր չքա­վո­րութ­յու­նը` հա­րուստ­նե­րից, մեր հի­վան­դութ­յու­նը` ճար­տար ու պատ­րաս­տա­կամ բժիշկ­նե­րից, ո­րով­հետև քո­ղարկ­ված կա­րի­քը չի բա­վա­րար­վում զո­րեղ­նե­րի կող­մից, իսկ հայտն­վա­ծը աս­պա­րեզ է կան­չում աստ­վա­ծա­սե­րին ու մար­դա­սե­րին և­ ա­ռա­վե­լա­պես` հայրա­կան գութն ու եղ­բայ­րա­կան սի­րո ա­ռա­վե­լութ­յու­նը, որով­հետև ամ­բող­ջա­կան իսկ այս­պի­սի­նե­րից է կազմ­ված աստ­վա­ծա­հա­վաք ատ­յա­նը, և­ ան­կա­րե­լի է գտնել դրա­նից առա­վել հաս­տա­տուն ա­պա­հո­վութ­յուն, ո­րով­հետև «ա­մուր պա­րիսպ­նե­րով քա­ղա­քի» նման է հո­րից օգ­նութ­յուն ստա­ցած որ­դին և ­հա­րա­զա­տից` եղ­բայ­րը, այլ նաև «հզոր աշ­տա­րակ և­ ամ­րա­ցած թա­գա­վո­րութ­յուն» է ան­վան­վում հա­վա­տա­րիմ բարե­կա­մը: Այս պատ­ճա­ռով մեր սառ­նութ­յու­նը ջեր­մաց­րեց Աստ­ծո ջերմ սի­րով` մնա­լով իր սի­րե­լի­նե­րի սրտի մեջ, (հատ­կա­պես) սի­րով զո­րա­ցած Ք­րիս­տո­սի սի­րե­լի ­Հով­հան­նե­սի ավետ­յաց խոս­քով, որ մեր առջև դրե­ցինք իբրև սպե­ղա­նի մեր ան­զո­րութ­յան, մա­նա­վանդ այս­տեղ, ուր ա­ռա­վե­լա­գույնս երևում է Աստ­ծո սի­րո վե­հութ­յու­նը ­Հոր և Որ­դու հա­մար մահու չափ սի­րե­լի օ­տա­րա­ցած մարդ­կա­յին ցե­ղին, ո­րի մասին և սկզ­բից ա­սում է ծո­ցա­ծին ­Միա­ծի­նը ­Նի­կո­դի­մոս (անու­նով) իշ­խա­նին` խո­սե­լով երկ­րորդ և­ ա­նախտ ծննդյան ա­վա­զա­նի վե­րա­բեր­յալ. Եվ ոչ ոք եր­կինք չի բարձ­րա­ցել, ե­թե ոչ ­Նա, որ ի­ջավ երկն­քից:

 

Արդ, ­Հով­հան­նես թարգ­ման­վում է ­Տի­րոջ հնա­զան­դութ­յուն. նա որ­դին էր ­Զե­բե­դեո­սի` հոր, ­Սո­ղո­մեի` մոր, որ դուստրն էր ­Նեփ­թա­ղի­մի ցե­ղից ­Հով­սե­փի, գա­վա­ռով` գա­լի­լեա­ցի, ար­հես­տով` ձկնորս, արդ­յուն­քով` սկզբնա­պես տա­ռա­պած, որ ակ­նար­կում էր պա­տա­ռո­տուն գոր­ծի­քը: ­Սա Ք­րիս­տո­սի նա­խա­տե­սութ­յամբ ընտր­ված էր աշ­խար­հի լի­նե­լութ­յու­նից ա­ռաջ, ո­րո­վայ­նից սրբված և ­վարժ­ված Ք­րիս­տո­սի օ­րեն­քով, ե­րի­տա­սարդ հա­սա­կում (գա­լի­լեա­կան) ծո­վա­կից հրա­վիր­ված, ա­ռա­քե­լա­կան շնոր­հով ճո­խա­ցած, ա­վե­տա­րա­նա­կան զար­դե­րով ոտ­քե­րը գե­ղեց­կաց­րած (Հմմտ. Ե­սա­յի ԾԲ 7) և բարձ­րա­ձայն հոր­ջորջ­ված Որ­դի Ո­րոտ­ման և ­բարձ­րութ­յան ա­մե­նա­բաշխ պատ­վի հա­սած մինչև որ սոս­կա­լի ժա­մին Քրիստո­սից ըստ հո­գու Իր ա­նա­րատ ­Մոր անդ­րա­նիկ որ­դի սահ­ման­վեց հայտ­նա­պես ցույց տա­լով վճռա­բան ո­րո­շու­մով. «­­Կին դու, ա­հա քո որ­դին» (­­Հովհ. ԺԹ 26): Ե­րե­սու­նութ տա­րե­կա­նում նրան վի­ճակ­վեց` (ա­ռա­քե­լա­գոր­ծե­լու) ա­սիա­ցի­նե­րի մեծ աշ­խար­հում ու վե­րա­կա­ցու (ե­պիս­կո­պոս) լի­նե­լու նման և ­հա­րա­կից շրջան­նե­րի վրա: Այլ նաև, իբրև Ք­րիս­տո­սի չար­չա­րա­կից, Դո­մե­տիա­նո­սի[1] կող­մից ­Պատ­մոս կղզի ու­ղարկ­վեց և ն­րա խոս­քի պատ­մի­չը ե­ղավ և ­Ներ­վա­սի հոր­դո­րով ու վե­րին ազ­դե­ցութ­յամբ ամ­բողջ կղզու լու­սա­վո­րութ­յու­նից տաս­ներ­կու տա­րի հե­տո վե­րա­դառ­նում է` գրե­լով չոր­րորդ Ա­վե­տա­րա­նը` այն հա­մե­մե­լով Եփ­րա­տի ե­դե­մա­բուխ գե­տով և ­հա­վա­սար­վե­լով բարձ­րաթ­ռիչ, ա­նեղ (Աստ­ծո) փառ­քը կրող կառ­քին և ­Զա­քա­րիա մար­գա­րեի ս­­ևա­թույր ձիե­րին` թա­փան­ցե­լով ան­ճա­ռե­լի խոր­քե­րը, «որ աչ­քը չտե­սավ և­ ա­կան­ջը չլսեց և ­մար­դու սիր­տը չի­մա­ցավ» (Ա ­Կորնթ. Բ 9): (Գ­րեց) հու­նա­րեն լեզ­վով, ըստ Պ­րո­խո­րո­նի` ­Պատ­մոս կղզում, ըստ Եվ­սե­բիո­սի` Ե­փե­սո­սում[2]: Այս­տեղ նա ա­ղեր­սեց տե­ղի ե­րեց­նե­րին` ցույց տա­լով իրեն ե­րեք ա­վե­տա­րա­նիչ­նե­րի գրա­ծը: Ու նա վկա­յեց, թե ինչ գրված է, ճշմա­րիտ է: ­Բայց ա­սում է, կան և­ այլ ազ­նիվ և­ անհ­րա­ժեշտ բա­ներ, որ բաց են թողն­ված (դրան­ցում. օ­րի­նակ) անա­պա­տից վե­րա­դառ­նա­լու շրջա­նը, որ­պես­զի խոս­քե­րի կրկնութ­յու­նը ձանձ­րույթ չպատ­ճա­ռի: Արդ, ա­նա­պա­տի փոր­ձութ­յու­նից վե­րա­դառ­նա­լուց մինչև ­Հով­հան­նե­սի բանտ նետ­վե­լը, որ եր­կու տա­րի­ներ են, (նրա) հրա­շա­գոր­ծութ­յուն­ներն ու վար­դա­պե­տութ­յունն է կա­տար­վում: Իսկ տե­ղի ե­րեց­նե­րը իբրև լավ ու սի­րե­լի ա­ռաք­յա­լի, այլև ստու­գա­բան գրքի ­Հով­հան­նե­սից մաղ­թան­քով խնդրե­ցին լրաց­նել թե­րին ու ե­դե­մա­կան չորրորդ գե­տի խոր­հուր­դը, որ պահ­վեց նրա հա­մար` (­­Սուրբ) Հո­գով լրվե­լու: Եվ նա խոր­հե­լով Ն­րանց ա­ղա­չանք­նե­րի մա­սին և ­նա­յե­լով ­Հո­գու և­ ե­կե­ղե­ցու խորհր­դի խոր­քե­րը, թող­նե­լով նախագր­ված ա­վե­տա­րան­նե­րի ոճն ու կար­գը` հաս­նում է անհաս և­ ան­կոխ ան­դունդ­ներ և Աստ­ծո Որ­դուն աստ­վա­ծա­բա­նում իբրև ան­վայր, ան­սահ­ման և­ ան­ժա­մա­նակ` ի սկզբա­նե Հոր մեջ և ­Հոր հետ` Ա­րա­րի­չը լի­նե­լով բո­լոր ա­րա­րած­նե­րի գոյե­ղեն մա­սե­րի: Եվ ա­պա խո­նար­հեց­նե­լով ­Բա­նին` մար­դե­ղութ­յան է կո­չում ի վկա­յութ­յուն ­Կա­րա­պե­տի (­­Հով­հան­նես Մկրտ­չի) խոս­քի և «ա­նա­պա­տում կան­չող ձայ­նի» (­­Հովհ. Ա 23):

 

­Կար մի մարդ` Աստ­ծուց ու­ղարկ­ված, նրա ա­նու­նը ­Հով­հան­նես էր: ­Սա ե­կավ որ­պես վկա, որ­պես­զի վկա­յի լույ­սի մա­սին(­­Հովհ. Ա 7): Եվ խոս­քը ա­ռաջ տա­նե­լով ու հասց­նե­լով բա­ցո­րոշ հրաշք­նե­րի պատ­մութ­յա­նը` գա­լիս է այս նշա­նա­վոր տե­ղը, (ուր պատ­վի­րում է) ջրի և ­հո­գու մեջ ծնվել ա­նա­րատ ծնուն­դով և­ որ­դիա­նալ Աստ­ծուն ու ժա­ռան­գել երկն­քի ար­քա­յութ­յու­նը: Եվ հրեից իշ­խանն ու Իս­րա­յե­լի վար­դա­պետ ­Նի­կո­դե­մո­սը չկա­րո­ղա­ցավ հա­սու լի­նել ա­ռա­կա­վոր խոս­քե­րի ի­մաս­տին և­ ան­կա­րող ե­ղավ (հաս­կա­նալ) հոգ­ևոր բո­վան­դա­կութ­յու­նը. իր երկ­նա­վո­րի` ­Հո­րից ան­ժա­մա­նակ և­ ա­ռանց մոր ծնուն­դը, ո­րով­հետև չըմբռ­նեց ան­հայր կու­սա­կան ծնուն­դը և­ ա­վա­զա­նի պարգ­ևը, որ չնա­յած երկ­նա­վոր է, բայց ան­ճա­ռե­լի բա­նե­րի հա­մե­մատ երկ­րա­վոր է աս­վում, քան­զի սուրբ ­Կույ­սը երկ­րա­վոր Ա­դա­մի ծնունդ է, և­ ա­վա­զա­նի ջու­րը և­ ա­նո­թը, որ ա­վա­զանն ու մյու­ռո­նի նյութն է, երկ­րա­վոր է` թե­պետ խոր­հուր­դը աստ­վա­ծա­յին ու երկ­նա­վոր է: Արդ, երբ ­Նի­կո­դե­մո­սը այս լսեց, իր մտքում ա­սաց. ­Դու երկ­րա­վոր մարդ ես` որ­տե­ղի՞ց գի­տես երկ­նա­վո­րը, որ ա­սա­ցիր, թե` «ինչ տե­սանք վկա­յում ենք» և ­թե` «երկ­նա­վոր բա­նե­րը պետք է ա­սեմ»: Իսկ ­Նա, որ Աստ­ված է և քն­նում է սրտերն ու ե­րի­կա­մունք­նե­րը, ի­մա­նա­լով, թե իր սրտում ինչ գրեց իշ­խա­նը, ա­սում է նրան. «Ոչ ոք եր­կինք չի բարձ­րա­ցել»: Այս չորս բա­ռե­րը (զե­տեղ­ված են) տար­բեր ա­նոթ­նե­րում. (չորսն է, քան­զի) ըստ քե­րա­կա­նութ­յան «և»-ը շաղ­կապ է, հա­մա­պա­տաս­խան եր­կու դեմ­քե­րի և­ անձ­նա­վո­րութ­յուն­նե­րի, որ մեկ խոս­քի և ­տան մեջ եր­կու միտք և դեմք է ցույց տա­լիս, ինչ­պես երկ­նա­վո­րի մա­սին խո­սե­ցին երկ­րա­վոր մար­դիկ` մար­գա­րե­նե­րը, բայց նրանք, ե­ղա­կան լի­նե­լով, ե­րեկ­վանն էին և ­միշտ երկ­րի վրա չէին: Ու նրան­ցից և­ ոչ մե­կը չբարձ­րա­ցավ բուն եր­կինք, որ եր­կինք­նե­րի եր­կինք է կոչ­վում, Աստ­ծո առջև դեմ­հան­դի­ման, չնա­յած Ե­նով­քի ու Ե­ղիա­յի հա­մար գրված է, թե երկ­րից եր­կինք տե­ղա­փոխ­վե­ցին, որ թերևս դ­­րախ­տը կա­րող էր լի­նել կամ (երկն­քի) պա­րու­նակ­նե­րից մե­կը, որ գի­տեր միայն Ք­րիս­տոս Փր­կի­չը, որ ա­սաց. թե լոկ Ինքն է երկն­քից ի­ջել մար­դե­ղութ­յամբ և­ այն­տե­ղից չի զատ­վել Իր ան­բո­վան­դա­կե­լի (բնութ­յամբ) և ­մար­դա­նա­լուց ա­ռաջ աստ­վա­ծութ­յամբ ե­ղել է աշ­խար­հում որ­պես սրա Ա­րա­րիչ, հա­մա­ձայն այն խոս­քի, թե` «աշ­խար­հում էր և­ աշ­խար­հը նրա­նով ե­ղավ» (­Հովհ. Ա 10): ­Նույն­պես և­ եր­կինք համ­բարձ­վե­լիս չէր զատ­վում աշ­խար­հից, այլ ա­սում ա­շա­կերտ­նե­րին. «­Ձեզ հետ եմ բո­լոր օ­րե­րում մինչև աշ­խար­հի վախ­ճա­նը» (Մտթ. ԻԸ 20):

 

Եվ ոչ ոք եր­կինք չբարձ­րա­ցավ, ե­թե ոչ նա, ով ի­ջավ այն­տե­ղից.

 

­Խոսքն Աստ­վա­ծութ­յան մա­սին է, ո­րով­հետև ոչ թե երկն­քից բե­րեց մար­մի­նը, այլ միայն ­Բանն ի­ջավ ­Կույ­սի ո­րո­վայ­նի մեջ և ն­րա ար­յու­նը իր մեջ նե­րար­կե­լով մա­կար­դի նման նրա­նում էա­ցավ որ­պես հո­գով և մտ­քով, մեր բնութ­յան մեջ մեղ­քից զատ ե­ղած ա­մե­նայն ին­չով կա­տար­յալ մարդ` անշ­փոթ խառ­նու­մով և­ ան­բա­ժա­նե­լի միա­վո­րութ­յամբ; Եվ կա­մե­նում է մեր կող­մից ըն­դուն­վել որ­պես ամ­բող­ջութ­յամբ ան­քակ­տե­լի և­ ան­բա­ժա­նե­լի Աստ­ծո վե­հա­գույն և ­գե­րա­զանց մեկ բնութ­յուն, Աստ­ծո մեկ Որ­դի, ծնունդ ­Հոր ա­ռանց մոր և ծ­նունդ ­Կույ­սի ու, մեկ­տեղ­վե­լով հոր­ջորջ­վել մար­դու Որ­դի, այ­սինքն` Ա­դա­մի որ­դի, ­Մա­րիա­մի որ­դի, ո­րով­հետև նա երկն­քից ի­ջած ­Մարդ է, և­ այն­տեղ է նախ­քան համ­բարձ­վե­լը, ինչ­պես տնկվե­լու հա­մար հե­ռա­վոր աշ­խար­հից ու­րիշ տեղ բեր­ված միր­գը կոչ­վում է այդ աշ­խար­հի ա­նու­նով: Այդ պատ­ճա­ռով ա­սում է.

 

Ոչ ոք եր­կինք չի բարձ­րա­ցել, ե­թե ոչ ­Մար­դու Որ­դին, որ ի­ջավ երկն­քից.

 

Ըստ ­Պո­ղո­սի, ­Հի­սուս Ք­րիս­տոս հա­վի­տե­նութ­յու­նից ա­ռաջ էր, կա այժմ և կմ­նա հա­վիտ­յան (Հմմտ. Եբր. ԺԳ 8): Եվ դարձ­յալ, թե` «Ով ի­ջավ նա է, որ բարձ­րա­ցավ երկն­քից վեր, որ­պես­զի կա­տար­վի ա­մեն ինչ, ո­րով­հետև ինչ­պես ա­սաց այս Ա­վե­տա­րա­նի­չը. «­Բա­նը մար­մին ե­ղավ և բ­նակ­վեց մեր մեջ» (­Հովհ. Ա 14): Իր թղթում ա­սում է, թե` «Ով հոր մոտ էր` մեզ եր­ևաց մարմ­նով» (Ա ­Հովհ. Ա 2): ­Հա­նուն ան­ճա­ռե­լի միութ­յան հա­վա­տում ենք, թե ­Բա­նը մար­մին ե­ղավ, ա­սում է սուրբ Ա­թա­նա­սը, հա­մա­ձայն այն խոս­քի, թե «­Մեր ձեռ­քե­րը շո­շա­փե­ցին կյան­քի ­Խոս­քին (­Բա­նին)» (Ա ­Հովհ. Ա 1)[3]:

 

Ոչ ոք եր­կինք չի բարձ­րա­ցել. Ինչ­պես աս­վում է, ո՛չ մար­դիկ և­ ո՛չ հ­­րեշ­տակ­նե­րը, բայց ե­ղան երկն­քում ու երկ­րի վրա: Ն­րանք խո­սում են ե­ղե­լութ­յու­նից և­ ա­րա­րած­նե­րից, բայց ձեր ըն­կալ­ման չա­փով ես գի­տեմ և ­խո­սում եմ անս­կիզբ ­Հոր մա­սին, ո­րից սկզբնա­վոր­վե­լով ­Մար­դու Որ­դին ե­ղա: Եվ «ա­հա հրեշ­տակ­նե­րը բարձ­րա­նում և­ իջ­նում էին» (Ծննդ. ԻԸ 12), բայց նրանք չեն կա­րող ինձ նման գնալ այն­տեղ և ­վե­րա­դառ­նալ, ըստ ո­րում Ինձ­նից բա­ցի չեն կա­րող ի­մա­նալ Աստ­ծո ան­ճա­ռե­լի խո­րա­նը, ըստ այն խոս­քի, թե` «Ինչ­պես ­Մով­սե­սը ա­նա­պա­տում բարձ­րաց­րեց օ­ձը, նույն­պես հարկ է բարձ­րա­նալ մար­դու Որ­դուն» (­­Հովհ. Գ 14): ­Նախ պատ­ճառն է ցույց տա­լիս, թե հա­նուն ին­չի ան­բո­վան­դա­կե­լի Աստ­ված մար­դու Որ­դի ե­ղավ. ո­րով­հետև կա­մե­նում էր մահ­վամբ ա­զա­տել մեր ա­դամ­յան բնութ­յու­նը կուռ­քե­րից, դժոխ­քից, մեղ­քե­րից, և­ ա­վա­զա­նով, որ ջրի և ­հո­գու ծնունդ է, Աստ­ծո Որ­դու կարգ ու պատ­վին ար­ժա­նաց­նել և­ երկն­քի ար­քա­յութ­յան ժա­ռան­գա­վոր­ներ դարձ­նել, ինչն անհ­նա­րին լի­նե­լով կրել աստ­վա­ծա­յին ան­մահ բնութ­յա­նը, ա­նա­պա­տում, ոչ ան­տե­ղի բարձ­րաց­րեց օ­ձը, այլ փրկե­լու հա­մար Իս­րա­յե­լը չար օ­ձե­րից: Այս պատ­ճա­ռով Աստ­ծուց հրա­ման ստա­նա­լով (­­Մով­սե­սը) փրկող օձ է ստեղ­ծում իբրև օրի­նակ փրկա­գոր­ծող ­Յի­սու­սի: Եվ նա նա­յե­լով խորհր­դին պղնձից է պատ­րաս­տում` կա­ղա­պա­րի մի­ջո­ցով ա­ռանց կռա­նա­հա­րի: Ո­րով­հետև ինչ­պես պղին­ձը կարծր և­ ան­փուտ է, այդ­պես ան­մահ Աստ­վա­ծութ­յու­նը մտնե­լով ­Կույ­սի ո­րո­վայ­նի մեջ. ոս­կեն­ման պղնձի պես, ա­նախտ և­ ան­փուտ աստ­վա­ծան­ման մար­դու կեր­պա­րանք ստա­ցավ, քան­զի «Ն­րա մար­մի­նը ա­պա­կա­նութ­յուն չտե­սավ» (­­Գործք Բ 31): Եվ ան­փո­փո­խե­լի լույ­սի ճա­ռա­գայ­թը ընկ­նե­լով մեր փո­փո­խա­կան բնույ­թի տակ` աստ­վա­ծաս­տեղ­ծեց այն, ո­րով բարձ­րա­ցավ մահ­վան փայ­տի վրա իբրև պղնձի օձ, քան­զի մեր բնութ­յու­նը օ­ձաձև է, օ­ձի հինգ գա­լար­նե­րով ցույց է տա­լիս հինգ զգա­յա­րան­նե­րը, իսկ գլխով և ­պո­չով, որ յոթ է ա­նում` մեր բա­նա­կան և ­ձայ­նա­կան մա­սե­րը[4], որ ա­ռավ ­Տի­րո­ջից և ­մաքր­վեց: Ո­րով­հետև ինչ­պես այն­տեղ լոկ ձև­ ու­ներ ոչ թե չա­րութ­յուն, նույն­պես և ­մեր ­Տե­րը, նման լի­նե­լով մե­ղա­վոր մար­դու մեղք չու­ներ և «նեն­գութ­յուն չկար նրա բե­րա­նում» (Սղմ. ԼԱ 2): Եվ ինչ­պես մեկ օ­ձից և ­մեկ Ա­դա­մից բո­լոր մարդ­կանց վրա տա­րած­վեց մահն ու ա­պա­կա­նութ­յու­նը, այն­պես էլ փրկա­գոր­ծող օ­ձի նմա­նութ­յամբ փայ­տից կախ­ված մեկ Ա­դա­մից բո­լոր մարդ­կանց վրա ծա­վալ­վեց կյան­քի ար­դա­րութ­յունն ու ան­մա­հութ­յու­նը: Եվ ինչ­պես ով նա­յում էր պղնձե օ­ձին Աստ­ծո երկ­յու­ղով մաքր­վում էր, այդ­պես ով նա­յեր աստ­վա­ծա­վա­յել մարմ­նին, որ «տես­քով գե­ղե­ցիկ էր բո­լոր մարդ­կան­ցից» (Սղմ. ԽԴ 3), թող որ պոռ­նիկ կա­նայք նա­յեին, նրանց մեջ մեռ­նում էր օ­ձաձև ցան­կութ­յու­նը և նրանց ա­նա­մոթ աչ­քե­րը լցվում էին կեն­սա­բեր ար­տա­սու­քով: «Եվ ինչ­պես ­Մով­սե­սը ա­նա­պա­տում բարձ­րաց­րեց օ­ձը, այն­պես էլ մար­դու Որ­դին պետք է բարձ­րա­նա» (­Հովհ. Գ 14): Այն­տեղ ­Մով­սե­սը օ­ձը գա­մեց փայ­տին և ց­ցեց Վ­կա­յութ­յան խո­րա­նի դռան առջև և­ ա­մե­նա­տեր ­Հի­սուս Իր կամ­քով ­Հոր սի­րով բարձ­րա­ցավ ­Խա­չի վրա` մա­րե­լով Ի­սա­հա­կով ե­ղած պարտ­քը, որ Աբ­րա­հա­մն­ իր միած­նով փու­թաց կա­տա­րել Աստ­ծո հան­դեպ: Եվ ինչ­պես օ­ձի բարքն է սո­ղալ գետ­նի վրա, սուզ­վել հո­ղի մեջ և­ ա­զատ­վել ծե­րա­ցած թե­փու­կից, նույն­պես և ­Տեր ­Հի­սուս Ք­րիս­տոս շրջում է երկ­րի վրա` պո­կե­լով Ա­դա­մի նզովք­նե­րի փու­շը և, բարձ­րա­նա­լով մահ­վան փայ­տի վրա, մեր մարդ­կա­յին բնութ­յու­նը բարձ­րաց­րեց իր Աստ­վա­ծութ­յան պսա­կին և մտ­նե­լով հո­ղի մեջ մարդ­կանց հո­գի­նե­րը դուրս բե­րեց ստո­րին դժոխ­քից, ինչ­պես սկյու­թա­ցի­նե­րի (բար­բա­րոս­ներ) զո­հած գա­ռա­նը և ­խոր ձո­րե­րում նետ­ված պատ­վա­կան ակ­նե­ղե­նը նույն պատ­ճա­ռով ու սլաց­քով դուրս բեր­վեց: Այս­պես էլ ­Հոր ­Միա­ծի­նը գե­րեզ­ման իջ­նե­լով Իր ե­րե­քօր­յա թաղ­մամբ և ­հա­րութ­յամբ մեղ­քե­րից ծան­րա­ցած մեր հնա­ցած բնութ­յու­նը նո­րա­փե­տուր նո­րոգ­մամբ վերս­տին բարձ­րաց­նե­լով նո­րո­գեց, «որ­պես­զի ա­մեն ոք, ով հա­վա­տա Ն­րան` հա­վի­տե­նա­կան կյանք ու­նե­նա» (Հովհ. Գ 15): Այն­տեղ օ­րի­նա­կի մեջ ա­ռօ­րեա­կան կյանք էր, այս­տեղ` հա­վի­տե­նա­կան կյանք: ­Բայց այն­տեղ ոչ թե վա­յել էր օ­ձին հա­վա­տալ, այլ` ­Խա­չի վրա գամ­ված ­Հի­սու­սին, որ օ­րի­նա­կի ճշմար­տութ­յունն էր, ո­րով­հետև, թե­պետ մո­տիկ էին, սա­կայն ոչ բո­լորն էին տես­նում օ­ձին. պարզ է` նրանք, ով­քեր հա­վատ­քի աչ­քեր չու­նեին` տես­նե­լու «ճշմար­տութ­յու­նը, չէին փրկվում թու­նա­վոր գա­զան­նե­րից: Իսկ ով­քեր Աստ­ծո երկ­յուղն ու­նեին և ­կա­տար­յալ հա­վատ` Աստ­ծո ­Խոս­քի նկատ­մամբ, որ հրա­մա­յեց կա­տա­րել այն, փրկվում էին, թե­պետ չա­րա­չար խայթ­վում էին, և­ օ­ձը մեռ­նում էր: Ինչ­պես և­ այս­տեղ հրեա­նե­րը բաց աչ­քե­րով մո­տիկ լի­նե­լով ­Տի­րո­ջը, լոկ իբրև մարդ էին տես­նում նրան, (ո­րի պատ­ճա­ռով) մե­ռան հա­վի­տե­նա­կան մա­հով, քան­զի նրանց մեղ­քը հաս­տատ­ված էր նրանց մեջ, ինչպես ա­սաց ­Տե­րը, ո­րով­հետև ոչ խո­յը կա­րող էր փրկել Ի­սա­հա­կին և­ ոչ էլ գառ­նե­րի ար­յու­նը` Իս­րա­յե­լին, այլ` երկ­նա­վոր Գա­ռը, որ իր վրա վերց­րեց աշ­խար­հի մեղ­քե­րը (­­Հովհ. Ա 29), որով­հետև օ­րի­նա­կը սոսկ մի բա­նով նմա­նութ­յուն ու­նի և­ ոչ թե ամ­բողջ հա­վաս­տի պատ­կերն է, ինչ­պես ա­սում է սրբե­րից մեկը. Պղն­ձի օ­ձը կախ­վում է ընդ­դեմ օ­ձե­րին հա­լա­ծող­նե­րի, (Պղն­ձի օ­ձը), որ հա­կա­ռա­կա­տիպն էր մեզ հա­մար կախ­վա­ծի[5]: Ո­րով­հետև նա մե­ռած էր և­ ան­շունչ, և­ իր հետ սպա­նում էր Իր նման օ­ձե­րին և ­մարդ­կանց դարձ­նում ի­րեն թշնա­մի, իսկ ­Տե­րը մարդ­կանց իր նման դարձ­րեց և ­սատ­կեց­րեց մարդ­կանց թշնա­մի դ­­ևե­րին: ­Սա­կայն չա­րութ­յուն չկար նրա մեջ, ինչ­պես որ պղնձի օ­ձի մեջ մեղք ու չա­րութ­յուն, նեն­գութ­յուն ու դա­ռը թույն չկար: Ու ե­թե ան­հա­վատ­նե­րից մեկն ա­սի, թե ա­նիծ­վա­ծը ինչ­պե՞ս կա­րող է հա­վա­տաց­յալ­նե­րից որ­ևէ մե­կին և­ որ­ևէ մեռյա­լի կյանք տալ, ո­րով­հետև գրված է թե` «Ա­նիծ­յալ է այն ա­մե­նը, ինչ կախ­ված է փայ­տից» (Բ­ օր. ԻԱ 23), կա­սենք, թե սկզբնա­պես ա­նիծ­ված և ­մե­ռած օ­ձը ինչ­պե՞ս­ էր կյանք տա­լիս ի­րեն նա­յող­նե­րին, որ­պես­զի բո­լոր նրանք, ով­քեր հա­վա­տան նրան, կյանք ու­նե­նան: Ա­ռա­ջին, հա­վա­տը խնդրում է, դյու­րինն ու ոչ աշ­խա­տա­տա­րը, որ Օ­րեն­քը չէր կա­րող մե­կին տալ, (որ­պես­զի) չկո­րի: ­Կո­րուս­տը, մա­հը, և­ ա­պա­կա­նութ­յու­նը գոյա­վոր բնութ­յուն­ներ չեն, այլ գո­յութ­յան մեր­ժում, հնարք և կյան­քի ա­պա­կան­ված մաս: ­Բայց այս­տեղ կո­րուստ է ան­վա­նում ան­հա­վա­տութ­յու­նը, ով­քեր (այն ու­նե­նա­լով) մատն­վում են հա­վի­տե­նա­կան տան­ջան­քի, ըստ այն խոս­քի, թե` («­­Դուք ա­ռա­վել վա­խե­ցեք նրա­նից) ով կա­րող է գե­հե­նի մեջ կորստ­յան մատ­նել հո­գին և ­մար­մի­նը» (Մտթ. Ժ 28). հայտ­նա­պես այս է հա­վի­տե­նա­կան կյան­քի ան­վախ­ճան կո­րուս­տը: Ինքն է հա­վի­տե­նա­կան կյան­քը, ինչ­պես ա­սաց. «Ես եմ ճշմար­տութ­յունն ու կյան­քը» (­­Հովհ. ԺԴ 6): Ով ըն­դու­նի նրան ա­մեն տե­սակ բա­րիք կըն­դու­նի, որ ան­կա­րե­լի է ա­սել և մտ­քով անց­կաց­նել, «Ինչ որ աչ­քը չտե­սավ և­ ա­կան­ջը չլսեց և ­մար­դու սիր­տը չի­մա­ցավ Աստ­ված այն պատ­րաս­տեց իր սի­րե­լի­նե­րի հա­մար» (Ա Կորնթ. Բ 9):

 

Ո­րով­հետև Աստ­ված այն­քան սի­րեց աշ­խար­հը, որ մինչև իսկ իր միա­ծին Որ­դուն տվեց (­­Հովհ. Գ 16):

 

Այս ա­սում է, որ­պես­զի շնոր­հա­պաշտ լի­նեն ­Հո­րը` ի­մա­նա­լով, որ Ն­րա­նից են ըն­դու­նե­լու բո­լոր ան­ճա­ռե­լի ըն­ծա­նե­րը, ո­րով­հետև ինչ­պես որ ա­մե­նայն լա­վի ու բա­րու ար­մա­տը նա է և «Ն­րա­նից են իջ­նում ա­մեն տե­սակ շնորհք, բա­րիք և ­կա­տար­յալ պարգև» (­­Հա­կոբ Ա 17) և ն­րա­նից են ըն­դու­նում հոգ­ևոր ու զգա­լի բա­ներ, այդ­պես էլ Ինքն է սի­րո պատ­ճառն ու աղբ­յու­րը: Եվ Ինքն իսկ «Աստ­ված սեր է» (Ա ­Հովհ. Դ 8), և­ ոչ թե այն մասամբ ու­նի կամ մե­կից ստա­ցած, ու եր­բեք չդա­դա­րեց այս աշ­խար­հը սի­րով լեց­նել, այլ սի­րո ան­հա­սա­նե­լի ան­դուն­դը բա­ցեց այժմ` տա­լով ­Միած­նին և Ն­րա հետ` իր իսկ վա­յել­չութ­յու­նը, հայ­րե­նի բա­րիքն ու վա­յել­չա­կան ժա­ռան­գութ­յու­նը: Ինչ­պես որ ան­վա­նում էր Ի­րեն` ­Լույս, Կ­յանք, Ճշ­մար­տութ­յուն, Իմաս­տութ­յուն, ­Զո­րութ­յուն, ­Հաց, ­Ջուր, Ար­քա­յութ­յուն, ­Խա­ղա­ղութ­յուն, Խն­դութ­յուն, ­Հար­սա­նիք, ­Տուն, ­Սե­ղան, և տ­վեց ա­վե­լին, որ խնդրում և՛ ի­մա­նում ենք` իր ­Միա­ծին Որ­դուն, որ­պես­զի մար­դու Որ­դի կոչ­վի, մար­դու փառք, մար­դու պար­ծանք, մար­դու լույս, մար­դու ի­մաս­տութ­յուն, ին­չը հա­տուկ էր միայն ­Հո­րը, Ք­րիս­տո­սին, որ ­Մարդ-միջ­նորդ է, ըն­ծա, պա­տա­րագ, տվեց մահ­վան, ա­նարգ մահ­վան, ­Խա­չի մահ­վան. ին­չու՞. որպես­զի բո­լոր նրանք, ով­քեր հա­վա­տան Ն­րան, ըն­դու­նեն հա­վի­տե­նա­կան կյանք <….>:

 

Աստ­ված այն­քան սի­րեց աշ­խար­հը, որ մինչև իսկ Իր միա­ծին Որ­դուն տվեց.

 

­Սեր էր և­ ոչ պարտք. սե­րը ան­վախ­ճան ու մե­ծա­զոր բան է, ո­րով­հետև «սե­րը եր­բեք չի ան­հե­տա­նում» (Ա ­Կորնթ. ԺԳ 8), և­ ան­պար­տը (ան­մե­ղը=Ք­րիս­տոս) նույ­նիսկ «հաղ­թեց» Աստ­ծուն, որ սի­րուց պար­տա­վոր­վե­լով «զի­նա­թափ» ե­ղավ: ­Բայց աշխար­հը ա­սե­լով ակ­նար­կում է բո­լոր ա­րա­րած­նե­րին, ո­րով­հետև ըստ ի­մաս­տուն­նե­րի, աշ­խար­հը կազմ­ված է երկն­քից, երկ­րից, հրեշ­տակ­նե­րից, մարդ­կան­ցից, ա­րա­րած­նե­րից, այնպես որ ­Միած­նի պարգ­ևը բո­լո­րի հա­մար շա­հա­բեր և­ օգ­տա­կար ե­ղավ, ո­րով­հետև տիե­զեր­քը լեց­վեց Ն­րա փառ­քով և­ օրհ­նութ­յամբ, և ­կա­տար­վեց երկ­նա­վո­րի աստ­վա­ծա­տես ցան­կութ­յու­նը, և­ ե­կե­ղե­ցում ի­մա­ցան Աստ­ծո բազ­մա­պա­տիկ իմաս­տութ­յու­նը: Եվ եր­կին­քը խնդաց մարդ­կանց փրկութ­յան հա­մար և­ ա­րա­րած­նե­րը ձեր­բա­զատ­վե­ցին մարդ­կանց` (ի­րենց մա­տուց­ված) ծա­ռա­յութ­յու­նից, ո­րով­հետև նրանց հա­մար ծանր էր աստ­վա­ծա­կան պա­տիվն ու ա­նունն (ի­րենց վե­րա­պա­հել): Եվ աշ­խար­հա­սեր[6] մար­դիկ ­Տի­րոջն ուղ­ղե­ցին մար­մին­նե­րի (նկատ­մամբ ե­ղած) սերն ու այս աշ­խար­հի հոգ­սե­րը և ­վերց­նե­լով ­Խա­չը հետ­ևե­ցին ­Խաչ­յա­լին, հա­մա­ձայն կո­չո­ղի ձայ­նի (Մտթ. ԺԶ 24): ­Փայ­տը ­Խա­չի ու Ե­կե­ղե­ցու նյութն է, հա­ցը, գի­նին և ­ձե­թը ­Պա­տա­րա­գի և մ­յու­ռո­նի նյութն է. սրանք նվի­րեց հո­ղը և (սրանք) մե­ծար­վե­ցին իբրև ­Միած­նի ըն­ծա­ներ, ո­րով­հետև «Աստ­ված չա­ռա­քեց Իր Որ­դուն, որ դա­տա­պար­տի, այլ որ­պես­զի նրա­նով փրկվի» (­­Հովհ. Գ 17): Եվ շա­տե­րը դատ­վե­լու են ­Միած­նին չհա­վա­տա­լու պատ­ճա­ռով: Ա­սում է, թե դրա պատ­ճա­ռը ի­րենց անձ­նիշ­խան կամքն է, և­ ոչ թե ­Հայ­րը, որով­հետև Իր Որ­դուն ու­ղար­կեց ոչ թե դա­տե­լու, այլ փրկե­լու հա­մար, ինչ­պես ա­րե­գա­կը ոչ թե աչ­քե­րը վնա­սե­լու, այլ լու­սա­վո­րե­լու հա­մար է, բայց տկար աչ­քե­րը վնաս­վում են: ­Նույն­պես և Ք­րիս­տոս` «հրեա­նե­րի հա­մար գայ­թակ­ղութ­յուն է, հե­թա­նոս­նե­րի` հի­մա­րութ­յուն, բայց փրկված հրեա­նե­րի ու հե­թա­նոս­նե­րի հա­մար Ք­րիս­տոս Աստ­ծո զո­րութ­յունն ու Աստ­ծո իմաս­տութ­յունն է» (Ա ­Կորնթ. Ա 23), ո­րով­հետև ով­քեր հա­վա­տով նրան ող­ջու­նե­ցին` նրանց հա­մար ե­ղավ պատ­վա­կան «Վեմ ի­մաս­տութ­յան», «Գ­լուխ անկ­յան» (Մտթ. ԻԵ 42, Ա ­Պետ. Բ 7), իսկ ով­քեր Ն­րան ա­նար­գե­ցին` նրանց հա­մար գայ­թակ­ղութ­յան քար (դար­ձավ) (Ա ­Պետ. Բ 8), ին­չը լի­նե­լով կեն­դա­նա­րար մեկ­տե­ղող Ք­րիս­տոս, ում վրա, որ ըն­կավ, փշրեց ու ցխեց (Մտթ. ԻԱ 44)` նրան դարձ­նե­լով գայ­լե­րի և ­բո­լոր գա­զան­նե­րի բա­ժին, ո­րով­հետև Աստ­ված Իր Որ­դուն չա­ռա­քեց դա­տա­պար­տե­լու, այլ որ­պես­զի փրկվեն Ն­րա­նով: Այդ պատ­ճա­ռով ով հավա­տա` եր­բեք չի դա­տա­պարտ­վի: ­Դարձ­յալ` ով Ն­րան հա­վա­տա իբրև Աստ­ված և (բա­րի) գոր­ծե­րի պատ­վի­րանն ըն­դու­նի ու կա­տա­րի, որ­պես Աստ­ծուց (տրված)` հա­վի­տե­նա­կան կյանք կըն­դու­նի: ­Քան­զի ­Հո­վի­վը ե­կավ փնտրե­լու մո­լոր­ված ոչ­խա­րին ու կո­րած դրա­մը` կա­տա­րե­լու ­Հոր կամ­քը, ո­րի պատ­ճա­ռով և­ իր տնօ­րի­նութ­յան խորհր­դի սկզբում հրեշ­տա­կի կող­մից ան­վամբ կոչ­վեց ու աս­վեց. «­­Յի­սուս պի­տի կոչ­վի, որով­հետև նա պի­տի փրկի Իր ժո­ղովր­դի­նե (Մտթ. Ա 21), և­ ոչ թե նրանց, ով­քեր կա­մո­վին օ­տա­րա­նում են Ն­րա­նից, ինչ­պես ան­հա­վատ­նե­րից շա­տե­րը: Եվ, ա­սում է, ինչ­պե՞ս պի­տի փրկի նրանց ի­րենց մեղ­քե­րից, որ նրանց հա­վի­տե­նա­կան մահ­վան ու ան­շի­ջա­նե­լի դժոխ­քի մատ­նե­ցին: «Եվ ով չի հա­վա­տում Նրան, նա ար­դեն դա­տա­պարտ­ված է»: [Ա­դա­մը մա­հա­բեր] պտղից ճա­շա­կեց և ­մե­ռավ, և Աստ­ծո դա­տա­պար­տութ­յան տակ ըն­կավ, թե­պետ ե­րե­սուն տա­րե­կան էր: Եվ այս է ի­րա­կան դա­տաս­տա­նը, ո­րով­հետև ­Լույ­սը աշ­խարհ ե­կավ և ­մար­դիկ ավե­լի խա­վա­րը սի­րե­ցին քան լույ­սը (­­Հովհ. Գ 19): Եվ ի՞նչն­ է լույ­սից ա­վե­լի ցան­կա­լի, (լույ­սից) ո­րով ժպտում է բո­լոր կեն­դա­նի­նե­րի կեր­պա­րան­քը, ո­րով Ա­րա­րի­չը տիե­զե­րա­գոր­ծութ­յան ժա­մա­նակ` լու­յսը ստեղ­ծե­լիս սկզբից վկա­յեց, թե «բա­րի էե (Ծննդ. Ա 4): Ո­րով­հետև երբ ծա­գում է լույ­սը, ցույց է տա­լիս բա­րե­կամ­նե­րին ու թշնա­մի­նե­րին, պի­տա­նի­նե­րին ու ան­պի­տան­նե­րին, նա ստի­պում է թաքն­վել չա­րե­րին և ­հայտն­վել բա­րի­նե­րին, մարդ­կանց մղում է գոր­ծե­լու և ­գա­զան­նե­րին մտցնում է ի­րենց որ­ջե­րը և ­ցույց է տա­լիս ա­րա­րած­նե­րին Աստ­ծո փառ­քի հա­մար, ըստ այն խոս­քի, թե` «­­Լույ­սը խա­վա­րի մեջ լու­սա­վո­րում էե (­­Հովհ. Ա 5): Իսկ ե­թե զգա­լի լույ­սը այս­քան բա­րի ու գե­ղե­ցիկ է, ա­պա որ­քան ա­ռա­վել է սրա Ա­րար­չի անեղա­կան լույ­սը, որ ա­սաց. «Ես որ­պես լույս ե­կա աշ­խար­հ» (Հովհ. ԺԲ 46), «Ես եմ աշհ­խար­հի լույ­սը» (­­Հովհ. Ը 12): Եվ լույ­սը աշ­խարհ ե­կավ, ո­րով խա­վար կոչ­վող կռա­պաշ­տութ­յու­նը, տգի­տութ­յու­նը և ­մեղ­քը, այլևս` վշտի, տրտմութ­յան, վա­խի ու տա­րա­կու­սան­քի մա­ռա­խու­ղը, պա­տե­րազմ­նե­րը, զրկանք­նե­րը, զրպար­տութ­յուն­նե­րը և ­սա­տա­նա­յի զո­րութ­յամբ ե­ղած սրանց նման ա­տե­լի բա­նե­րը, որ սեր­մա­նեց սա­տա­նան, վե­րա­ցան: ­Բայց ե­թե մեկն աչ­քե­րը փա­կի և (սի­րի) ի­րեն սննդա­կից դարձ­նել խա­վա­րը` ու­րեմն նա հո­ժար կամ­քով մտավ ան­հու­սութ­յան խա­վա­րի և­ ըն­կավ չա­րի­քի խոր­խո­րա­տի մեջ, ար­հա­մար­հեց ա­պաշ­խա­րութ­յու­նը և ­մա­նա­վանդ, ինչ­պես ­Տերն է հա­վե­լում դրա պատ­ճառ­ներն, ա­սե­լով. Ո­րով­հետև նրանց գոր­ծե­րը չա­րութ­յան մեջ էին (­­Հովհ. Գ 19): Այս պատ­ճա­ռով և չա­րա­գործ­նե­րի խոս­քե­րը նման­վում էին չա­րա­գույն գոր­ծե­րի, ինչ­պես հրեա­նե­րի­նը, ո­րով­հետև մարդ սրտի չար գան­ձե­րից չարն է բխեց­նում, և ­չար տուն­կը չար պտուղ է տա­լիս, քան­զի այ­գու պտուղն ու­րա­ցան և ­պատ­գա­մա­բեր ծա­ռա­նե­րին մեկ, եր­կու և­ ե­րեք ան­գամ սպա­նե­ցին ու որ­դուն նմա­նա­պես` ի­մա­նա­լով, որ ժա­ռանգ է (տե՛ս Մտթ. ԻԱ 33-41, Մրկ. ԺԲ 1-12, Ղուկ. Ի 9-19): Այս պատ­ճա­ռով չա­րութ­յան մեջ հա­ռա­ջա­ցած­նե­րը չա­րա­գույն պա­տու­հա­սով մե­ռան և ­սատ­կե­ցին ի­րենց մեղ­քե­րի մեջ: ­Նույն­պի­սին էին և ն­րանք, ով­քեր (չփոխ­վե­լով) նման­վե­ցին հե­թա­նոս­նե­րին, սուրբ ա­ռաք­յալ­նե­րի` նրանց այ­ցե­լե­լուց հե­տո ևս, (սուրբ ա­ռաք­յալ­նե­րի), ո­րոնց կո­չե­լով Իր փո­խա­նոր­դը, աշ­խա­հի լույս ան­վա­նեց (Մտթ. Ե 14), ով­քեր (լու­սո) ճա­ռա­գայ­թի նման հա­մա­տա­րած սփռվե­ցին աշ­խար­հի չորս կող­մե­րում: Ո­րով­հետև, ով չա­րիք է գոր­ծում, ա­տում է լույ­սը և ­չի գա­լիս դե­պի լույ­սը, որ­պես­զի նրա գոր­ծե­րը իր երեսո­վը չտան (­­Հովհ. Գ 20): Ինչ­պես և՛ գո­ղը, և՛ պոռ­նի­կը, և՛ մար­դաս­պա­նը չեն ցան­կա­նում ցե­րե­կը եր­ևալ սթափ մարդ­կանց, որ­պես­զի կորստ­յան չմատն­վեն ու չնա­խատ­վեն հան­դի­մա­նող­նե­րից: ­Բայց Ք­րիս­տոս ­Տե­րը ոչ մե­կին չդա­տա­պար­տեց, ոչ մե­կին չխայ­տա­ռա­կեց ու չհրա­պա­րա­կեց և­ ոչ մե­կի չար գոր­ծե­րը, այլ քաղցր ձայ­նով Իր մոտ կան­չեց բո­լո­րին` ա­սե­լով. «Ինձ մոտ ե­կեք բո­լոր հոգ­նած­ներդ և Ես ձեզ կհանգս­տաց­նեմ, ո­րով­հետև իմ լու­ծը քաղցր է և­ իմ բե­ռը` թեթ­և» (Մտթ. ԺԱ 29-30): Ոչ թե սպա­նութ­յան դեմ սպա­նութ­յուն, ոչ թե վեր­քի դեմ վերք, այլ ձրի պարգև էր բաշ­խում ա­սե­լով. «­­Թող քեզ թողն­վեն քո մեղ­քե­րը» (­­Ղուկ. Է 48, 49): Եվ մի փոքր զգալ տա­լով ա­սում էր. «Ա­հա ող­ջա­ցար, այլևս մի՛ մե­ղան­չիր, որ­պես­զի մի ա­վե­լի չար բան չպա­տա­հի քե­զ» (­­Հովհ. Ե 14): Ու երբ ա­շա­կերտ­նե­րը հարց­րե­ցին ի ծնե կույ­րի մա­սին, ա­սաց. «Ո՛չ դ­­րա մեղքն է և­ ոչ էլ իր հոր ու մոր, այլ` որ­պես­զի դրա վրա Աստ­ծու գոր­ծե­րը հայտ­նի լի­նե­ն» (­­Հովհ. Թ 3): Այս ա­սում է նաև աստ­վա­ծըն­կալ Պո­ղո­սը. «­­Հի­մա ճիշտ ժամն է, որ մենք քնից զարթ­նենք, ո­րով­հետև գի­շերն ան­ցավ ու ցե­րե­կը մո­տե­ցա­վ» (Հ­ռոմ, ԺԳ 11): Եվ գի­շեր­վա գոր­ծե­րը թվե­լով ա­սում է. «­­Մի գնա­ցեք ա­նա­ռա­կութ­յամբ, հար­բե­ցո­ղութ­յամբ, պոռն­կութ­յամբ ու պղծութ­յամ­բ» (Հռոմ ԺԳ 13): Եվ ու­րիշ տեղ ա­սում է. «­­Գի­շե­րի­նը չենք, խա­վա­րի­նը չենք, ու­րեմն չքնենք մնանք, ինչ­պես` ու­րիշ­նե­րը, այլ արթուն և զ­գաստ լի­նենք, ո­րով­հետև ով­քեր ննջում են, գի­շերն են ննջում, և­ ով­քեր հար­բում են գի­շերն են հար­բում: Իսկ մենք, որ ցե­րեկ­վա որ­դի­ներ են­ք» (Ա ­Թե­սաղ, Ե 5), հագ­նենք լույ­սի զեն­քե­րը և բարևձև շրջենք, ինչ­պես ցե­րե­կը: Ո­րով­հետև գի­շեր­վա ու խա­վա­րի մեջ գտնվե­լով մե­կը չի պատ­կա­ռում մյու­սից ու չի վա­խե­նում ան­վա­յել բա­ներ ա­նել կամ, ինչ­պես ­Գիրքն է ա­սում, քնի մեջ անզ­գու­շութ­յամբ, հար­բած պա­հին, ար­դար Նո­յը ան­պատ­շաճ բան ա­րեց` ան­գի­տութ­յամբ մեր­կա­նա­լով: Եվ քա­նի որ գի­շեր չէր, ծաղր­վեց տես­նող­նե­րից, ին­չը և ­Տերն օրի­նա­կով ակ­նար­կում է մեղ­քե­րով ծան­րա­բեռն­ված լի­նե­լու պատ­ճա­ռով Իր մոտ հա­վա­տով չե­կող­նե­րին, ինչ­պես ա­տե­լի Հու­դան, որ մատ­նե­լու հետ­ևան­քով հան­դի­ման­վե­լու վա­խից զղջու­մով չե­կավ դեպ լույ­սը` ­Տե­րը, այլ գնաց խեղդ­վեց, ինչ­պես Ա­կի­տո­փե­լը, ով ա­մեն տե­սակ չա­րի­քի պատ­ճա­ռով, որ դրդեց գոր­ծել Ա­բի­սո­ղո­մին, ա­մո­թից կարմ­րե­լով ինք­նաս­պան ե­ղավ իր տան մեջ (տե՛ս Բ ­Թագ. ԺԷ):

 

Իսկ ով կա­տա­րում է այն, ինչ ճշմա­րիտ է, գա­լիս է դե­պի լույ­սը, որ­պես­զի նրա գոր­ծե­րը հայտ­նի լի­նեն, թե Աս­տու­ծով կա­տար­վե­ցին (­­Հովհ. Գ 21), ինչ­պես ա­ռաք­յալ­ներն ու բո­լոր հա­վա­տաց­յալ­նե­րը, ով­քեր նախ օ­րեն­քի ճշմա­րիտ ու ման­կու­նակ հրա­ման­նե­րը կա­տա­րե­ցին ու (հե­տո) ե­կան դեպ Ա­վե­տա­րա­նի լույ­սը և ­գո­վա­բան­վե­ցին, ինչ­պես ­Նա­թա­նա­յե­լը, ո­րի մասին ­Տե­րը վկա­յեց. «Ա­հա ճշմա­րիտ իս­րա­յե­լա­ցի, ո­րի մեջ նեն­գութ­յուն չկա» (­­Հովհ. Ա 47), ինչ­պես ե­րի­տա­սար­դը, որ ա­սում էր. «Այդ բո­լո­րը պա­հել եմ իմ ման­կութ­յու­նի­ց» (Մտթ. ԺԹ 20), ո­րին սի­րեց ­Տե­րը և հ­րա­մա­յեց թե­րին լրաց­նել: Եվ ար­դեն իսկ Օ­րեն­քը Ք­րիս­տո­սի մոտ էր ա­ռա­քում` ա­սե­լով. «Ա­մեն ոք, ով չի լսում մար­գա­րեին, սատ­կեց­վե­լու է»: Այս պատ­ճա­ռով ճշմար­տութ­յուն ա­րե­ցին նրանք, ով­քեր ե­կան (նրա մոտ) և հայտ­նի դար­ձան, թե Աս­տու­ծով կա­տար­վե­ցին դրանք: Չ­նա­յած մեղ­քե­րը մեծ էին, սա­կայն երբ ե­կան լույ­սի մոտ, նրանց մեղ­քե­րը ներ­վե­ցին, ու դրանք ևս­ Աս­տու­ծով կա­տար­վե­ցին և­ ե­ղան ճշմար­տութ­յամբ, ո­րով­հետև (բուն իսկ) ­Քա­վո­ղին դի­մե­ցին: ­Քան­զի ո՞վ կա­րող էր թող­նել մեղ­քե­րը, ե­թե ոչ միայն Աստ­ված` քաջ ­Հո­վի­վը, ով գառ դար­ձավ` գա­լով Իր հո­տից, պա­տա­րագ­վեց ­Խա­չի վրա, ա­վա­զա­նի շնոր­հիվ աշ­խար­հի մեղ­քե­րը վերց­րեց Իր վրա, ին­չը կա­տար­վեց Աս­տու­ծով, ինչպես ­Նի­կո­դե­մո­սին ա­սաց. «­­Հարկ էր ձեզ վերս­տին ծնվե­լ» (Հովհ. Գ 7), որ­պես­զի ժա­ռան­գորդ լի­նեք երկն­քի ար­քա­յութ­յան, ո­րով­հետև հո­գու հա­մա­ձայն կա­տար­վա­ծը, ա­սում է, դյու­րին է Աստ­ծո հա­մար, ո­րը քեզ անհ­նա­րին է թվում: Արդ, ճշմար­տա­սեր և ճշ­մար­տա­գործ լի­նենք, որ­պես­զի հա­մար­ձակ լի­նենք եր­ևա­լու Ք­րիս­տո­սի լու­սա­վոր ատ­յա­նում և­ ա­հա­վոր ատ­յա­նից ա­ռաջ պատ­կա­ռենք մեր իսկ ըն­տա­նի թա­գա­վո­րից, որ մեր գի­տակ­ցութ­յունն է: Եվ ա­նա­պա­տի միտք ի­մաս­տուն Եվագ­րիո­սը խրա­տում է կրո­նա­վոր­նե­րին` խո­րին պատ­կա­ռանք ու­նե­նալ և­ ար­թուն լի­նել. Ա­սում է, ­Մի՛ մատ­նիր քո խոր­հուրդ­նե­րը դառն դա­տա­վոր մտքիդ, որ ցա­վեց­նում է քեզ, որով­հետև ոչ միայն նրան է վի­ճակ­ված հան­դերձ­յալ պա­տե­րազ­մը և ­պա­տու­հա­սը, որ սպառ­նում է, բայց երբ նա մարմ­նի հետ այր­վի գե­հե­նի կրա­կի մեջ, այն­ժամ (նրա­նից) կպա­հան­ջեն վեր­ջին դա­հե­կա­նը: Եվ սրանք փոք­րա­գույն սխալ­ներ են: Այս պատ­ճա­ռով բար­ե­գործ և խղ­ճով մա­քուր հո­գի­նե­րը ար­դեն իսկ հա­րուստ ու խնդա­միտ են, և ս­տա­ցել են Աս­տ­­ծո խոստ­ման գրա­վա­կա­նը` նա­խա­ճա­շակ բա­րին. թերևս­ այն ­Տի­րո­ջից ասված (ար­դեն այս­տեղ լի­նե­լիք) հար­յու­րա­պա­տիկ (հա­տու­ցումն է) և (ակ­նարկն է այն) աշ­խար­հի, որ գա­լիք հա­վի­տե­նա­կան կյանքն է, ո­րով­հետև, ըստ ­Հով­հան­նե­սի. «Ե­թե մեր սրտե­րը մեզ չմե­ղադ­րեն հա­մար­ձա­կութ­յուն ու­նենք Աս­տ­­ծո նկատ­մամբ և­ ինչ էլ խնդրենք, կստա­նանք Ն­րա­նի­ց» (Ա ­Հովհ. Գ 20): Եվ ով­քեր չու­նեն այս­պի­սի հա­մար­ձա­կութ­յուն, և խղճմ­տան­քից չար­չար­վում են ու տագ­նա­պում, ինչ­պես դժոխ­քում (կտագ­նա­պեին), և ն­րանց հա­մար դառն է ա­մեն ինչ, որ մարդ­կանց հեշ­տա­լի է: Այս պատ­ճա­ռով և ­կա­տար­վում է տե­րու­նա­կան հրա­մա­նի վճի­ռը, թե` ա­մեն ոք, ով չա­րութ­յուն է ա­նում` վա­խե­նում է ան­կա­շառ և ­լու­սա­վոր մտքե­րից և ­չի ա­խոր­ժում մեղ­քե­րի վեր­հի­շու­մով տ­­ևա­պես ընդ­դի­մա­կա­յել նրան, այլ ջանք է թա­փում (գի­նու ազ­դե­ցութ­յամբ և­ ըն­կե­րա­կից­նե­րով` մարմ­նի ա­նո­ղոք պետ­քե­րով) ցնորք­նե­րի մեջ լի­նել, (ու­նայն) զբա­ղում­նե­րի և­ այլ հոգ­սե­րի մեջ (գտնվել): Իսկ ով պատ­վի­րա­նի ճշմար­տութ­յու­նը պա­հում է սրբութ­յամբ, մարմ­նի զգաս­տութ­յամբ և ­հո­գու արթ­նութ­յամբ` նա միշտ կու­րա­խա­նա բարու հի­շա­տակ­նե­րով և­ ա­ռա­քի­նի մտքի ու հո­գու լու­սա­վոր պտուղ­նե­րով, ինչ­պես քա­ջոր­դի ծնողն է (ու­րա­խա­նում) իր ծնունդ­նե­րով, ըստ այն խոս­քի թե` «Իբրև որ­դի­նե­րով ու­րա­խա­ցած մայր, ­Տե­րը բնա­կեց­նում է ա­մու­լի­ն» (Սղմ. ՃԺԲ 9) մարմ­նա­կան զա­վակ­նե­րով «Իր ­Տան մե­ջ»` հա­վա­տաց­յալ­նե­րին` ա­ռա­քի­նութ­յան մեջ, ո­րը և ­հա­ջող­վում ու միշտ հա­ջող­վե­լու է ա­վե­լիով ի լրումն սուրբ և հռ­չա­կա­վոր այս միա­բա­նութ­յան, աստ­վա­ծա­հա­վաք այս ե­կե­ղե­ցու Ք­րիս­տո­սով մաքուր և ­պատ­վա­կան ան­դամ­նե­րիդ, դուք, որ բո­լո­րի մեջ լույ­սի և ­ցե­րե­կի որ­դի­ներ եք, վե­րին Ե­րու­սա­ղե­մի ար­ժա­նա­ժա­ռանգ (ան­ձինք ), այլև` մե­ծա­փառ և­ ա­մե­նա­պայ­ծառ այս եկեղե­ցու, ո­րի գա­վիթն ու դուռն եք, երկ­նա­մերձ ժայ­ռա­կոփ ու հաս­տա­բեստ սյու­նը, և ­Տե­րը սրա մեջ խնա­մե­լով ու գգվե­լով անդ­րան­կա­ծին­նե­րին և­ ինչ որ կա սրա մեջ, օրհ­նում, հա­ցա­լից ու պտղա­վետ է դարձ­նում. Ն­րան փառք հա­վիտ­յանս. ա­մէն:

 

 

[1] Հռոմի կայսր` 81-96 թթ.:

[2] Եվսեբիոս Կեսարացի (­+3­39)­` քրիստոն­եա­կա­ն պատմագրության հ­այ­րը:­ Նրա Եկեղ­եց­ակ­ան­ պ­ատ­մությունն ու Ժամանակագրությունը հա­յե­րեն թարգմանվել է Ե դ., և աշխարհին հայտնի­ ե­ն միայն այդ թարգմա­նության միջոցով: Այս տեղեկությո­ւնը քաղված է Եվսեբիոսի Եկեղեցական պատմությունից­, Դպրութիւն Գ, գլ. Ի (Վենետիկ, 1877,­ է­ջ 185-186):

[3] Ս.Աթանաս Ալեքսանդրացին (+373) Տիեզերական եկեղեցու անա­ռարկելի հեղինակություններից մեկն է, որի վաստակը բացառիկ կարևոր դեր է կատարել քրիստոնեական մտքի, մասնավորաբար վարդապետական աստվածաբանության հրամանակարգ (դոգմատիկ) տեսությունների (երրոր­դա­բանու­թյուն, քրիստոսաբանություն, փրկաբանություն) պատմության մեջ: Նրա երկերի մի զգալի մասը հայերեն թարգմանվել է Ե դ. և լայնորեն օգտագործվել հայ դավանաբանական աշխատություններում. տես տպ. «Ս.Աթանասի Աղեքսանդրիոյ հայրապետի ճառք, թուղթք եւ ընդդիմասա­ցութիւնք», Վենետիկ, 1899:

[4] Ինչպես երևում է, այս միտքը քաղված է Փիլոն Եբրայեցու Ծննդոց գրքի մեկնությունից (տե՛ս «Փիլոնի­ Եբրայեւոյ Մնացորդք ի հայս …», աշխատ. Հ.­Մ. վրդ. Ավգերյանի, Վենետիկ, 1826, էջ 25-26) կամ Անանիա Սանահնեցու (ԺԱ դար) «Հակաճառությունից». տե՛ս «Գանձասար», Բ, էջ 177-178:

[5] Քաղված է Ս.Գրիգոր Աստվածաբանի Պասեքին (Ս.Զատկին) նվիրված ճառից. տե՛ս Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռագիր թիվ 946, թ. 120ա:

[6] Այստեղ` Աստծո արարչագործությունը սիրող: