Որովհետև վիճակը մարգարեի գործ է կատարում ինչպես ծովում, այնպես էլ ցամաքի վրա: Դարձյալ մարդկանց հանձնարարեց բռնել հանցավորին, որպեսզի մարդը մարդկանց կողմից հանդիմանվի: Ինչպես ցույց է տրվում, գողացածն այս էր. նկարագրել մի զգեստ և մի զույգ բաժակ` յուրաքանչյուրը երկու հարյուր սատեր (արժողության), մի ոսկի լեզու: Բաժակն արժեր ութ հարյուր դրամ, իսկ ոսկի լեզուն լիտրի նման կշեռք է. թողեցին «լիտր» անունը և ձևի պատճառով լեզու անվանեցին: Աստծո ընծաներից արծաթն ու ոսկին գողացավ, իսկ ցեցակեր բրդյա հանդերձները` քաղաքն ու նրա ինչքերը նզովելու պատճառով: Այս բոլորի գողը Աքարն է:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: