Ապա Տիրոջ հրեշտակը եկավ հասավ Գաղգաղա, լացի վայր, որ հետո Մասեփատ անվանեց, և Դավիթ մարգարեն այն տրտմության հովիտ կոչեց (Տե՛ս Սաղ. 2 Գ 7): Այն հրեշտակը, որ Հեսուին երևաց Գաղգաղայում, նույնը Մասեփատում երևաց և Բեթելում խոսեց ու հանդիմանեց նրանց: Իսրայելացիները բարձրացրին իրենց ձայնը և դառնապես լացին: Այդ պատճառով այդ տեղի անունը լացի վայր և Տրտմության հովիտ կոչվեց: Եվ այնտեղ Իսրայելի Տեր Աստծուն պատարագ մատուցեցին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: