ՆԵՐՍԵՍ ԼԱՄԲՐՈՆԱՑԻ

­Հայր մեր, որ երկն­քում ես. ­Մեր Փրկ­չից իր բա­զում ժա­ռան­գա­կից­նե­րին ա­վանդ­ված աստ­վա­ծա­յին այս ա­ղոթ­քը հո­գե­կիր (հայ­րե­րը) ըն­դար­ձակ քննութ­յամբ դրե­ցին (այն) խնդրող­նե­րի առջև, ին­չը մեզ միշտ օ­գուտ է բե­րում, նաև բո­լո­րին, ով­քեր ըն­թեր­ցում­նե­րի մեջ տքնում են աշ­խա­տա­սի­րութ­յամբ: Այս պատ­ճա­ռով մեզ հար­կա­վոր չէ նրանց առջև ե­ղա­ծը փնտրել, այլ հա­մա­ռոտ ըն­թաց­քով միայն խոս­քի կար­գը պա­հել ամ­բող­ջա­պես:

 

­Հայր մեր, որ երկն­քում ես.

 

Ով (Աստ­ծուն) ­Հայր է ըն­դու­նում` ի­րեն դնում է որ­դիութ­յան սահ­մա­նի մեջ: Ս­րան­ցում թշնա­մա­կան ոխ չի մնում: ­Բայց ե­թե որ­դին ան­կար­գութ­յուն (իսկ) ա­նի`՝ ­Հայ­րը բնա­կան գու­թով և­ ի­մաս­տութ­յամբ կնե­րի, ու նե­րո­ղութ­յամբ նրան ետ քա­շե­լով մշտա­պես իր մոտ կպա­հի: ­Հայ­րա­կան այս մեծ կամ­քին ծա­նոթ է որ­դին: Այս պատ­ճա­ռով ան­կար­գութ­յան ժա­մա­նակ սի­րո կա­պը հու­սա­հա­տութ­յամբ չի խզում. այլ ի՞նչ է (ա­նում). ման­կան նման մե­ղան­չում է, և ­դարձ­յալ դեմ գնա­լով, ­Հոր ա­նունն է դա­վա­նում, և ­նա նե­րո­ղութ­յամբ իր թևե­րի տակ է վերց­նում նրան: ­Մինչ­դեռ ծա­ռա­յի հան­դեպ սո­վո­րութ­յան այս սահ­մա­նը չի պա­հում, ո­րով­հետև տի­րոջ և ­ծա­ռա­յի (հա­րա­բե­րութ­յան մեջ) բա­ցա­կա­յե­լով բնա­կան գու­թի շաղ­կապ­վա­ծութ­յու­նը, մի ան­գամ մե­ղան­չե­լիս սա զար­հու­րում է, իսկ նա պատ­ժում: ­Սա­կայն Ք­րիս­տո­սի ե­կե­ղե­ցի­նե­րը ­Հայր Աստ­ծո մոտ ծա­ռա­յա­կան կար­գի մեջ չեն, այլ որ­դեգ­րութ­յան, ո­րով­հետև ա­սում է. «Իմ ­Հայ­րը և ­ձեր ­Հայ­րը» (­Հովհ. Ի 17): Ուս­տի մեղ­քով ապս­տամ­բե­լիս չեն զար­հու­րում, այլ հի­շե­լով բնա­կան գու­թը, ա­ներկ­յուղ պատ­կա­ռան­քով, ­Հո­րը դի­մե­լով ա­սում են.

 

­Հայր մեր, որ երկն­քում ես.

 

Այ­սինքն` թե­պետ եր­կինքն ու եր­կի­րը լի է փառ­քովդ և զորութ­յամբդ, սա­կայն քո սե­փա­կան Ա­թո­ռի ան­հաս էութ­յանդ ինք­նութ­յու­նը բազ­մել է երկն­քում: Այ­սու, լսիր իմ հա­ռա­չան­քը երկն­քում, ուր մեր մարմ­նա­կից քո Որ­դին հա­նուն մեզ մտավ իբրև ­Քա­հա­նա և ­բա­րե­խոս: Լ­սիր դրան հա­նուն ինձ և ­յու­րա­յին­նե­րիս, որ դրա ա­ռաջ­նորդ լի­նե­լու պատ­ճա­ռով փու­թով [դի­մե­լով] խո­սակ­ցում եմ քեզ: Եվ ի՞նչ է քո խնդիր­քը, որ ակն­կա­լում ես Աստ­ծո ա­մե­նա­բավ կամ­քից, ո­րին և ­Հայր դա­վա­նե­ցիր, ո՜վ մարդ. ի­մա­ցիր, որ հրեշ­տակ­նե­րի հա­մար սոս­կա­լիին ար­ժա­նի գտնվե­ցիր քեզ հա­մար հա­րա­զատ ա­նու­նով կո­չել, խնդրանք­նե­րիդ մեջ մի՛ կաս­կա­ծիր, այլ նրա առջև սփռիր հա­մար­ձա­կութ­յամբ:

 

­Սուրբ լի­նի քո ա­նու­նը.

 

­Սա խնդրանք­նե­րի մեջ ոչ միայն ա­ռա­ջին կար­գում է, այլև [այդ­պի­սին է] զո­րութ­յամբ, այ­սինքն՝ ա­ղոթ­քի բո­լոր խոս­քե­րը պետք է այս կարգն ու­նե­նան, ինչ­պես և ­պատ­րաստ ենք սո­վո­րել, ո­րով­հետև բա­րե­կար­գութ­յան աղբ­յուրն ինչ­պե՞ս կա­րող էր վրի­պել իր սո­վո­րույ­թից: Ուս­տի և ­նախ սա ու­սու­ցա­նեց խնդրել ­Հո­րից.

 

­Սուրբ լի­նի քո ա­նու­նը.

 

­Խոս­քի բա­ցատ­րութ­յունն ու խորհր­դի գի­տե­լի­քը չենք կա­րող ու­րիշ տե­ղից քա­ղել, բայց միայն` դի­մե­լով ­Տի­րոջ վար­դա­պե­տութ­յա­նը ու [դրա տար­բեր տե­ղե­րը] հա­րա­բե­րե­լով ի­րար` թերևս կա­րո­ղա­նանք ի­մաս­տի կայ­ծակ­նե­րը մեզ վրա փայ­լեց­նել: Երբ Ք­րիս­տոս ա­ղո­թում էր ­Հո­րը ա­ռաք­յալ­նե­րի ու նրանց հետ աշ­խար­հի հա­մար, սա ևս ­հա­վե­լեց ­Հո­րը ա­սե­լով. «Ինչ­պես ինձ ա­ռա­քե­ցիր աշ­խարհ, և­ ես նրանց ա­ռա­քե­ցի աշ­խարհ: Եւ ես ինձ սրբաց­նում եմ նրանց հա­մար, որ­պես­զի նրանք էլ սրբաց­վեն ճշմար­տութ­յամբ» (­Հովհ. ԺԷ 18-19): Եվ ­Պո­ղոսն իր մա­սին ա­սում էր ե­փե­սա­ցի­նե­րի ե­րեց­նե­րին. «Ես սուրբ եմ բո­լո­րիդ ար­յու­նից, ո­րով­հետև չքաշ­վե­ցի ձեզ պատ­մել օգ­տա­կա­րը» (­Գործք Ի 26-27): Եվ ա­հա ա­ռաք­յա­լից պարզ դար­ձավ Տիրոջ սուրբ լի­նելն ա­շա­կերտ­նե­րին, նաև` մեր ­Տի­րո­ջից ­Հորն ուղ­ղած խնդրանք­նե­րից: ­Քան­զի Ք­րիս­տո­սի սուրբ լի­նելն ա­շա­կերտ­նե­րի հա­մար այն էր, որ նրանց ու­սու­ցա­նեց ու վար­ժեց­րեց ա­մեն տե­սակ ի­մաս­տութ­յամբ: Դ­րա­նից հե­տո ա­ղո­թեց նրանց հա­մար, որ ե­թե հետ այ­դու մեղք գոր­ծեին` ի­րենք իրենց դա­տա­պար­տեին: ­Ճիշտ այդ­պես էլ ­Պո­ղո­սը ու­ղարկ­վեց քա­րո­զե­լու. ե­թե ե­փե­սա­ցի­նե­րին չու­սու­ցա­ներ` նրանց ար­յունից սուրբ չէր լի­նի, քան­զի հսկիչ լի­նե­լով, նրանց չզգու­շաց­նե­լու պա­րա­գա­յին Աստ­ված նրանց ար­յու­նը նրա ձեռ­քից կպա­հան­ջեր: ­Մինչ­դեռ զգու­շաց­նե­լուց հե­տո սրբվեց: Ինչ­պես մեր ­Տե­րը մեզ սո­վո­րեց­րեց ­Հո­րը դի­մե­լով ա­սել, թե ինչ­պես քահա­նա­յին հրա­մա­յե­ցիր միշտ զգու­շաց­նել մե­ղա­վո­րին չար ճա­նա­պար­հից` խոս­քով և­ ի­մաս­տութ­յամբ, ո­րով նա ինքն իրեն սրբում է ար­յու­նից, այդ­պես էլ դու հսկիչ ես մեզ վրա, միշտ ա­մե­նա­հա­յաց աչ­քովդ տես­նում ես չա­րի ար­կած­նե­րը, որ սեր­մա­նում է տկար բնութ­յան մեջ: Այդ պատ­ճա­ռով գի­տես նաև քո պա­տիժ­նե­րի քա­նա­կութ­յու­նը: Իսկ մենք խա­վա­րա­մած լի­նե­լով մարմ­նի զբա­ղում­նե­րով ո՛չ ի­մա­նա­լի թշնա­մու նե­տե­րի տե­ղա­տա­րափն ենք տես­նում և­ ո՛չ քո պա­տիժ­նե­րի չա­փը: Այդ պատ­ճա­ռով ա­ղա­չում ենք քո ժո­ղովր­դի ար­յան ան­մասն սրբա­մա­քուր ան­վանդ` նա­խախ­նա­մութ­յամբդ միշտ արթ­նաց­նել մեզ՝ քո փառ­քի սե­րը և ­քո պա­տու­հա­սի երկ­յուղն ու­նե­նա­լու, իսկ թշնա­մու հան­դեպ նրա գաղտ­նի նե­տերն ի­մա­նա­լու ու նրա դեմ պա­տե­րազ­մում զո­րու­թյուն ստա­նա­լու: Ե­թե սրանք ու­նե­նանք Աստ­ծուն հղած մեր խնդրան­քով` պա­տու­հա­սի ժա­մին նրա ա­նու­նը սուրբ կլի­նի մեր ար­յու­նից, երբ վա­յե­լող­ներս նույն բա­նում (իսկ) մե­ղան­չենք: Ինչ­պես և Ք­րիս­տո­սի պա­րա­գա­յին նրա հան­ցանք գոր­ծած ա­շա­կեր­տի ՝ ­Հու­դա­յի ար­յու­նից սուրբ (և­ ան­մասն) մնաց, սա­կայն խնդրող­նե­րին, հա­վա­տա­րիմ լի­նե­լով սրան, դժվար է մեղք գոր­ծե­լը, ին­չը [հա­վա­սար կլի­ներ] հո­ժար կամ­քով ինքն ի­րեն կրա­կի մեջ նե­տե­լուն:

 

­Սուրբ լի­նի քո ա­նու­նը,

 

­Հայր` մեր պարտ­քե­րը զգու­շաց­նե­լու և ­նա­խախ­նա­մե­լու հա­մար: Եվ տես խնդրան­քի հա­րա­կա­յութ­յու­նը, քան­զի ա­սում է` լի­նի, այ­սինքն` ոչ թե այ­սօր կամ վա­ղը, այլ` միշտ և ­հա­նա­պազ: ­Նաև որ­դու սո­վո­րութ­յունն է հորն ա­սել. ­Քո խնամ­քը հայ­րա­բար թող միշտ իմ վրա լի­նի: Այ­նու­հետև ե­թե սխալ­վեմ` ար­ժա­նիո­րեն դա­տա­պար­տիր: Արդ, սա ու­սու­ցա­նեց ­Տերն իբրև բա­նա­լի ա­ղոթ­քով շա­հե­լու Աստ­ծո ար­դա­րութ­յու­նը և նրան պար­տա­կան դարձ­նել ո­ղոր­մութ­յան և խ­նամ­քի, թե­կուզ մենք ա­նար­ժան լի­նենք դրան, ո­րով­հետև նա հա­նա­պազ, առանց խնա­յե­լու սփռում է իր շնորհ­նե­րը:

 

­Թող գա քո ար­քա­յութ­յու­նը.

 

­Տես մտքի բա­րե­կարգ ըն­թաց­քը, քա­նի որ ա­ռանց հրա­ժար­վե­լու իր խնամ­քի տակ պա­հե­լուց հե­տո խնդրանքն ա­վե­լի բարձր տեղ է հասց­նում, այ­սինքն` ին­չի հա­մար, որ սրբե­ցիր քո ա­նու­նը՝ ու­սու­ցա­նե­լով տի­րիր` հա­րատ­ևո­րեն: Ա­մե­նայն ին­չի վրա նա ­Տեր է նախ­քան մեր խնդրե­լը, հա­մա­ձայն այն խոս­քի, թե` «­Տե­րը մեծ թա­գա­վոր է բո­վան­դակ երկ­րի վրա» (Սղմ. ՂԴ 3): ­Սա­կայն ա­ղեր­սան­քով նույ­նը խնդրելն ի­զուր չէ. այլ ի՞նչ­ է. Աստ­ված գի­տե ի­րեն որ­պես ա­մե­նայն ին­չի տեր: Սա­կայն մարդ­կան­ցից շա­տերն ան­գի­տա­ցան Աստ­ծո տի­րե­լու, կամ` ի­րենց տես­նե­լու մա­սին: Այս պատ­ճա­ռով կամ բնավ չեն կո­չում նրա ա­նու­նը, կամ ի­մա­նա­լով գոր­ծե­րով ու­րա­նում են նույ­նը: ­Սա ա­սում է. Ի­մաս­տութ­յան ու հան­ճա­րի ­Հո­գիդ թող գա իմ ան­ձի մեջ և­ ու­սու­ցա­նի ինձ` ի­մա­նա­լու քո թա­գա­վո­րութ­յան ա­հար­կու լի­նե­լը և ­քո սի­րո իմ հան­դեպ [ե­ղած] ա­ռա­տութ­յան մա­սին. ո­րով­հետև ա­սում է. գա, այ­սինքն` իմ մտքի մեջ քո ար­քա­յու­թու­նը` ­Սուրբ ­Հո­գով ի­մա­նա­լու քո տե­րութ­յու­նը, ինչ­պես հարկ է գի­տութ­յամբ, այն է` մարմ­նա­կան աչ­քե­րի առջև տ­­ևա­պես ու­նե­նալ հոգ­ևոր մտա­ծում­նե­րիս հա­յե­ցութ­յան նպա­տա­կը` հոգ­ևոր ­Թա­գա­վո­րիդ: Ե­թե սա այս­պես ու­նե­նանք, ինչ­պես և ­հայ­ցում ենք, անհ­նար է հո­ժա­րա­կամ սայ­թա­քել, ինչ­պես և ­թա­գա­վո­րի առջև ու նրա բաց հրա­պա­րա­կում խայ­տա­ռակ մեր­կա­նա­լը: ­Բայց նույն կար­գի մեջ այս ևս­ ի­մա­ցեք, քան­զի մինչև ան­վան սուրբ լի­նե­լը վա­յել­չո­րեն խնդրեց: Ո­րով­հետև ո­րո­գայթ լա­րող բան­սար­կուն բա­զում ան­գամ մեզ դրդում է ա­ջա­կող­մում ևս ­սայ­թա­քել, այ­սինքն՝ մեղ­քին տա­լիս է Աստ­ծո կամ­քի կեր­պա­րան­քը, և­ այդ­պես մարդ­կանց խա­բե­լով նե­տում է նույն թվաց­յալ ճշմար­տութ­յան մեջ: ­Մինչ­դեռ մենք, ե­թե մեր աչ­քե­րի առջև ու­նե­նանք մեր ներ­քին մար­դու մեջ բնակ­վող Աստ­ծուն, նրա զո­րութ­յամբ, ընտ­րո­ղա­կան ո­րոշ­մամբ կզա­նա­զա­նենք չա­րի մե­քե­նա­յու­թյու­նը: Այս պատ­ճա­ռով ա­սում է. «­Սուրբ լի­նի քո ա­նու­նը»: Եվ ինչ­պե՞ս­ Աստ­ված իմ մեջ կլի­նի իմ սուրբ ա­նու­նը: ­Պա­տաս­խա­նեմ. Երբ թո թա­գա­վո­րութ­յան գի­տութ­յու­նը գա­լով կբնակ­վի իմ մեջ և ­քո ա­հար­կու ար­քա­յութ­յունդ հա­րատ­ևո­րեն մտքիս աչ­քե­րի առջև կլի­նի պատ­կեր­ված, ըստ այն խո­սի, թե` «սկզբից ևեթ ­Տի­րո­ջը մշտա­պես տես­նում էի իմ առջև, նա իմ աջ կող­մում է, որ­պես­զի չսա­սան­վեմ» (Սղմ. ԺԵ 8): Ու­րեմն Աստ­ծո ան­վան սուրբ լի­նե­լու կեր­պա­րան­քը, որ սկզբից խնդրեց, ինքն իսկ ու­սու­ցա­նում է խոս­քի կար­գի հա­մա­ձայն, և ­նախ այս է ա­սում, թե` ­Քո ար­քա­յութ­յու­նը գա` ­Քո տե­րութ­յան գի­տութ­յու­նը իմ ան­ձի մեջ: Իսկ երկ­րոր­դը.

 

­Տեր թող քո կամ­քը լի­նի ինչ­պես երկն­քում, այն­պես էլ երկ­րի վրա.

 

Ու՞մ և­ ին­չի՞ վրա զար­մա­նանք` եր­կու խոր­հուրդ­ներն ըստին­քյան բա­ժա­նե­լով մտքի հա­յաց­քով, այ­սինքն՝ խոս­քիս վա­յել­չա­կան կար­գը և­ ա­ռա­ջի­կա խորհր­դիս վե­հութ­յու­նը, որով­հետև թա­գա­վո­րե­լուց հե­տո խնդրում է կամ­քը ևս, ինչ­պես որ մարդ­կանց մեջ նմա­նա­պես պահ­վում է այս կար­գը, քան­զի մե­կը նախ տի­րում է մյու­սին և ­հե­տո իր կամքն է նրա նկատ­մամբ գոր­ծադ­րում թե՛ քա­ղաք կա­ռու­ցե­լիս, թե` ծա­ռա կե­րակ­րե­լիս, թե` ա­շա­կերտ ու­սու­ցա­նե­լիս: Այդ­պես էլ սա. նա իր անձը դնում է Աստ­ծո ար­քա­յա­կան տե­րութ­յան տակ, և­ ա­պա ինքն ի­րեն հանձ­նե­լով սե­փա­կան տի­րոջ հո­գա­ծութ­յա­նը, պա­հան­ջում է [նրա] կամ­քի տնօ­րե­նութ­յու­նը: Եվ սա որ­քան է. ասում է. ­Թող քո կամ­քը լի­նի ինչ­պես երկն­քում այն­պես էլ երկ­րի վրա: Ո՜վ մարդ, մի՞­թե դու եր­կինք ես բարձ­րա­ցել և­ այն­տեղ ի­մա­ցել Աստ­ծո կամ­քի տնօ­րե­նութ­յու­նը, ո­րով­հետև պա­հան­ջում ես, որ այն­պես կա­տար­վի: Ի՞նչ­ է նրա կամ­քը երկն­քում: Ին­չի՞ն և­ ի՞նչ կամ­քով է կա­ռա­վա­րում, ինչ­պե՞ս­ է նրանց մոտ նրա կամ­քի տնօ­րե­նութ­յու­նը: Ա­սում է. Ես չգի­տեմ, բայց ով ի­ջավ երկն­քից` նա սո­վո­րեց­րեց ինձ սա ա­ղեր­սել: Եվ ինչ­պե՞ս սո­վո­րեց­րեց: Ո­րով­հետև ա­շա­կերտ­նե­րը մո­տե­ցան Տի­րո­ջը [և­ ա­սա­ցին]. ­Սո­վո­րեց­րու մեզ` ­Քո ա­շա­կերտ­նե­րին աղո­թել, ինչ­պես և ­Հով­հան­նե­սը սո­վո­րեց­րեց յու­րա­յին­նե­րին (տես ­Ղուկ. ԺԱ 1): Իսկ նա ու­սու­ցա­նեց նրանց ,ինչ­պես ին­քը գի­տեր ա­ղո­թել, և­ ոչ թե ինչ­պես նրանք խնդրե­ցին: Ինչ­պես օրի­նակ տգետ մարդ­կան­ցից ո­մանք` գա­լով հե­ռա­վոր աշ­խար­հից և­ ան­տեղ­յակ լի­նե­լով հու­նաց լեզ­վին, ազ­գին ու սո­վո­րույթ­նե­րի, ա­մեն­ևին տե­սած և­ ի­րա­զեկ չլի­նե­լով ար­քա­յա­կան պա­լա­տի բա­րե­կար­գութ­յա­նը, գնում են թա­գա­վո­րի դռան մոտ ո­ղոր­մութ­յուն ա­ղեր­սե­լու: ­Բայց այն­տեղ հաս­նե­լով տա­րա­կույ­սի են մատն­վում` չի­մա­նա­լով` ինչ­պես մտնել թա­գա­վո­րի առջև, կամ թե նրա­նից ինչ վա­յե­լուչ բան խնդրել: Եվ մինչ­դեռ նրանք վա­րա­նու­մով տա­րա­կույ­սի մեջ էին, նրանց հան­դի­պում է թա­գա­վո­րի որ­դին իբրև շար­քա­յին մի զին­վոր, ո­րին տես­նե­լով, ա­րա­գաց­նում են ի­րենց քայ­լե­րը, հաս­նում նրան և­ ա­սում. Ո՜վ եղ­բայր, սո­վո­րեց­րու մեզ, թե ինչ­պես մտնենք ար­քա­յի առջև: Իսկ նա բա­րե­միտ լի­նե­լով` չի ար­հա­մար­հում, կամ այ­պա­նում նրանց [տգի­տութ­յու­նը], այլ սի­րով զի­ջե­լով նրանց պա­տաս­խա­նում է. Ես ձեզ սո­վո­րեց­նում եմ. Երբ մտնեք ար­քա­յի առջև փու­թով երկր­պա­գեք, նրան ա­սեք. ­Տեր, տուր մեզ խորհր­դա­կա­նի պա­տիվ, ով­քեր քո առջև պա­ղա­տան­քի են կանգ­նած: Եվ նրանք ոչ խորհր­դա­կան ա­նու­նը գիտեն և­ ոչ դրա զո­րութ­յու­նը (ի­րա­վուն­քը), ոչ պա­ղա­տե­լը և­ ոչ նրա դա­սա­կար­գութ­յու­նը, այլ մտնե­լով թա­գա­վո­րի առջև, ինչ որ սո­վո­րել էին, փու­թով ա­ղա­ղա­կում են: Իսկ ար­քա­յա­կան ապա­րան­քի դա­սա­պե­տութ­յու­նը նա­յե­լով նրանց խոս­քին, որ օ­տար է ձ­­ևի հետ միա­սին, քան­զի շի­նա­կան են, [նա­յում] ե­րես­նե­րին, քան­զի կոշտ էին, [նա­յում] հան­դերձ­նե­րի ձ­­ևին` քան­զի ան­պա­ճույճ էին, զար­մա­նում են. սրանք որ­տե­ղի՞ց գի­տեն, կամ ու­մի՞ց սո­վո­րե­ցին խորհր­դա­կա­նի ա­նու­նը և ­պա­տի­վը` այս­պես օ­տար լի­նե­լով ար­քա­յա­կան ա­պա­րան­քին: Այս­պես էլ մեր ­Տե­րը հրեշ­տակ­նե­րի ու մարդ­կանց հա­մար ան­հա­սա­նե­լի կեր­պով ա­րա­րեց մարմ­նի խոր­հուր­դը, ինչ­պես ա­սում է ­Պո­ղո­սը, ո­րին մո­տե­ցան ա­շա­կերտ­նե­րը ոչ թե որ­պես Աստ­ծո, այլ ինչ­պես ­Հով­հան­նե­սին կմո­տե­նա­յին` ու­սա­նե­լու ա­ղոթ­քի կեր­պը: Իսկ նա գթա­լով նրանց վրա ա­մե­նա­գութ սի­րով, ոչ թե նրանց ու­սու­ցա­նեց՝ որ­քան կա­րող էին ըն­կա­լել, այլ երկ­նա­յին ան­ճա­ռե­լի, ան­հա­սա­նե­լի խոր խա­ղա­ղութ­յուն ու­սու­ցա­նեց նրանց`­ ա­ղոթ­քով հայ­ցել ­Հո­րից.

 

­Թող քո կամ­քը լի­նի ինչ­պես երկն­քում, այն­պես էլ երկ­րի վրա.

 

Արդ, Աստ­ծուց այս խնդրե­լով, ար­դարև չգի­տենք մեր խնդրան­քի ի­րա­կան զո­րութ­յու­նը: ­Սա­կայն երկ­նա­յին­նե­րին ենք սար­սա­փեց­նում մեր ա­ղոթ­քի վե­հութ­յամբ, քան­զի չի­մա­նա­լով նրանց պա­տի­վը, Ք­րիս­տո­սից տե­ղե­կա­նա­լով, խնդրում ենք դրանք մեր սե­փա­կա­նը դարձ­նել, քան­զի կամք ա­սե­լը խոս­քի մեջ Աստ­ծո բո­լոր շնորհ­նե­րի հանգ­չումն է ցույց տա­լիս, ո­րով նրանց[երկ­նա­յին­նե­րին ] հա­վա­սար լի­նելն է [ակ­նար­կում], ո­րով­հետև կամ­քի զա­նա­զա­նութ­յու­նը ար­գե­լում է մեզ [հա­ղոր­դակց­վե­լու] նրանց փառ­քին, քան­զի իր կամ­քը նրանց հան­դեպ գոր­ծադ­րում է իբրև քաղցր և ­հո­ժար կա­մա­րար­նե­րի, իսկ մեր հան­դեպ` իբրև հան­ցա­վոր­նե­րի, ըստ այն խոս­քի, թե` «Որդ­յակ, դու մշտա­պես ինձ հետ ես, և­ ա­մե­նայն ինչ, որ իմն է, քոնն է» (­Ղուկ. ԺԵ 31): Արդ, այս­պես ե­ղավ նաև երկ­րի վրա.մարդ­կանց մեջ կա­տար­վեց այն, ինչ հրեշ­տակ­նե­րի մեջ: Ո՜վ եղ­բայր­ներ, իբրև փոխ­հա­տու­ցում ­Տի­րո­ջը՝ ա­ղոթ­քի այս­պի­սի փրկա­րար բա­ժակ խմեց­նո­ղին, ի՞նչ տանք, որ տ­­ևա­պես մա­տա­կա­րա­րում ենք ­Հոր առջև, հրեշ­տակ­նե­րի բազ­մա­ժո­ղով խմբի առջև, վե­րին Ե­րու­սա­ղե­մի գավ­թում, ու­րիշ ի՞նչ, ե­թե ոչ մեր ե­րես­նե­րը գո­հութ­յամբ գետ­նին հպե­լով: Ար­դարև, ըստ այսմ տես­նում եմ մարդ­կանց սնո­տի զբա­ղում­նե­րի ու­նայն կար­ծիք­նե­րը, երբ նա­յե­լով մտքիս աչ­քե­րով, հա­վա­տում եմ, թե Աստ­ված քաղցր է իմ հան­դեպ, ինչ­պես ՝ հ­­րեշ­տակ­նե­րի, և­ ինձ նրանց նման ի­րեն խո­սա­կից է դարձ­նում`­ ա­ղոթք­նե­րով ա­մե­նա­բա­րի կամ­քին ցան­կա­լի: ­Վա՜յ ինձ, թող­նե­լով այս` ես ան­կա­յուն կեն­ցա­ղով եմ զբաղ­ված, ու ե­թե սա ու­նե­նա­յի՝ հարկ էր, ըստ բնա­կան սո­վո­րույ­թի, ա­գա­հե­լով փոք­րը մե­ծով փո­խա­նա­կել: ­Սա­կայն հայտ­նի է, որ խաբ­վում եմ­­՝ին­ձա­նում չու­նե­նա­լով ամ­փոփ­ված ի­մաս­տի մտա­պա­հու­մը:

 

­

Մեր ա­մե­նօր­յա հա­ցը տուր մեզ այ­սօր.

 

Ո՜վ մարդ, ինչ­պե՞ս հրեշ­տակ­նե­րի նման խնդրե­ցիր, որ քո վրա լի­նի Աստ­ծո կամ­քը, այժմ հա­ցի ա­նու­նը ին­չու՞ հապ­ճեպ կցե­ցիր դրան, քա­նի որ դա նրաց մեջ չի ճա­նաչ­վում, ո­րով­հետև նրանք ի­մա­նա­լի բնութ­յուն են ու միշտ քաղ­ցե­լով փա­փա­գում են գի­տութ­յան կե­րա­կու­րին, ո­րոնց մեջ չի տեսն­վում սեր­մա­նելն ու հնձե­լը, խո­հա­րա­րութ­յուն կամ մարմ­նա­կան ճա­շա­կում, այլ ճա­շա­կում են Աստ­ծո սե­րը և ­հա­գե­նում են, ըմպում են [­Սուրբ] ­Հո­գու հոր­դա­հոս հե­ղու­մը ու զմայլ­վե­լով զվար­ճա­նում: Եվ ա­սում է. Ա­ղոթ­քի իմ կար­գը պահ­պա­նում եմ ամ­բող­ջա­պես, քան­զի ոչ թե դյու­րաս­պառն եմ խնդրում, այլ` ա­մե­նօր­յան: Այն պատ­ճա­ռով երկ­նա­վոր­նե­րի նման կամ­քը խնդրե­ցի, որ­պես­զի երկ­նա­վոր­նե­րի հա­ցը նրա­նից ստա­նամ ա­ռօր­յա կյան­քում: ­Չե՞ս լսել մարդ­կանց կող­մից հրեշ­տակ­նե­րի հացն ըմ­բոշխ­նե­լու մա­սին (տես Սղմ. ՀԷ 25). ա­ղո­թում եմ այն կե­րա­կուրն ու­նե­նալ, որ ա­մե­նօր­յա ըմ­բոշխ­նու­մով չի սպառ­վում և­ ըմ­պե­լով չի նվա­զում, ու­տո­ղին հա­գեց­նում է, և­ իր ինք­նութ­յու­նը պահ­պա­նում[1]:

 

­Մեր ա­մե­նօր­յա հա­ցը տուր մեզ այ­սօր.

 

Եվ ին­չու՞ է ա­սում մեր. ո­րով­հետև ժա­մա­նա­կին, քա­նի դեռ դրախ­տա­յին փափ­կութ­յան մեջ էինք, ըմ­բոշխ­նում էինք նույն հրեշ­տա­կա­յին ի­մաստ ու­նե­ցող կե­րա­կու­րը: [­Սա­կայն այս տես­նե­լով] նա­խան­ձեց չա­րը ու զրկեց Աստ­ծո կամ­քի տերութ­յու­նից, և ­հա­ցի [փո­խա­րեն] մեզ հա­մար վայ­րի բան­ջա­րը կե­րա­կուր պատ­րաս­տեց, այն է` օ­տար աշ­խար­հի հեշ­տան­քի (ծնունդ) մարմ­նիս զգա­յա­րան­նե­րը: Իսկ Աստ­ծո հա­ցը թերևս­ ո­մանք կա­րո­ղա­ցան ի­րենց ե­րե­սի քրտին­քով և­ ար­տա­սու­քի հո­սու­մով ճա­շա­կել: Արդ, այժմ մեզ ­Հայր դար­ձած Աստ­ծուց, նաև քաղցր կամ­քով Ար­քա­յից ա­ղեր­սում ենք մեր ա­ռա­ջին հա­ցը, քա­նի դեռ այ­սօր պանդխ­տում ենք այս կյան­քում: Եվ ի՞նչ է հա­ցը, ե­թե ոչ նրա գի­տութ­յունն ու սե­րը, ո­րով հա­գեց­վում է հո­գուս փա­փա­գը, այն սե­ղա­նը, ուր ­Տե­րը հրա­վի­րեց իր ա­շա­կերտ­նե­րին: Ա­սում է` կու­տեք իմ ար­քա­յութ­յան մեջ (տես Ղուկ. ԻԲ 30): ­Սա­կայն ո­րոնց հա­մար [դա] ա­ռանց փա­փա­գե­լու մո­լոր­յալ կամ­քին [հլու] մարմ­նի պա­րար­տա­ցումն է, ան­հա­վա­տա­լի է թվում, որ տ­­ևա­պես ու­տե­լով այն չի սպառ­վում. հար­կադր­ված ենք օ­րի­նա­կով նրանց արթ­նաց­նել: ­Չե՞ս հա­վա­տում կե­րա­կու­րի անս­պառ լի­նե­լուն. մի՞­թե ­Սուրբ ­Գիր­քը տ­­ևա­պես մեզ չի կե­րակ­րում գի­տութ­յամբ, բայց մնում իր նույ­նութ­յան մեջ: ­Դարձ­յալ, քեզ չի՞ թվում գի­տութ­յան դյու­րին լի­նե­լը. այս մար­մի­նը ինչ­քա­նո՞վ է օգտ­վում ոս­կե­ձույլ ա­պա­րանք­նե­րից, ոս­կե­թել կեր­պաս­նե­րից, ա­կա­նա­կուռ բազ­մոց­նե­րից, ինչ­պե՞ս է շոյ­վում նրանց տես­քից ա­վե­լի քան կե­րա­կու­րից: Եր­գերն ու ե­ղա­նակ­ներն ինչ­պե՞ս են ըմ­պե­լի­քից ա­վե­լի զվար­ճաց­նում: Եղ­բայր­նե­րին ու որ­դի­նե­րին տես­նելն ու հի­շե­լը մի՞­թե չի քաղց­րաց­նում կա­րոտ­յալ­նե­րին ինչ­պես գի­նին: Մտա­բե­րենք ա­ռա­վել շո­շա­փե­լին. տռփան­քով այ­լա­սեր­վա­ծին ի՞նչ օ­գուտ կտա ող­ջույ­նի համ­բույ­րը: Այս բո­լո­րը հաց կամ գի­նի չեն, ո­րոնք լեց­նում են մարմ­նի պա­կա­սութ­յու­նը, այլ, հո­գե­կան իղ­ձի քաղ­ցը հա­գեց­նե­լով, մեզ գո­հաց­նում են գի­տե­լի­քով: Այս­պես էլ մեր տկար մտքի առջև զո­րաց­նենք Աստ­ծո սի­րո հի­շա­տա­կը, և­ ի­մա­նանք, որ ան­տեղ­յակ ենք դրան, այդ պատ­ճա­ռով էլ չենք ձգտում: Իսկ ե­թե տե­ղե­կա­նանք` [կհաս­կա­նանք], թե ոս­կուց ա­ռա­վել որ­քան ա­ռա­վել է Աստ­ծո փառ­քը, այն­քան ա­ռա­վել է նրա հան­դեպ փա­փա­գը, քան նյու­թի: Այս պատ­ճա­ռով սա մաղ­թե­լով ու­նե­նալ, ա­սում է. ­Մեր անս­պառ և­ ա­մե­նօ­րա հա­ցը մեզ տուր: Եւ ին­չու՞ է ա­սում. այ­սօր: Այ­սօր (ա­սե­լով) բո­վան­դակ մարմ­նիս կյանքն է դնում, ո­րի մեջ պանդխ­տե­լով՝ ար­տա­քին բնութ­յամբ բա­զում (կա­րիք­ներ) ու­նենք` հա­կա­ռակ հոգ­ևոր կե­րա­կու­րի: ­Թե սրա­նից (այս կյան­քից) հե­ռա­նանք` նույ­նը կվա­յե­լենք ա­ռանց աշ­խա­տութ­յան: Իսկ քա­նի դեռ այս կյան­քի պանդխ­տութ­յան մեջ ենք` հարկ է նույ­նը ճա­շա­կել քրտին­քով, ար­տա­սու­քով և­ ա­ղոթ­քի տքնութ­յամբ, ինչ­պես և­ ըն­դու­նե­ցինք հրա­մա­նը: ­Շա­տե­րը, ով­քեր կե­րան այս կե­րա­կու­րը, ա­ղա­ղա­կում են նրա հա­մե­ղութ­յան մա­սին, ինչ­պես այն, որ ա­սում է. «Որ­քան քաղցր են քո խոս­քերն իմ քիմ­քին, ա­վե­լի քաղցր, քան մեղրն իմ բե­րա­նին» (Սղմ. ՃԺԸ 103): Եվ դարձ­յալ. «Ոս­կուց և ­շատ թան­կա­գին քա­րե­րից ցան­կա­լի են դրանք, և քաղցր` մեղ­րից ու խո­րիս­խից ա­վե­լի» (Սղմ. ԺԸ 11): Եվ Ե­սա­յին ա­սում է. «­Պի­տի սնվեք ու հա­գե­նաք, և ­կուշտ ու պինդ պիտի վա­յե­լեք նրա մխի­թա­րող ստինք­նե­րից» (Ե­սա­յի ԿԶ 11): Ձայ­նում է նաև Ի­մաս­տու­նը. «Ե­կեք, կե­րեք իմ այս հա­ցից ու խմեք իմ գի­նուց, որ խառ­նե­ցի, ուս­տի զո­րա­ցեք ա­տել անզ­գա­մութ­յու­նը ու խնդրել ի­մաս­տութ­յու­նը, և փրկ­վել» (Ա­ռակ. Թ 5-6):

 

­Թող մեր պարտ­քե­րը, ինչ­պես և ­մենք ենք թող­նում մեր պար­տա­պան­նե­րին.

 

Ճշ­մար­տա­պես խնդրում է Աստ­ծուց` ա­մեն ինչ նա­խա­կար­գե­լով հա­մա­ռոտ խոս­քով: Այ­նու­հետև ա­ռա­ջադ­րում է ան­ձի կրքե­րի խոս­տո­վա­նութ­յու­նը սփռել նրա առջև: ­Բայց դու տես ա­ղոթք ու­սու­ցա­նո­ղի ա­մե­նա­բա­րի կամ­քի ըն­դար­ձա­կութ­յու­նը. ո­րով­հետև չի խնդրում նախ մեղ­քը թող­նել և ­հե­տո Աստ­ծո հետ խո­սել, ինչ­պես մարդ­կանց սո­վո­րութ­յունն է, որով­հետև թա­գա­վո­րից նե­րումն ենք խնդրում և ­հե­տո մեր խնդրանքն ենք նրան ներ­կա­յաց­նում: ­Բայց սա այս­պես չի (վար­վում), այլ` ընդ­հա­կա­ռա­կը, նախ պարգև­ներ է խնդրում և ­հե­տո` նե­րումն: ­Թե­կուզև հաս­նենք չա­րի խոր­քե­րը ու երկ­րորդ­վեն մեր հան­ցանք­նե­րը, Աստ­ված հա­մա­կող­մա­նիո­րեն ու­սու­ցա­նում է խա­ղա­ղութ­յուն և գ­թութ­յուն, որ նա ու­նի մարդ­կա­յին բնութ­յան նկատ­մամբ: Այս պատ­ճա­ռով նախ ա­ղո­թեց կար­ևորն ու մեծն ու­նե­նալ: Եվ այն ու­նե­նա­լուց հե­տո դյու­րութ­յամբ կգտնենք բա­րե­րար կամ­քով (թե­լադր­ված) մարդ­կա­յին գթա­ռատ նե­րու­մը:

 

­Թող մեզ մեր պարտ­քե­րը.

 

­Հի­րա­վի պարտ­քեր են, քան­զի մարմ­նով ու հո­գով այս­քան շնորհ­ներ վա­յե­լե­լով` ինչ­պե՞ս չենք կա­րող պար­տա­կան չգտնվել՝ հպա­տակ լի­նե­լու ­Տի­րոջ հրա­մա­նին: Ուս­տի և­ այն խախ­տե­լով՝ վա­յե­լուչ և­ ու­ղիղ խոս­տո­վա­նութ­յամբ մեր ան­ձը պետք է պար­տա­կան հա­մա­րենք, նե­րումն խնդրե­լով ա­սենք. Մեղ­մաց­րու պարտ­քե­րը, որ սխալ­վե­լու դեպ­քում, ա­մե­նա­տես գի­տութ­յամբդ համ­բե­րե­լով կար­ճում ու թո­ղութ­յուն ես տա­լիս: Ին­չու՞. ո­րով­հետև մարմ­նա­վոր ենք, ո­րով­հետև խաբ­վում ենք դյու­րա­պա­տիր կամ­քով, ո­րով­հետև շրջում ենք այս խա­վար կյան­քում, ո­րով­հետև, հա­կա­ռակ մտքի օ­րեն­քի, ա­ռաջ­նորդ­վում ենք բնա­կան օ­րեն­քով, որ ա­կա­մա­յից ինձ տա­նում է դեպ մեղ­քի օ­րեն­քը: Այս պատ­ճա­ռով էլ քեզ վա­յել է նե­րե­լը, ին­պես բա­րե­րարն է (նե­րում)` տկա­րին, ինչ­պես ո­ղոր­մա­ծը` ո­ղոր­մե­լուն, ինչ­պես գթա­ծը` կա­րոտ­յա­լին, ինչ­պես որ ես եմ նե­րում իմ պար­տա­պա­նին: ­Սա­կայն մե­կը կա­սի ընդ­դեմ ա­սած­նե­րիս. Ես հո­ղո­ղե­ղեն մարդ եմ, ինչ­պե՞ս կա­րող եմ նման­վել Աստ­ծո, և­ ոչ միայն նման­վել, այլև (սե­փա­կան) ան­ձը նրան ա­պա­ցույց ներկա­յաց­նել` ա­սե­լով. Ինչ­պես ես ու­րի­շին, այն­պես էլ դու ինձ ա­րա: ­Սա­կայն հարկ է ի­մա­նալ, որ մեր ­Վար­դա­պետ և Օ­րե­նու­սույց Ք­րիս­տոս ոչ թե իր ստեղ­ծած բնութ­յու­նից դուրս, կամ նրան հա­կա­ռակ խրա­տով էր մեզ վար­ժեց­նե­լով կրթում, հա­պա (այն մտա­ծու­մով), որ ե­թե օ­րենք­նե­րը ա­խոր­ժե­լի են մեր բնութ­յան հա­մար, ուս­տի ա­մեն ա­ռու­մով հարկ է և ­կա­տա­րել նույ­նը: Եվ արդ, մարդ­կան­ցից ո՞վ­ է, որ չի կա­մե­նում սեր, ո՞վ է, որ չի դժվա­րա­նում թշնա­մութ­յուն ա­նել: ­Մե­ղա­վոր­նե­րի այլ տե­սակ­ներ կան, որ հան­ցանք գոր­ծե­լով, մարմ­նին հեշ­տանք են պատ­ճա­ռում, ինչ­պես պոռն­կութ­յու­նը, որկ­րա­մո­լութ­յու­նը: ­Բայց այս ախտն ա­մեն­ևին էլ թշնա­մա­կան չէ, ո­րով­հետև մեզ տի­րե­լով` նե­տում է հոգ­սի, նե­ղութ­յան, երկ­յու­ղի ու տա­րա­կու­սան­քի մեջ: Եվ ին­չու՞ մեղ­մե­լով չենք խա­ղա­ղեց­նում մեր ան­ձե­րը և ­շա­հում մեր եղ­բայր­նե­րին. ո­րով­հետև բռնված լի­նե­լով ամ­բար­տա­վա­նութ­յամբ՝ սի­րով չենք զի­ջում մե­ղա­վո­րին: Իսկ ամ­բար­տա­վա­նութ­յու­նը զին­ված է հա­կա­ռակ Աստ­ծո ու նրա­նից նե­րումն չի խնդրում: Այս­տե­ղից բո­վան­դակ աշ­խար­հում տի­րեց ան­կար­գութ­յու­նը, որ խոսքս թույլ չի տա­լիս թվել՝ պարտք ու­նե­նալն ու չթող­նե­լը: ­Սա ան­ձավ­նե­րը դարձ­րեց բնա­կա­վայր, քա­ղաք­նե­րը՝ ամ­րոց­ներ, զեն­քը՝ սպա­նութ­յան հա­մար: Այս պատ­ճա­ռով ասում է. ­Դու թող, ո­րով­հետև ես չեմ կա­րո­ղա­նում թող­նել քո թշնա­մութ­յու­նը, որ դու անձ­նիշ­խան կամ­քով բռնած պա­հում ես: Արդ, ոչն­չաց­րու ամ­բար­տա­վա­նութ­յու­նը, որ հա­կա­ռակ է Աստ­ծուն, ու թշնա­մութ­յու­նը, որ հա­կա­ռակ է բնութ­յանդ, և ­թող ըն­կե­րոջդ պարտ­քը: ­Դու ա­րա քո կա­րե­լին, ինչ­պես և Աստ­ծուց ես պա­հան­ջում կա­տա­րել իր կա­րե­լին: ­Դու թող քո եղ­բո­րը` քեզ էլ կթող­նի քո երկ­նա­վոր ­Հայ­րը: ­Կամ­քիդ աշ­խա­տանքն է թողութ­յուն տա­լիս և­ ոչ թե՝ մարմ­նիդ: Իսկ ե­թե այս չես կա­մե­նում՝ ինչ­պե՞ս ես Աստ­ծուն բռնա­դա­տում, երբ դու (ինքդ) ոչ թե տկա­րա­նում ես, այլ չես կա­մե­նում: Արդ, ի­մա­նանք մեր եր­կա­կի օ­գու­տը՝ մեր թո­ղութ­յուն տա­լը մեր կյան­քի խա­ղա­ղութ­յան տնօ­րենն է լի­նում, և­ այն, ին­չը թողն­վեց մեր թո­ղութ­յան պատ­ճա­ռով՝ ան­վախ­ճան կյան­քի նա­խա­կա­րա­պե­տը: Ե­թե ու­նայն ոխա­կա­լութ­յան պատ­ճա­ռով սրան­ցից վրի­պենք` կա­մո­վին ինք­ներս մեզ կմեր­ժենք:

 

 Եվ մի տա­նիր մեզ փոր­ձութ­յան, այլ փրկիր մեզ չա­րից.

 

­Փոր­ձութ­յունն այս­տեղ պետք է ի­մա­նալ իբրև չա­րի ներգոր­ծութ­յուն, որ տ­­ևա­պես մարտն­չում է մեր դեմ: ­Բայց ինչու՞ չա­սաց մարտ կամ պա­տե­րազմ, այլ` փոր­ձութ­յուն` ցույց տա­լով ,թե իշ­խա­նութ­յուն չու­նի ան­ձամբ մեր դեմ մարտն­չել: Այլ ի՞նչ. պա­տե­րազ­մի զեն­քե­րը վերց­նում է մեր կամ­քից և ­խոր­հուրդ­նե­րից, ըստ այնմ՝ ին­չին պատ­րաս­տում եք ձեր ան­ձը հնա­զան­դութ­յամբ, ծա­ռա­յում եք նրան, ում հնա­զանդ­վում եք՝ թե՛ մեղ­քին և ­թե՛ ի հնա­զան­դութ­յուն ար­դա­րութ­յան (տե՛ս Հ­ռոմ. Զ 16): Եվ ­Հա­կո­բո­սը գրում է. «­Ձե­զա­նից յու­րա­քանչ­յու­րը փորձ­վում է իր ցան­կութ­յուն­նե­րից հրա­պուր­ված և ­խաբ­ված» (­Հա­կոբ Ա 14): Ու­րեմն պարզ է, որ մե­զա­նից է վերց­նում փոր­ձութ­յան նյու­թը.ինչ­պե՞ս. քան­զի խորհր­դակ­ցում է կե­րա­կուր­նե­րի ցան­կութ­յան հետ և ­սեր­մա­նում է որկ­րա­մո­լութ­յուն, Աստ­ծո փառ­քի ցան­կութ­յու­նը կցոր­դում և ­սեր­մա­նում է սնա­փա­ռութ­յուն: Եվ այս­պես, ա­մեն տե­սակ կրքե­րում խորհր­դի սկիզ­բը բա­րութ­յամբ ենք դնում, իսկ նա նրա հետ միա­սին չարն է նյու­թում: Ու քա­նի դեռ մե­զա­նից չի վերց­րել նյու­թը, նրա մե­քե­նա­յութ­յուն­ներն ան­գործ են մնում, ին­չը հայտ­նի է Ա­վե­տա­րա­նից. ո­րով­հետև երբ ­Տերն ըն­դու­նեց քաղ­ցի կեր­պա­րան­քը, այն­ժամ միայն նրան մո­տե­ցավ փոր­ձի­չը: Եվ ին­չու՞ է աս­վում փոր­ձութ­յուն. քան­զի երբ մենք ցույց ենք տա­լիս հար­կա­վո­րի կա­րի­քը, նա գա­լիս է, և­ ըստ այդմ դրդվե­լով փոր­ձում է մեզ ՝ թե արդ­յո՞ք մեր սերն Աստ­ծո հան­դեպ հաս­տա­տուն է թե՞ ոչ: Եվ բնա­կան կրքե­րին խառ­նում է ա­վե­լորդ ցան­կութ­յուն­նե­րը. ինչ­պես օ­րի­նակ որ­քան հաս­տա­տուն է մեր առջև ե­ղած ժայ­ռը, այն­քան ան­հույս ենք, թե կշար­ժենք այն, իսկ ե­թե ցնցե­լով շար­ժենք այս ու այն կողմ, շրջե­լով նա­յենք` տես­նե­լու ու փոր­ձե­լու հա­մար, այն­ժամ կա­րող ենք շարժ­վա­ծը ջախ­ջա­խել: Արդ, այդ շար­ժու­մը մե­զա­նում կե­րա­կուր­նե­րի ցան­կութ­յունն է, անհ­րա­ժեշտ պետ­քե­րի ցան­կութ­յու­նը, Աստ­ծո փառ­քի ցան­կութ­յու­նը: Իսկ նա, երբ տես­նում է սրան­ցից մե­կը շարժ­ված, գա­լիս փոր­ձում է, և ­բա­րի մտա­ծու­մի հետ խառ­նում է իր մե­քե­նա­յութ­յու­նը. ե­թե կա­րո­ղա­նանք ընտ­րութ­յամբ օ­տա­րը զա­նա­զա­նել բնա­կա­նից` Աստ­ծո շնորհ­քով կփրկվենք: Ա­պա ե­թե չկա­րո­ղա­նանք, և ­փոր­ձութ­յան խորհուրդ­ներն իբրև բա­րի ըն­դու­նենք` գոր­ծի ա­վար­տին կկոր­ծա­նի. կե­րա­կուր­նե­րի ցան­կութ­յամբ կտա­նի պոռն­կութ­յան, անհ­րա­ժեշտ պետ­քե­րի (ցան­կութ­յամբ)` ար­ծա­թա­սի­րութ­յան, Աստ­ծո փառ­քի ցան­կութ­յամբ` սնա­փա­ռութ­յան: Եվ մենք մեր ցան­կութ­յու­նե­րի հա­մա­ձայն հրա­պուր­վե­լով խաբ­վե­ցինք, ինչ­պես գրեց ­Հա­կո­բո­սը` մեր ան­ձե­րը նե­տե­լով մեղ­քե­րի խորխո­րա­տը, ու փոր­ձե­լով ան­փորձ գտնվե­ցինք թշնա­մու դեմ մար­տում: Ուս­տի անհ­րա­ժեշ­տա­բար զգու­շաց­նե­լով` մեր ­Տե­րը սո­վո­րեց­նում է ա­ղո­թել.

 

­Մի տար մեզ փոր­ձութ­յան.

 

Ոչ թե իբրև Աստ­ված է տա­նում, ո­րով­հետև Աստ­ված չարով չի փոր­ձում,այլ մենք ուր գնում ենք դա­վա­ճա­նո­ղի (սա­տա­նա­յի) խար­դա­վան­քով, չարն իբրև բա­րի ենք (ըն­դու­նում): Դու (Աստ­ված) ,որ տես­նում ես կեր­պա­րանք­նե­րի (ի­րա­կան) բնութ­յու­նը, որ չար է ու մեզ բա­րի է թվում, ին­չը ճշմա­րիտ չէ, մի՛ թող մեզ ա­կա­մա կամ­քով մեր ան­ձե­րը կոր­ծա­նել: Ինչ­պես օ­րի­նակ մե­կը, ով վա­խե­նում է ո­ման­ցից, թե կա­րող են լավ կերա­կու­րի մեջ խառ­նե­լով մա­հա­բեր դեղ` նրան կե­րակ­րել սպա­նե­լու հա­մար, ա­սում է ոմն բժշկի. ­Դու, որ ճա­նա­չում ես (թույ­նը), միշտ ինձ հետ ե­ղիր, որ­պես­զի հար­կա­վոր պետ­քե­րիս հա­մար հրա­պուր­վե­լով չսպան­վեմ: Այս­պես էլ սա է ա­սում հար­կա­վոր բա­նե­րի մեջ, որ պա­հան­ջում է մարմ­նի կա­րի­քը, դու, ա­մե­նա­հա­յաց, մի՛ թող ինձ փոր­ձել և ն­րա­նից դուրս ցնցել: Այս կրքե­րի մի­ջով անց­նե­լով ­Հո­բը գրում էր. «­Մարդ­կանց վար­քը երկ­րի վրա փոր­ձութ­յուն է» (­Հոբ Է 1), և ­Տերն ա­սում է. «Հարկ է գալ գայ­թակ­ղութ­յա­նը» (Մտթ. ԺԸ 7): Ին­չու՞. ո­րով­հետև մեր բո­վան­դակ կյան­քում մեզ ըն­թա­ցա­կից ու­նենք գայ­թակ­ղեց­նո­ղին, բայց ոչ թե Աստ­ծո ա­մե­նախ­նամ Ա­ջը, երբ նրա­նից խնդրում ենք` մեզ չգցել փոր­ձութ­յան մեջ, ըստ այն խոս­քի. «­Քո կող­քին հա­զար­ներ կընկ­նեն, բայց մի վա­խե­ցիր, քեզ չեն մեր­ձե­նա, քան­զի քո աջ կող­մում տաս­յակ հա­զար­ներ կան» (հմմտ. Սղմ.Ղ 7):

 

Այլ փրկիր մեզ չա­րից.

 

Ոչ թե սոսկ փոր­ձութ­յու­նից, այլ առ­հա­սա­րակ նրա ա­մեն տե­սակ մե­քե­նա­յութ­յու­նից է խնդրում ա­զատ­վել, քան­զի բազում ան­գամ պա­տա­հում է, որ մեր կամ­քի մեջ նյութ չու­նե­նա­լով` մարդ­կանց վրա կու­տա­կում է բազ­մավ­տանգ ար­կած­ներ, որ կա­րե­լի է տես­նել ­Հո­բի ու վկա­նե­րի մոտ, ո­րոնց մատ­նում էր թա­գա­վոր­նե­րի ձեռ­քը: ­Նույ­նը տես­նում ենք ե­րա­նե­լի հայ­րե­րի մոտ, ո­րով­հետև երբ այն նյութ ու­ներ Ան­տո­նի կամ­քի մեջ` նրան տան­ջում էր չա­րա­չար: Իր չա­րութ­յու­նը ներ­գոր­ծում է շա­տե­րի վրա նաև այժմ, երբ նրան ենք մատն­վում Աստ­ծո հան­դուր­ժո­ղութ­յամբ, կամ էլ սրբոց ա­ռա­քի­նութ­յու­նը նույն հաղ­թա­նակն է լի­նե­լու ի փառս ի­րենց ան­ձանց և ­հա­մոթ թշնա­մու (սա­տա­նա­յի), և ­կամ նրա (առ­թած) փոր­ձութ­յամբ զղջա­լով, Աստ­ծո տված պա­տու­հա­սով չար սո­վո­րութ­յու­նից դեպ բա­րին փոխ­վենք: Արդ, սրա­նից, ա­սում է, փրկիր մեզ. ինչու՞. ո­րով­հետև ե­թե մե­ղա­վոր ենք, դու պա­տու­հա­սե­լով ուղղիր և­ ոչ թե թշնա­մու ձեռ­քը տուր, և­ ե­թե ար­դար ենք` ինչ­պես կա­մե­նում ես ըն­դու­նիր և ­մի՛ փոր­ձիր, որ­պես­զի չլի­նի թե մեր տկար բնութ­յան պատ­ճա­ռով ան­փորձ գտնվե­լով կոր­չենք, ո­րով­հետև ա­մեն ինչ չէ, որ ան­փորձ լի­նե­լով (կրա­կի) բով­քի մի­ջից դուրս է գա­լիս (անվ­նաս), այլ բա­զում ան­գամ փորձ­վե­լուց հե­տո դժգու­նե­լով (փո­խում է) իր սկզբի գույ­նը: Այս ի­մա­նա­լով ա­ռաք­յա­լը գրում է ­Կորն­թա­ցի­նե­րին. «­Բայց հա­վա­տա­րիմ է Աստ­ված, որ ձեզ ա­վե­լի փոր­ձութ­յան մեջ չի գցե­լու, քան կա­րող եք տա­նել, այլ՝ փոր­ձութ­յան հետ փրկութ­յան ելք էլ է ցույց տա­լու, որ­պես­զի կա­րո­ղա­նաք համ­բե­րել» (Ա ­Կորնթ. Ժ 13): Արդ, այս հա­վա­տար­մութ­յունն է պա­հան­ջում ու­նե­նալ` փրկութ­յուն խնդրե­լով փոր­ձո­ղից: Ա­սում է` փրկիր մեզ չա­րից. (սրա­նով) ցույց է տա­լիս, որ թե­պետև դու փոր­ձութ­յամբ մեր օգուտն ես տնօ­րի­նում և ­մար­տի մեջ հաղ­թութ­յամբ մեր պսակն ես բյու­րա­պատ­կում, բայց ան­ձամբ ան­ձիս հա­մար նույ­նը չեմ պա­հան­ջում` իմ տկար, դյու­րա­խաբ մարմ­նին վի­ճակ­վա­ծը, այլ միշտ ա­ղո­թում եմ փրկութ­յուն ու­նե­նալ: ­Հի­րա­վի, մեր ­Տե­րը տկար մարդ­կութ­յան (վի­ճակ­ված) փոր­ձը, մեր նմա­նութ­յամբ ա­մե­նայն ին­չով իր վրա վերց­րեց, բա­ցի մեղ­քից, ճշմար­տա­պես չար­չա­րա­կից ե­ղավ ըն­դու­նե­լով փոր­ձութ­յուն­նե­րը: Եվ ճշմար­տա­պես սրան ենք հա­վա­տում նա­խա­կարգ­ված ա­ղոթ­քի վշտակ­ցութ­յամբ: Ըստ այսմ օգ­նութ­յուն ստա­նա­լով այս հա­վատ­քի մի­ջո­ցով` միշտ տկա­րութ­յան փոր­ձութ­յու­նը մեր հո­գի­նե­րին մա­տու­ցենք, ինչ­պես գրեց ա­ռաք­յա­լը. «­Հա­վա­տա­րիմ է Աստ­ված, որ ձեզ ա­վե­լի փոր­ձութ­յան մեջ չի գցելու», այ­սինքն` հա­վա­տա­լի է, թե չի տա­լու: Ին­չի՞ց. կրքե­րի (պատ­ճա­ռած) չար­չա­րան­քից. ո­րով­հետև ե­թե լույ­սը հա­լած­վեց խա­վա­րից` խա­վա­րը ի՞նչ ե­ղավ, քան­զի իր նպա­տա­կին չհասավ, ո­րով­հետև լույս էր (իր բնութ­յամբ), սա­կայն մեզ ճանա­չեց, ուս­տի ա­սում է` հա­սիր, ո­րով­հետև դյու­րա­գայթ ենք: ­Նա չմո­լոր­վեց, ո­րով­հետև Աստ­ված էր, այլ մեր մո­լո­րութ­յունն ի­մա­ցավ, ո­րով­հետև ա­դա­մոր­դի­ներ ենք: Եղ­բայր­նե­րիս նման­վեց, որ­պես­զի ո­ղոր­մած լի­նեն: Եվ «հա­վա­տա­րիմ է» ողոր­մութ­յան մեջ, քան­զի չար­չա­րա­կից է, փորձ­վեց,որ­պես­զի փոր­ձա­կից լի­նի, և ­կա­րո­ղա­պես օգ­նեց, ո­րով­հետև մեզ ու­սու­ցա­նեց ա­ղո­թել փրկութ­յան հա­մար:

 

­Դու ես մեր փրկութ­յու­նը, ­Հի­սուս, էլ ու՞մ վրա հեն­վենք,

­Դու կրե­ցիր փոր­ձութ­յուն­նե­րը` էլ ու՞մ ա­պա­վի­նենք,

­Մի՞­թե քո­նը չէ տա­լը՝ էլ ու՞մ մոտ ա­պաս­տան գտնենք,

­Դու ես ո­ղոր­մա­ծը` կա­րոտ­յալ­ներս ու՞մ ոտ­քե­րի մոտ հանգ­չենք

­Նա­յիր, ­Տեր, փոր­ձութ­յան են­թարկ­ված­նե­րիս ու կոր­ծան­ված­նե­րիս, մատն­ված­նե­րիս, գի­շատ­ված­նե­րիս, հար­բած­նե­րիս ու հի­մա­րա­ցած­նե­րիս:

­Դու Փր­կիչ, որ սո­վո­րեց­րիր փրկութ­յուն խնդրել, ­Քո ե­ղա­ծով ­Քեզ ենք թա­խան­ձում, փրկիր մեզ որ­սո­ղից:

Որ օրհն­ված ես հա­վիտ­յանս. Ա­մեն:

 

[1] Ակնարկում ս. Պատարագի  անմահարար ընծաները՝ Տիրոջ մարմինն ու արյունը: