ՌԱՀԱԲ ԵՐԻՔՈՎԱՑՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀԱՎԱՏՈՎ ՓՐԿՎԵՑ ՀԵՍՈՒԻ ՍՐԻՑ

­Հա­մար­ձա­կո­րեն կխո­սենք ա­ղի ար­ձա­նի մա­սին: ­Բո­լոր ժա­մա­նակ­նե­րում ե­կե­ղե­ցին մակս է վերց­նում հե­թա­նոս­նե­րից. սկզբից մա­հա­բեր ծա­ռից կե­նաց ծա­ռի հա­մար, որ կա ու կպահ­պա­նի մեզ վախ­ճա­նի օ­րը, եղ­բայ­րաս­պան ­Կա­յե­նից ­Հա­բե­լի հա­մար, որ ե­կե­ղե­ցու մեջ գո­վութ­յամբ կա­մա­վոր քա­րոզ ե­ղավ, ցոփ ժա­մա­նակ­նե­րից` ար­դար ­Նո­յի` իր ըն­տա­նի­քով հան­դերձ, ­Քա­մի ա­նիծ­յալ սահ­ման­նե­րից` ­Մե­լքի­սե­դե­կի, մա­դիա­նա­ցի­նե­րից` ­Թա­մա­րի, մո­վա­բա­ցի­նե­րից` Հ­ռու­թի, ­Սո­դո­մից` ա­նա­նուն կ­­նո­ջ: Ո՜չ, ա­սում են թե պա­տու­հա­սից ե­ղավ: Վ­կա­յում եմ նաև ես. դեպ­քե­րի ըն­թաց­քին նա­յիր. շան­թա­կեզ կրա­կից փրկվեց ­Ղով­տն­ իր խառ­նա­վար դուստ­րե­րի հետ, ու չեն­թարկ­վեց չար­յաց պա­տու­հա­սին. (սա) գե­ղե­ցիկ նշան ե­ղավ ե­րեք պի­տա­նի բա­նե­րի հա­մար: Ա­սում է. ­Դուք եք երկ­րի ա­ղը, ձեզ­նով է համ ստա­նում աշ­խար­հի բո­վան­դակ ան­հա­մութ­յու­նը (տե՛ս ­Մատթ. Ե 13): Ա­ղը մասն է հո­ղի, նաև հա­վա­սա­րա­պես միա­ցած է ջրին, (իսկ) ուր ջուր կա` այն­տեղ օդ է խառն­ված, աղն իր բնույ­թով ու­նի նաև կրա­կի ջեր­մութ­յուն, և­ աշ­խար­հի չորս նյու­թերն Ա­դա­մի հան­ցան­քի պատ­ճա­ռով ըն­կան ա­պա­կա­նութ­յան տակ և ­վե­րած­վե­ցին հո­ղի բնութ­յան: Իսկ    Ղով­տի կնոջ մի­ջո­ցով չորս նյու­թե­րը ձուլ­վում են և ս­տա­նում ա­ղի բնութ­յու­նը. նրանք ա­մեն­քը կեն­դա­նի են ե­կե­ղե­ցու մի­ջո­ցով: Լ­սե­ցիր «ե­կե­ղե­ցի» ա­նու­նը, սո­վո­րիր նաև այդ ան­վան` ավանդ­ված բա­ցատ­րութ­յու­նը, և­ ե­թե դու տեղ­յակ ես` փու­թա ու­րիշ­նե­րին սո­վո­րեց­նել: Ե­կե­ղե­ցին այս­տեղ «կո­չում» է ան­վան­վում, որ­պես չգո­յութ­յու­նից գո­յութ­յան (կո­չող), աշ­խար­հը վերս­տին նյու­թա­գոր­ծող, մա­հից կյան­քի, տարտղ­նու­մից հա­վա­քի (մեկ­տե­ղու­մի) կո­չող: ­Ռա­հա­բը, որ ­Ղով­տի կնոջ քույրն էր և ­Քա­մի ազ­գա­տոհ­մի զա­վա­կը, հա­վա­տաց Աստ­ծուն և Աբ­րա­հա­մի դուստր ե­ղավ, (բայց նա) չի կոչ­վում ­Քա­նա­նի զա­վակ: Ա­ղը պա­տու­հա­սի նշա­նակ է և (ու­նի) տ­­ևա­կա­նութ­յան նշա­նա­կութ­յուն ու հա­րութ­յան բնույթ: Ա­ղի ար­ձա­նը թե­պետ ե­կե­ղե­ցի­նե­րի հաղ­թութ­յան ի­մաստն ու­նի, (բայց) հինգ քա­ղա­քա­ցի­նե­րի հար­ված­նե­րի մա­սին է քա­րո­զում: Իսկ ա­ռա­քի­նի կնոջ հա­վատ­քը ե­կե­ղե­ցու նշա­նակն է, նաև` ճշմար­տութ­յան և փր­կութ­յան և ­հե­թա­նոս­նե­րի դար­ձի հույ­սի և ­մե­ղա­վոր­նե­րի հա­մար բաց­ված դռան. նմա­նա­պես քա­րո­զում է Աստ­ծո Որ­դու գա­լուս­տը: