ՍԱՓՈՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿԱՀԿԱՐԱՍՈՒ ՄԱՍԻՆ

Աստ­ված ա­սում է ­Գե­դեո­նին. Ա­րի, վերց­րու պա­տա­նի Փա­ռա­յին և ­գի­շերն ի­ջիր ­Մա­դիա­մի բա­նա­կը և­ այն­տեղ քեզ օգ­նե­լու (մա­սին) խոս­քեր կլսես: Երբ ­Գե­դեո­նը պա­տա­նու հետ մո­տե­ցավ հիս­նա­կան դա­սակ­նե­րից մե­կին, մի պա­հակ (մեկ այլ) պա­հա­կի գի­շե­րա­յին տես­լիք էր պատ­մում: Ե­րազ էի տես­նում, ա­սում է, գա­րե­ղեն նկա­նակ­ներ ե­կան հա­սան ու հար­վա­ծե­ցին ­Մա­դիա­մի խո­րա­նը, ո­րը խոր­տակ­վեց: Եվ նա, որ լսում էր, իս­կույն ե­րա­զի մեկ­նութ­յունն ա­սաց. ­Դա այլ բան չէ, քան Հո­վա­սի որ­դի ­Գե­դեո­նի սու­րը. ու­րեմն` Աստ­ված նրա ձեռ­քով մա­դիա­նա­ցի­նե­րին պի­տի մատ­նի (մահ­վան): Եվ ին­չու՞ գա­րե­ղեն նկա­նա­կով այ­լա­բան­վե­ցին նրանք. գա­րին ա­նա­սուն­նե­րի կե­րա­կուր է: ­Մեր մեջ կա ա­նաս­նա­կան մաս. մար­մնի հո­ղե­ղեն բնութ­յունն ա­նաս­նա­կան մաս է, ո­րով­հետև նույն հո­ղից ենք ստեղծ­ված մենք և­ ա­նա­սուն­նե­րը, և ն­րան­ցից ա­ռա­վել ենք (մեզա­նում) մուտք գոր­ծած ան­մա­հութ­յամբ[1]:

­Գե­դեո­նը հրա­ման տվեց ու ա­սաց. ­Հա­պա, ժիր մնա­ցեք և մի վա­խե­ցեք, ո­րով­հետև այս գի­շեր Աստ­ված ­Մա­դիա­մը մեր ձեռքն է հանձ­նում: Այս էր ա­սում և­ այն սա­փո­րի վրա, որ ձեռք էր դնում, մի ան­մա­րե­լի ճրագ էր ամ­րաց­նում, և ­սա­փո­րի նման, նաև փողն` ձախ և­ աջ (կող­մե­րում):

Եվ ինչ զեն­քով նրանց զի­նեց, նույ­նով էլ ին­քը զին­վեց, բայց նախ ին­քը նրան­ցից ա­ռաջ ըն­թա­ցավ, ո­րով­հետև «ե­րեք»-ից ա­ռա­վել է: Ինձ նա­յե­ցեք, ա­սում է, ինձ­նից օ­րի­նակ վերց­րեք: Այս էր ա­սում և ն­րա­նով իջ­նում թշնա­մի­նե­րի բա­նա­կը, մեծ ուժով հի­շեց­նում եր­ջե­րա­փո­ղի ձայ­նը: Ե­րեք հար­յու­րը նմա­նա­պես ե­րեք կող­մե­րից ամ­բողջ բա­նա­կը շրջա­պա­տե­ցին, խոր­տա­կե­ցին սա­փոր­նե­րը, և ճ­րագ­ներն աջ ձեռքն առ­նե­լով` ձա­խով փո­ղե­րը հնչեց­րին: ­Յու­րա­քանչ­յուր մարդ (իր) տե­ղում բոր­բոք­ված բո­ցի նման էր. ան­դա­դար փող հնչե­լով` ամ­բողջ բա­նա­կը դղրդեց­նում էին: ­Դեռ ոտ­քե­րը չհա­սած և ­ձեռ­քե­րը չմո­տեց­րած բո­լոր վրան­ներն ու խո­րան­նե­րը գե­տին շուռ եկան: ­Մարդն իր սո­ւրը ըն­կե­րոջ վրա էր ի­ջեց­նում: Եվ մի­ջին պա­հա­կա­ժա­մից (տե՛ս ­Դատ. Է 19)[2] սկսյալ մինչև ա­ռա­վոտ բա­նա­կի բազ­մութ­յան մեծ մա­սը ի­րար կո­տո­րեց: Իսկ ­Գե­դեո­նը և­ ե­րեք հար­յուրն ի­րենց տե­ղում մնա­լով փո­ղերն էին հնչեց­նում, գո­չում, խի­զա­խում և­ ա­սում. ­Հա­պա, ­Տեր Աստ­ծո և ­Գե­դեո­նի հաղ­թութ­յան սուր:

­Խե­ցե­ղեն սա­փո­րը ստեղծ­ված է հո­ղից, և­ ան­շեջ ճրագ­նե­րի վառ­վե­լը յու­ղից և ­պատ­րույ­գից է, և­ եղ­ջե­րա­փո­ղի ձայ­նը` օ­դով և ­մար­դու կեն­դա­նա­կան շնչով է: Արդ, այն, որ ա­պա­կան­վեց մեղ­քից` մեր մարմ­նի գո­յա­ցութ­յան հո­ղե­ղեն մա­սը, իբրև չթրծված ա­ման, ան­պի­տան լի­նե­լով, ջարդ­վեց: Ինչ­պես ճրա­գը սա­փո­րի մեջ` սա էլ մեր ա­պա­կա­նա­ցու մարմ­նի մեջ ան­հայտ մնաց: Այդ­պես (էր նաև) բա­նա­կան հնչու­մը, (որ) ձայն չէր տա­լիս երկ­րից եր­կինք, ո­րով­հետև այդ մեղ­քե­րի պատ­ճա­ռով ապա­կան­վե­լով խա­թար­վեց մարմ­նա­վոր գոր­ծի մեջ. մա­հը ոտ­քի տակ ա­ռավ մար­դու բնութ­յունն իբրև ան­բան և­ անմ­ռունչ հող. ոչ ան­դոր­րութ­յան մեջ է ար­ժան հա­մա­րում գո­հա­նալ Աստ­ծուց և­ ոչ էլ նե­ղութ­յան մեջ` ա­զա­տել նրան: Իսկ մեր բնութ­յու­նը մեր մկրտութ­յան մեջ է ճշմար­տութ­յամբ եր­ևում: Չթրծ­ված սա­փո­րը ջրում թրջվում է, իսկ մեր անթր­ծութ­յու­նն­ այն­տեղ է թրծվում և (նյու­թա­կան) թանձ­րութ­յու­նը (այլ էակ­նե­րի հան­դեպ) ա­ռա­վե­լութ­յամբ նոս­րա­նում (ո­գե­ղի­նա­նում), և ճրա­գը, որ սրա մեջ է, վառ­վե­լով բոր­բոք­վում: Ե­թե միայն տե­ղում հաս­տատ մնանք վառ­վե­լով ո­գե­ղեն ան­մա­րե­լի ճրա­գով` մեր թշնա­մին ինքն ի­րեն կհա­լած­վի և ն­րա (վա­րած) պա­տե­րազմ­նե­րը մեր մեջ կխա­փան­վեն: Ինչ­պես և Աստ­ծո ինք­նա­սաց ձայնն է ցույց տա­լիս հի­շա­տա­կա­րա­նի մեջ. «Ե­թե սա­տա­նան մեր­ժում է սա­տա­նա­յին, նա բա­ժան­վում է իր մեջ, ու­րեմն` ան­ցել է նրա տե­րութ­յու­նը» (Մտթ. ԺԲ 26): Եվ ճշմա­րիտ խոս­քով ցույց է տա­լիս, թե (այն) տունն ու թա­գա­վո­րութ­յու­նը, որ բա­ժան­ված է իր մեջ, չի կա­րող հաս­տա­տուն մնալ (Մտթ. ԺԲ 25):

Ա­պա ­Գե­դեո­նը սկսեց խո­սել և­ ա­սաց. «Ես ձեզ­նից մի բան պետք է խնդրեմ, ե­թե ինձ տաք. զին­վոր­նե­րից յու­րա­քանչ­յու­րը թող ինձ մոտ գա և ­մի ոս­կի գինդ բե­րի»: ­Բո­լորն ա­սում են. «Ահա­վա­սիկ տա­լիս ենք» (­­Դատ. Ը 24-25): ­Մի մեծ բաճ­կոն փռե­ցին և ­յու­րա­քանչ­յուր մարդ մի գինդ էր բե­րում գցում կույ­տի վրա, և ­գին­դե­րի կույ­տը ե­ղավ մոտ հա­զար յոթ հար­յուր լիտր ոս­կի[3]: Եվ ին­չու՞ արդ­յոք գին­դե­րը նա­խա­մե­ծար հա­մար­վե­ցին, քան բո­լոր բա­նե­րը: ­Հայտ­նի է, և ­չենք կա­րող թաքց­նել. երբ ըն­ծա­յա­բեր­ված գին­դե­րը կախ­վում են տղա­մարդ­կանց կամ կա­նանց ա­կանջ­նե­րից` մար­դու լսե­լի­քը պղծե­լով պղծվում է գին­դե­րի շար­ժու­մից. ­Տե­րը հի­շում է, թե ում նվի­րե­ցին գին­դե­րը: Երբ լսե­լի­քի դու­ռը խարխլ­վեց, մարմ­նի բո­վան­դակ բնութ­յու­նն­ ա­վեր­վեց, դրա հետ միա­սին և ­հո­գի­նե­րը խարխլ­վե­ցին: ­Բա­րու և ­չա­րի լսե­լի­քը նույնն է, ընտ­րող դա­տա­վորն ու վար­դա­պե­տը միտքն է, որ ներ­սում է: ­Կո­ղոպ­տեց հա­նեց նրանց գին­դե­րը, դրանց հետ միա­սին մաք­րեց նրանց այ­լան­դակ լսե­լի­քը: ­Տերն ա­սաց. «Ե­կա սուր բե­րե­լու (այս) աշ­խար­հը (բայց) ոչ թե կո­տո­րե­լու, այլ բա­ժա­նե­լու որ­դուն իր հո­րից և դս­տե­րը` մո­րից, և տան­տի­րոջ թշնա­մին իր ըն­տա­նի­քը կլի­նի» (Մտթ. Ժ 34-37): Աստ­վա­ծա­յին սու­րը մեղ­քի կա­պանք­նե­րը կտրեց և ­մեզ ձեր­բա­զա­տեց նրան­ցից: ­Հայր և ­մայր ան­վա­նե­ցինք քա­րը և ­փայ­տը, բայց նաև պաշ­տե­ցինք, այ­սու­հետև այդ­պես չենք ան­վա­նի, այլ կրա­կի և ­շի­նա­րա­րութ­յան հա­մար կօգ­տա­գոր­ծենք: Եվ այդ­պես պատ­վե­լու փո­խա­րեն պի­տի թշնա­մա­նանք և­ ա­նար­գենք նրանց:

[1] Ակնարկվում է հոգու ներկայությունը:

[2] Պ­ահակաժամը տ­ևում էր 3 ժա­մ:

[3] 244800 գ­րա­մ: