ՍՏԵՓԱՆՈՍ ՍՅՈՒՆԵՑԻ

­Նախ ու­սու­ցա­նեց, թե ինչ­պես պետք է ա­ղո­թել, իսկ այժմ նաև ա­ղոթ­քի խոս­քերն է ա­սում:  Իսկ ա­սե­լով՝ ձեր ա­ղոթք­նե­րում մի ե­ղեք շա­տա­խոս (տե՛ս Մտթ. Զ 7), ար­գե­լում է [ա­ղո­թել] երկ­րա­վոր հոգ­սե­րի և զ­բա­ղում­նե­րի [մա­սին] և [ու­սու­ցա­նում է] այն ա­ղոթ­քը, ո­րը երկ­նա­յին է ու հոգ­ևոր:

 

­Հայր մեր, որ երկն­քում ես. Երկն­քում բնակ­վե­լու [մա­սին] ա­սում է այն պատ­ճա­ռով, թե­պետև [ներ­կա] է ամ­բողջ տե­սա­նե­լի աշ­խար­հում ոչ միայն զո­րու­թեամբ, այլ նաև բնութ­յամբ, քան­զի աշ­խար­հի պատ­վա­կա­նա­գոյն և հ­րա­շա­փա­ռա­գոյն մասն է եր­կին­քը:

 

­Բայց ի՞նչ [ա­սել է]. ­Թող սուրբ լի­նի քո ա­նու­նը. ­Մի­թե՞ հա­րատև սուրբ չէր. ա­յո, բայց մեր ա­նար­ժան գոր­ծեր ա­նե­լը, ա­սում են, պղծում է նրա ա­նու­նը:  Ինչ­պես ա­սաց մար­գա­րեն. «­­Դուք պղծե­ցիք իմ ա­նու­նը ազ­գե­րի մեջ, ուր մտաք» (Ե­զեկ. ԼԶ 22):  Եվ ­Տերն ա­սաց ­Մով­սե­սին. Իմ սուրբ ա­նու­նը ժայ­ռի վրա չար­ձա­նագ­րեք:  Իսկ երբ բա­րի գոր­ծեր կա­տա­րենք, ա­սում է, սուրբ է լի­նում նրա ա­նու­նը:

 

Արդ, այդ աս­վա­ծը, թե՝ ­Թող սուրբ լի­նի քո ա­նու­նը, ոչ այլ ինչ է նշա­նա­կում, ե­թե ոչ այս, թե՝ թող սուրբ լի­նեն մեր գոր­ծե­րը, և ­քո ա­ռաջ ար­դար լի­նենք:

 

­Նույ­նը հայտ­նում է նաև հետև­յալ [խոս­քում]. ­Թող գա քո ար­քա­յութ­յու­նը.

 

Ք­րիս­տոս մշտնջե­նա­վոր Ար­քա և ­Թա­գա­վոր էր, բայց ասվում է, թե նա այժմ թա­գա­վո­րում է մեզ, երբ նրա կամքն ենք կա­տա­րում:  Իսկ ով­քեր չեն կա­տա­րում նրա պատ­վի­րան­նե­րը, նրանք չեն գտնվում նրա թա­գա­վո­րութ­յան ներ­քո, այլ լսում են, թե՝ «­­Հե­ռա­ցեք ին­ձա­նից» (Մտթ. ԻԵ 41), և «­­Ձեզ չեմ ճա­նա­չում» քան­զի նրանց, որ չէր ճա­նա­չում, ինչ­պե՞ս կա­րող է թա­գա­վո­րել:

 

­Քո կամ­քը թող լի­նի երկ­րի վրա, ինչ­պես որ երկն­քում է.

 

Ն­րա կամ­քը կա­տար­վում է երկ­նա­վոր­նե­րի՝ սե­րով­բե­նե­րի քե­րով­բե­նե­րի, ա­թոռ­նե­րի, պե­տութ­յուն­նե­րի, իշ­խա­նութ­յուն­նե­րի, հրեշ­տա­կա­պետ­նե­րի և հ­րեշ­տակ­նե­րի մոտ, իսկ երկ­րում միայն նրանք են կա­տա­րում նրա կամ­քը, ով­քեր ըստ նրա հրա­մա­նի են ըն­թա­նում:

 

Արդ, հրա­մա­յում է ա­ղո­թել, որ­պես­զի ­Հայր Աստ­ծու կամքը լի­նի ինչ­պես երկն­քում, այն­պես էլ երկ­րի վրա, որ­պես­զի երկ­րա­յին­ներս լի­նենք, ինչ­պես երկ­նա­յին­նե­րը:

 

­Մեր հա­նա­պա­զօր­յա հա­ցը տուր մեզ այ­սօր

 

Ինձ թվում է, թե մեր մարմ­նի տե­սա­նե­լի կե­րա­կու­րի հա­մար չի ա­սում, ո­րով­հետև ինքն ա­սաց. «­­Մարդ միայն հա­ցով չի կե­րակր­վում, այլ ա­մեն տե­սակ խոս­քով, որ դուրս է գա­լիս Աստ­ծո բե­րա­նից (Մտթ. Դ 4):  ­Կամ «հաց» ա­սե­լով նկա­տի ու­նի կեն­դա­նի խոս­քը, որ ի­ջավ երկն­քից. «Ես եմ երկն­քից ի­ջած կենաց հա­ցը» (­­Հովհ. Զ 41):  Հ­րա­մա­յում է ա­ղո­թել և ­մեր հո­գի­նե­րը հա­րատ­ևո­րեն կե­րակ­րել այն հա­ցով:

 

­Նե­րիր մեր մեղ­քե­րը և ­մենք կնե­րենք նրանց, ով­քեր պարտք են մեզ.

 

Արդ, թող ար­ժա­նի դառ­նանք նաև մենք՝ նե­րե­լու մեր պար­տա­պան­նե­րին, որ­պես­զի դու և ­քո ­Հայրն էլ նե­րեք (մեր մեղ­քե­րը):  ­Քան­զի Ք­րիս­տոս ին­քը բա­ցատ­րե­լով այս՝ քիչ անց ա­սում է. «Իսկ ե­թե չնե­րեք մարդ­կանց հան­ցանք­նե­րը, ա­պա երկ­նա­վոր ­Հայրն էլ չի նե­րի ձե­րը:  (Մտթ. Զ 15):

 

­Մի տար մեզ փոր­ձութ­յան

 

Ինչ­պե՞ս­ է ին­քը տա­նում փոր­ձութ­յան, ինչ­պես Աբ­րա­հա­մին և Ի­սա­հա­կին:  ­Սա­կայն աս­վում է, թե փոր­ձութ­յունն եր­կա­կի է. մեկն՝ Աստ­ծուց է, որ սուր­բե­րի հա­մար է, որ­պես­զի մարդ­կանց ցույց տա, թե նրանք ինչ­պի­սին են, որ­պես­զի այ­լոց խրա­տեն ի­րենց սխրան­քով, ինչ­պես ե­ղավ ­Հո­բի հետ, ո­րին Աստ­ված ա­սաց. «Արդ, ինչ ա­վե­լի մեծ բա­րիք կա դրա­նից, որ քո համ­բե­րութ­յու­նը ցույց տվի սա­տա­նա­յին և ­մարդ­կանց»:  Այս­պի­սի փոր­ձութ­յու­նը բա­րի և­ աստ­վա­ծա­յին է, իսկ մյու­սի [պա­րա­գա­յին], որ դժնի մեղ­քե­րից և Աստ­ծո խոս­քի հան­դեպ ար­հա­մար­հան­քից է, [մար­դիկ] դուրս են մնում Աստ­ծո խնամ­քից, այդ պատ­ճա­ռով նրանք բան­սար­կո­ւից և ­մարդ­կան­ցից փոր­ձութ­յան են են­թարկ­վում տան­ջանք­նե­րով:  Հ­րա­մա­յում է այս­պի­սի փոր­ձութ­յան մեջ չընկ­նել, [այլ] ա­ղո­թել և փրկ­վել չարից՝ ա­ներ­ևույթ թշնա­մուց և ­չար գոր­ծե­րից, ո­րոնք կա­տար­վում են ըստ նրա կամ­քի: