Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 1։40

Մաղաքիա արք. Օրմանյան

40-45. Նրա մօտ եկաւ մի բորոտ. նա ծնկի եկած աղաչում էր եւ ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»: Իսկ Յիսուս գթալով՝ ձեռքը երկարեց, դիպաւ նրան եւ ասաց. «Կամենում եմ, մաքրուի՛ր»: Եւ երբ նրան այս ասաց, բորոտութիւնը նրանից իսկոյն գնաց, եւ նա մաքրուեց: Եւ Յիսուս իսկոյն դուրս հանեց նրան եւ խստիւ պատուիրեց. «Զգո՛յշ եղիր, ոչ ոքի բան չասես, այլ գնա՛, քեզ քահանային ցո՛յց տուր եւ մաքրուելուդ համար ընծայ տուր այն, ինչ հրամայել էր Մովսէսը՝ նրանց համար իբրեւ վկայութիւն»: Բայց նա դուրս գնալով՝ սկսեց եռանդուն կերպով քարոզել եւ լուրը տարածել այն աստիճան, որ Յիսուս չէր կարողանում այլեւս յայտնապէս քաղաք մտնել, այլ դուրսը, ամայի տեղերում էր մնում. եւ բոլոր կողմերից ժողովուրդը նրա մօտ էր գալիս:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 8:2
   

Օգոստինոս Երանելի

Նրա մօտ եկաւ մի բորոտ. նա ծնկի եկած աղաչում էր եւ ասում. «Տէ՛ր, եթէ կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»:
   
   Պատմությունը, որի մասին իմանում ենք, լավ ու հուսալի կերպով պահպանվել է հենց այն կարգով, որով տեղի է ունեցել: Այնուամենայնիվ, երբ վերապատմելու ժամանակը գա, մենք չենք կարող ասել, թե ինչն առաջինը, և ինչը վերջինը կգա մեր մտքում։ Շատ հավանական է, որ յուրաքանչյուր ավետարանիչ անհրաժեշտ է համարել իրադարձությունները վերապատմել այն կարգով, որով Աստված ցանկացել է, քանզի այս կամ այն բանի և դրա կարգի մասին նրանց հիշողությունների անհամաձայնությունը ոչնչով չի նվազեցնում ավետարանի ուժը կամ դրա ճշմարտացիությունը: Ինչո՞ւ, այդպիսի կարևոր նշանակություն ունեցող գրքի կազմման ժամանակ  սրբերի միտքը վերահսկող և, անկասկած, նրանց իրենց գրելիքի մասին հիշել օգնող, Սուրբ Հոգին նրանց պատմությունը տարբեր  ձևերով շարադրել թույլ տվեց: