Սուրբ Եփրեմ Ասորի
«Զգո՛յշ եղիր, ոչ ոքի բան չասես, այլ գնա՛, քեզ քահանային ցո՛յց տուր եւ մաքրուելուդ համար ընծայ տուր այն, ինչ հրամայել էր Մովսէսը՝ նրանց համար իբրեւ վկայութիւն»:
«Տե՛ր, եթե կամենաս, կարո՛ղ ես ինձ մաքրել»,– Նա մեկնեց իր ձեռքը (Ղուկ․ 5:12–13): Նա, ով ձեռքը երկարեց, իհարկե, արհամարհեց օրենքը, քանի որ յուրաքանչյուրը, ով օրենքի համաձայն դիպչում է բորոտին, համարվում էր անմաքուր: Բայց հենց դրանով էլ Նա ցույց տվեց, որ ֆիզիկական թերություններով լի մարդու բնությունը գեղեցիկ է: Մյուս կողմից՝ բժշկվածին քահանային ներկայանալ հրամայելու միջոցով Նա հաստատեց քահանայությունը: Սակայն մաքրության համար զոհաբերություն կատարել պատվիրելով (Մատթ. 8:4, Ղուկ․ 5:14)՝ արդյո՞ք Նա նաև Մովսեսի կողմից սահմանված Օրենքը չհաստատեց: Բորոտների վերաբերյալ շատ պատվիրաններ տրվեցին, բայց դրանցից ոչ մեկն օգուտ չբերեց: Բայց Քրիստոս եկավ ու մեկ բառով բժշկություն պարգևեց և վերացրեց այն ամենը, ինչ օրենքով սահմանված էր բորոտների:
Մաղաքիա արք. Օրմանյան
«Զգո՛յշ եղիր, ոչ ոքի բան չասես, այլ գնա՛, քեզ քահանային ցո՛յց տուր եւ մաքրուելուդ համար ընծայ տուր այն, ինչ հրամայել էր Մովսէսը՝ նրանց համար իբրեւ վկայութիւն»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:40
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: