Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 10:13

Հովհաննես Ծործորեցի

Եթէ տունն արժանի է, ձեր ողջոյնը նրա վրայ թող իջնի. իսկ եթէ արժանի չէ, ձեր ողջոյնը ձեզ թող վերադառնայ:
 

    Եթե տունն արժանի է, ձեր ողջույնը կիջնի նրա վրա, իսկ եթե արժանի չէ, ձեր ողջույնը ձեզ մոտ կվերադառնա:
    Նախ ասաց, թե որ քաղաքը որ մտնեք, հարցրեք, թե ով է [այնտեղ] արժանավոր, այնտե՛ղ օթևանեք, ուստի որպեսզի չասեին՝ ո՞վ է ճանաչում արժանավորին, քանի որ «մարդը երեսին է նայում, իսկ Աստված՝ սրտին» (Ա Թագ. 16:7), այժմ հայտնում է՝ ասելով՝ արժանավորների վրա ձեր ողջույնը արևի լույսի պես կսփռվի, որովհետև ոչ միայն ողջույն է, այլև օրհնություն, և լսողները դրանով կպայծառանան, ինչպես [երկրի] բոլոր էակները: Իսկ ովքեր միայն խոսքով են ընդունում և նրանց հոգիները չեն ձևավորվել իբրև Նրա անդամները, ձեր ողջույնը կհեռանա [նրանցից], ինչպես արևի ճառագայթները՝ աշխարհից, և նրանք, մեղքով խավարած, կմնան նսեմության մեջ: Ուստի ողջույնի՝ ձեզ մոտ հետ քաշված լույսը ձեզ իմաց կտա նրանց անարժանության մասին:
    

Մաղաքիա արք. Օրմանյան

Եթէ տունն արժանի է, ձեր ողջոյնը նրա վրայ թող իջնի. իսկ եթէ արժանի չէ, ձեր ողջոյնը ձեզ թող վերադառնայ:
   

Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 10:5