Ստեփանոս Սյունեցի
Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ:
«Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ»:
Ոչ թե Աստծու Բանի բնության փոփոխում եղավ դեպի մարմնի բնություն և կամ այլայլություն, ինչպես ասում են սառած ջուրի [համար], այլ Բանը մարմին եղավ, այսինքն՝ մարդ եղավ՝ վերցնելով մարդու մարմին, հոգի և մարդուն [հատուկ] ամեն ինչ: Ուստի և Աստվածաբանը վրա բերեց, թե բնակվեց «մեր»՝ մարդկային բնության մեջ:
«Եվ տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով և ճշմարտությամբ»:
Որովհետև Բանն Աստված Աստծու Որդի լինելու իշխանությունը ժամանակի մեջ չստացավ, դրա համար էլ [ասվում է, որ] տեսան Նրա փառքը Հորից՝ Աստվածության աղբյուրից [որպես] Միածնի և միայն ճշմարիտ Աստծու: Նաև մյուս աշակերտները, [տեսան] այն սքանչելիքները, որոնք Նա անում էր՝ իբրև Աստված, առավել ևս Որոտման որդիները և Պետրոսը [ինչպես օրինակ], այլակերպությունը լեռան վրա:
«Լի շնորհներով և ճշմարտությամբ»: «Շնորհներով», քանի որ նրանք, ովքեր կանչվում են նրանից և կանչվեցին, շնորհներով փրկվեցին և ո՛չ գործերով, իսկ «ճշմարտությամբ», որովհետև ամեն ինչում ճշմարիտ է Նրա վարդապետությունը:
Մաղաքիա արք. Օրմանյան
Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ։
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 1:6

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: