Ծննդոց գրքի մեկնություն 11:6

Սրբ. Եփրեմ Ասորի

Տէրն ասաց. «Սրանք մէկ ժողովուրդ են, ունեն մէկ լեզու եւ սկսել են այդ գործն անել: Արդ, ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են:

   

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն   գլուխ 11:4
   

Ա. Լոպուխին

Եվ Տերն ասաց. «Ահա սրանք մեկ ժողովուրդ են ու ունեն մեկ լեզու և սկսել են այդ գործն անել։ Արդ, ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են։ (Սինոդական թարգ․) [6]
   
    Տերն ասաց... ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են: «Աստված, - ասում է Սբ. Հովհան Ոսկեբերանը, - սովորաբար այդպես է վարվում, երբ կամենում է պատժել. նախ ցույց է տալիս մեղքերի մեծությունը՝ ասես արդարացնելով իր որոշումը, և ապա նոր պատժում (Ծննդ. 3:11, 22–23, 6:5–7)»: Նույնն է նաև այս դեպքում: Մեկ ընդհանուր լեզուն՝ աստվածային սիրո այդ մեծագույն պարգևը, մարդկանց մեջ համընդհանուր եղբայրության և հավասարության վեհ մարդասիրական զգացմունքները կատարելագործելու այդ լավագույն միջոցը մարդկանց կողմից վերածվեց իրենց բնության հախուռն և ստոր բնազդների զարգացմանը նպաստող չարիքի: Տեսնելով, որ մարդկությունը հաստատ կանգնել է անօրինության կործանարար ճանապարհին, որից ետ կանգնելու և զղջալու մտադրություն չունի` ողորմած Տերը որոշեց Իր ամենազորության արտակարգ ներգործությամբ հեռացնել մարդկանց այդ ճանապարհից և դրանով փրկել նրանց վերջնական բարոյական կործանումից:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց. «Սրանք մէկ ժողովուրդ են, ունեն մէկ լեզու եւ սկսել են այդ գործն անել: Արդ, ոչինչ չի խանգարում նրանց, որ կառուցեն այն, ինչ կամենում են:
(Արարատ թարգ․) Եվ Տերն ասաց. «Նրանք մեկ ազգ են, ու բոլորը մեկ լեզու ունեն, և ահա սկսեցին շինել: Եվ հիմա նրանց համար արգելք չի լինի անել այն, ինչ որ մտածեն:
(Գրաբար) Եւ որդիք Քամայ՝ Քո՛ւշ, և Մեստրեմ, Փո՛ւդ, և Քանան։