Սրբ. Եփրեմ Ասորի
Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց:
Տե՜ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 1:26
Ա. Լոպուխին
Եվ Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց: (Սինոդական թարգ․)[27]
Եվ Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան... «Իր պատկերով», «Աստծո պատկերով» զուգահեռ հասկացությունների կրկնության մեջ հնարավոր չէ չնկատել մարդու արարման գործողության մեջ Սուրբ Երրորդության տարբեր անձերի մասնակցությանն ուղղված որոշակի ակնարկ, գլխավորապես Որդի-Աստծուն, որ Նրա անմիջական իրականացնողն է (Իր պատկերով):
Բայց, քանի որ Որդին լույսն է Աստծո փառքի և Նրա անձի պատկերը, ապա Նրա պատկերով արարումը միաժամանակ եղել է նաև Հայր-Աստծո պատկերով արարում (Աստծո պատկերով): Այստեղ ուշագրավ է այն, որ մարդը արարվել է լոկ Աստծո «պատկերով», և հավելած չի նաև՝ «նմանությամբ», որով վերջնականապես հաստատվում է մեր կողմից վերը նշված այն կարծիքի ճշմարտացիությունը, թե Աստծո պատկերն է միայն կազմում նրա բնության բնածին հատկությունը, իսկ աստվածանմանությունը սրանից տարբեր մի բան է և իրենից ներկայացնում է Նախապատկերին մոտենալու ճանապարհով՝ մարդու կողմից այդ աստվածային պատկերի այս կամ այն չափով ազատ, անձնական զարգացումը:
Մարդուն... արու և էգ ստեղծեց նրանց: Սխալ մեկնաբանելով այս հատվածը՝ ոմանք (հատկապես ռաբբիները) ցանկանում են դրանում առաջին մարդու անդրոգենության (այսինքն՝ մեկ անձի մեջ արական և իգական սեռերի միատեղման) մասին տեսության հիմք տեսնել: Սակայն այս մոլորությունը լավագույնս հերքվում է հենց այստեղ առկա «նրանց» դերանունով, որն, այն դեպքում, եթե խոսքը վերաբերեր մեկ անձի՝ պետք է լիներ եզակի թվով՝ «նրան», այլ ոչ թե հոգնակի թվով՝ «նրանց»:
--------------------------------
[27](Էջմիածին թարգ․) Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց:
(Արարատ թարգ․) Եվ Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով, Աստծո պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց:
(Գրաբար) Եւ արա՛ր Աստուած զմարդն ի պատկեր իւր. ըստ պատկերի Աստուծոյ արար զնա. արու և էգ արար զնոսա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: