Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 14:9

Հովհաննես Ծործորեցի

Եւ թագաւորը տխրեց, բայց երդման եւ սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ:

   

   Թագավորը տրտմեց, բայց երդման և սեղանակից ների պատճառով հրամայեց տալ նրան [նրա ուզածը]:

   Երբ չար աչքով տեսավ կատարվածը, տրտմեց, թեպետ հենց ինքն էր բանտարկել Հովհաննեսին: Կամ էլ կեղծավորաբար [տրտմեց], ինչպես ասվեց: Կամ էլ՝ առաքինությունն այնպիսին է, որ զարմանալի և գովեստի արժանի է երևում նույնիսկ անարժանների մեջ, ինչ պատճառով էլ [Հերովդեսը] տրտմեց: Բայց որպեսզի ստախոս ու երդմնազանց չհամարվեր և իշխաններից արհամարհանք չկրեր, հրամայեց տալ [Հովհաննեսի գլուխը], ինչպես Հեփթային՝ իր դստերը 788: Սակայն [Հեփթային] Աստծուն [տվեց], իսկ սա՝ մի աղջկա, ինչը մեծ անմտություն է, որովհետև հարկ էր վախենալ ծանր չարագործությա՛ն պատճառով և ոչ թե սեղանակիցների առաջ սուտ երդման, և արդար արյուն չթափել ու անօրեն սպանության վրա այդքան շատ վկաներ չկուտակել:
   

Ստեփանոս Սյունեցի

Եւ թագաւորը տխրեց, բայց երդման եւ սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ:

   
   «Եվ թագավորը տխրեց, բայց երդման և սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ»:
   Այժմ պարտ էր երդմնազանց լինել, քան թե պահել երդումը:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ թագաւորը տխրեց, բայց երդման եւ սեղանակիցների պատճառով հրամայեց նրան տալ այդ:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 14:6