Սրբ. Եփրեմ Ասորի
Աստուած դուրս հանեց նրան ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշուի՛ր աստղերը, եթէ կարող ես հաշուել դրանք»: Նա աւելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»:
Ասաց նրան. «Նայիր երկնքին ու հաշվիր աստղերը, եթե կարող ես հաշվել դրանք»: Նա ավելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»: Եւ գրված է, թե «Հավատաց Աբրահամն Աստծուն և դա նրան արդարություն համարվեց», քանզի հավատաց, դրա համար էլ [արդարություն համարվեց] և ոչ թե նրա զավակին:
Ա. Լոպուխին
Աստված դուրս հանեց նրան ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես հաշվել դրանք»։ (Սինոդական թարգ․) [5]
Եվ ասաց նրան. «Այդքան է լինելու քո սերունդը»։ Աստված դուրս հանեց նրան ու ասաց... հաշվի՛ր աստղերը... այդքան է լինելու քո սերունդը... Իր հավաստիացումն ավելի ուժեղ ու տեսանելի դարձնելու համար Աստված դուրս է բերում Աբրամին բաց երկնքի տակ և նրա ուշադրությունը հրավիրում է սփռված բյուրավոր աստղերին՝ ասելով, որ այդքան կլինի նաև իր սերունդների քանակը: Այս համեմատության իմաստն ու նշանակությունը մեզ արդեն հայտնի է նախորդ աստվածահայտնության պատմության համանման պատկերից (Ծննդ. 13:16): Բայց հենց խոստումի բացահայտման մեջ նկատվում է կարևոր առանձնահատկություն. առաջ ասվում էր ընդհանրապես Աբրամի սերունդի մասին, իսկ այժմ ավելացվում է, թե այդ սերունդը կլինի անձնական և անմիջական, քանի որ սերելու է իր հարազատ որդուց:
--------------------------------
[5](Էջմիածին թարգ․) Աստուած դուրս հանեց նրան ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշուի՛ր աստղերը, եթէ կարող ես հաշուել դրանք»: Նա աւելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»:
(Արարատ թարգ․) Եվ Նա դուրս բերեց նրան ու ասաց. «Նայի՛ր երկնքին և եթե կարող ես, համրի՛ր աստղերը»: Եվ ասաց. «Այդպես կլինի քո սերունդը»:
(Գրաբար) Եւ եհան զնա արտաքս՝ և ասէ ցնա. Հայեա՛ց ընդ երկինս, և թուեա՛ զաստեղս, եթէ կարիցե՞ս թուել զնոսա։ Եւ ասէ ցնա. Ա՛յնպէս եղիցի զաւակ քո։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: