Ա. Լոպուխին
Աբրամի կին Սարան նրան երեխա չէր պարգևում: Սարան ուներ մի եգիպտացի աղախին, որի անունը Հագար էր: (Սինոդական թարգ․) [1]
Աբրամի կին Սարան նրան երեխա չէր պարգևում... Հաջորդող պատմությանը նախապատրաստող անհրաժեշտ ներածական դիտարկում է: Արդեն տասը տարի էր անցել (3-րդ համար) այն պահից, երբ Աբրամն ու Սարան մեծաթիվ սերնդի մասին խոստում էին ստացել, բայց վերջինս դեռ ոչ մի որդի չէր ունեցել:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Աբրամի կին Սարան նրան երեխայ չէր պարգեւում: Սարան ունէր մի եգիպտացի աղախին, որի անունն Ագար էր:
(Արարատ թարգ․) Եվ Աբրամի կինը՝ Սարան, նրա համար զավակ չէր ծնում: Նա մի եգիպտացի աղախին ուներ՝ անունը Հագար:
(Գրաբար) Եւ Սարա կին Աբրամու ո՛չ ծնանէր նմա։ Եւ էր նորա աղջիկ մի Եգիպտացի որոյ անուն էր Ագար։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: