Ծննդոց գրքի մեկնություն 16:13

Սրբ. Եփրեմ Ասորի

Ագարն իր հետ խօսող Տիրոջը դիմելով՝ ասաց. «Դու այն Աստուածն ես, որ ինձ զօրավիգ եղաւ. - քանզի ասաց, - ես իմ առաջ տեսայ նրան, ով երեւացել է ինձ»:

   

   Այն ճշմարտության համար, որ իրեն ասվեց, փառք տվեց՝ ասելով. «Դու այն Աստվածն ես, որ ինձ զորավիգ եղավ, քանզի ասաց, - ես իմ առաջ տեսա նրան, ով երևացել է ինձ», քանի որ ասել էր. «Ես անչափ բազմացնելու եմ քո սերունդը և քո միջից թագավորներ են դուրս գալու». Իսմայելի տունը, Քետուրաի տունը և Իսահակի տունը մեծ ազգեր դարձան: Փոխանակ ասելու, թե «Տիրոջ հրեշտակը նրան գտավ Գեդարի կողմերը՝ Աթարայի ճանապարհին», եբրայերենն ասում է՝ «այսինքն՝ Ասորեստանի»:
   

Ա. Լոպուխին

Եվ Հագարը կանչեց իր հետ խոսող Տիրոջը, այդ անունով՝ «Դու այն Աստվածն ես, որ տեսար ինձ», քանզի ասաց.  «Իրոք ես այստեղ տեսա ինձ տեսնողին»: (Սինոդական թարգ․) [13]

   

   Եվ Հագարը կանչեց իր հետ խոսող Տիրոջը, այդ անունով... Հեղինակի այս դիտարկումը մեծ կարևորություն է ներկայացնում Տիրոջ հրեշտակի անձը հաստատելու հարցում:

   Դու այն Աստվածն ես, որ տեսար ինձ… Ճիշտ նույն նշանակությունն ունեն մեզ համար նաև Հագարի այս խոսքերը: Բացի այդ, դրանց մեջ ցույց է տրվում, որ Հագարը խոստովանում է աստվածային Նախախնամությունն ու Աստծո ամենատեսությունը (Սաղմ. 138:11-12, Հոբ 34:21-22, Ամս. 9:2-3): Սա առավել հստակ է արտահայտված սլավոներեն թարգմանության մեջ. «Դու ինձ խնամող Աստվածն ես», այսինքն՝ Քո նախախնամական զորությունն ինձ հայտնած Աստվածը:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ագարն իր հետ խօսող Տիրոջը դիմելով՝ ասաց. «Դու այն Աստուածն ես, որ ինձ զօրավիգ եղաւ. - քանզի ասաց, - ես իմ առաջ տեսայ նրան, ով երեւացել է ինձ»:
(Արարատ թարգ․) Եվ նա իր հետ խոսող Տիրոջ անունը կանչեց՝ ասելով. «Դու իմ Աստվածն ես, որ երևացիր ինձ», որովհետև ասաց. «Արդյոք դարձյալ կտեսնեմ այստեղ իմ այս տեսիլքից հետո»:
(Գրաբար) Եւ կարդա՛ց Ագար զանուն Տեառն որ խօսեցաւ ընդ նմա, և ասէ. Դո՛ւ ես Աստուած որ հայեցար յիս։ Քանզի ասաց եթէ յանդիման իսկ տեսի զայն, որ երևեցաւն ինձ։