Ծննդոց գրքի մեկնություն 16:16

Ա. Լոպուխին

Աբրամը ութսունվեց տարեկան էր, երբ Հագարը նրա համար ծնեց Իսմայելին: (Սինոդական թարգ․) [16]

 

   Աբրամը ութսունվեց տարեկան էր… Հեղինակի նկատառումը, հավանաբար, քաղված է ավանդությունից, որը նախանձախնդրորեն պահպանել է ողջ Արևելքում ամենահայտնի նահապետի կյանքի բոլոր մանրամասները (Ծննդ. 17:24-25):
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) Աբրամը ութսունվեց տարեկան էր, երբ Ագարը նրա համար ծնեց Իսմայէլին:
(Արարատ թարգ․) Եվ Աբրամն ութսունվեց տարեկան էր, երբ Հագարն Աբրամի համար ծնեց Իսմայելին:
(Գրաբար) Եւ Աբրամ էր ամաց ութսուն և վեցի՛ց, յորժամ ծնաւ նմա Ագար զԻսմայէլ։