Ա. Լոպուխին
Սարան՝ Աբրամի կինը, եգիպտացի աղախին Հագարին կնության տվեց իր ամուսնուն՝ Աբրամին, քանանացիների երկրում տասը տարի նրա ապրելուց հետո: (Սինոդական թարգ․) [3]
Կնության տվեց [նրան] իր ամուսնուն՝ Աբրամին... Հագարն այստեղ կին է կոչվում ոչ թե իսկական և խիստ իմաստով, այլ ժամանակավոր հարճի իմաստով, ինչպես որ ավելի հստակ անվանվում է մեկ այլ դրվագում (Ծննդ. 25:6): Բայց միևնույն ժամանակ նա, այսպես ասած, օրինական հարճ էր, որ վերցվել էր կնոջ համաձայնությամբ, հավանությամբ և նույնիսկ խնդրանքով, այնպես որ այս դեպքում նա Աբրամի համար երկրորդ աստիճանի կին էր:
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) Սարան՝ Աբրամի կինը, եգիպտացի աղախին Ագարին կնութեան տուեց իր ամուսնուն՝ Աբրամին, Քանանացիների երկրում տասը տարի նրա ապրելուց յետոյ:
(Արարատ թարգ․) Եվ Աբրամի կինը՝ Սարան, Աբրամի Քանանի երկրում տասը տարի բնակվելուց հետո իր եգիպտացի աղախին Հագարին տվեց իր ամուսնուն՝ Աբրամին, որ նրան կին լինի:
(Գրաբար) Եւ ա՛ռ Սարա կին Աբրամու զԱգար Եգիպտացի զաղախին իւր, յետ տասն ամի բնակելոյ Աբրամու յերկիրն Քանանացւոց, և ետ զնա Աբրամու առն իւրում կնութեան։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: