Սրբ. Եփրեմ Ասորի
8-12. Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Ագա՛ր, Սարայի աղախին, որտեղի՞ց ես գալիս, կամ ո՞ւր ես գնում »: Նա պատասխանեց. «Իմ տիրուհի Սարայի մօտից եմ փախչում ես »: Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Վերադարձի՛ր քո տիրուհու մօտ եւ հնազա՛նդ եղիր նրան »: Տիրոջ հրեշտակն աւելացրեց. «Ես անչափ բազմացնելու եմ քո սերունդը, այնքան, որ հաշուել հնարաւոր չլինի»: Տիրոջ հրեշտակը ասաց նաեւ. «Դու արդէն յղի ես, որդի պիտի ունենաս եւ նրա անունը Իսմայէլ պիտի դնես, որովհետեւ Տէրը իմացաւ քո տառապանքները: Նա վայրագ մարդ է լինելու: Նա ձեռք է բարձրացնելու բոլորի դէմ, եւ բոլորը ձեռք են բարձրացնելու նրա դէմ: Նա բնակուելու է իր բոլոր եղբայրների դիմաց»:
Եւ քանի որ Ագարը կարծում էր, թե Աբրահամի ժառանգն իր որդին է, սկսեց հպարտանալ և արհամարհել իր տիկնոջը. «Տիրոջ հրեշտակը նրան երևաց և ասաց. «Ագար, Սառայի աղախին, ո՞ւր ես գնում»: Նա պատասխանեց. «Իմ տիրուհի Սառայի մոտից եմ փախչում ես»: Հրեշտակն ասաց նրան. «Վերադարձիր քո տիրուհու մոտ և հնազանդ եղիր նրան»: Տիրոջ հրեշտակն ավելացրեց. «Ես անչափ բազմացնելու եմ քո սերունդը, այնքան, որ հաշվել հնարավոր չլինի… Նա բնակվելու է իր բոլոր եղբայրների դիմաց»: Ագարն իմացավ, որ Աբրահամն այլ որդիներ էլ է ունենալու և իր ժառանգությունը բաժանվելու և տարածվելու է Սեմի որդիների միջև, բայց նրա եղբայրները նաև Քետուրայի որդիներն էին:
Ա. Լոպուխին
Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Հագա՛ր, Սարայի աղախին, որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում»: Նա պատասխանեց. «Իմ տիրուհի Սարայից եմ փախչում ես»: (Սինոդական թարգ․) [8]
Հագա՛ր, Սարայի աղախին... Այս դիմումի հենց բառերն ամեն տեսակ հանդիմանությունից առավել պետք է ուշքի բերեր սահմաններն անցած աղախնուն:
-------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Ագա՛ր, Սարայի աղախին, որտեղի՞ց ես գալիս, կամ ո՞ւր ես գնում »: Նա պատասխանեց. «Իմ տիրուհի Սարայի մօտից եմ փախչում ես»:
(Արարատ թարգ․) Եվ ասաց. «Հագա՛ր, Սարայի աղախի՛ն, որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում»: Եվ նա ասաց. «Ես փախչում եմ իմ տիրուհու՝ Սարայի երեսից»:
(Գրաբար) Եւ ասէ ցնա հրեշտակ Տեառն. Ագար՝ աղախին Սարայի, ուստի՞ գաս կամ յո՞ երթաս։ Եւ ասէ. Յերեսաց Սարայի տիկնոջ իմոյ փախուցեալ եմ ես։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: