Ծննդոց գրքի մեկնություն 17:13

Սրբ. Եփրեմ Ասորի

Ձեր թլփատութեան մասին իմ ուխտը թող յաւիտենական ուխտ լինի:

 

Տե՛ս Ծննդոց գրքի մեկնություն գլուխ 17:10
   

Ա. Լոպուխին

[12.Քո տանը ծնվածն ու արծաթով գնված քո ստրուկն անպայման պետք է թլփատվեն:] Եվ Իմ ուխտը ձեր մարմինների վրա հավիտենական ուխտ կլինի: (Սինոդական թարգ․) [13]

   

   Քո տանը ծնվածն ու արծաթով գնված քո ստրուկն անպայման պետք է թլփատվեն… Աբրահամի տանը ծնվածների, այսինքն՝ նրա ծառաների և ընդոծինների մասին մենք արդեն որոշակի տեղեկություն ունենք ավելի վաղ պատմությունից, սակայն, ամենայն հավանականությամբ, դրանից հետո նրա մոտ նաև արծաթով գնված ստրուկներ էլ էին հայտնվել։ Ինչպես առաջիններն, այնպես էլ այս մյուսները հավասարապես համարվում են Աբրահամի տանը պատկանող, որի համար էլ նրա հետ մասնակիցներ են դառնում նաև ուխտին։ Նախկին օտարազգիների զավակների ուխտին մասնակից լինելը որպես նախատիպ խորհրդանշում է բոլոր ազգերի և ժողովուրդների մուտքը նորկտակարանյան Եկեղեցի։
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ձեր թլփատութեան մասին իմ ուխտը թող յաւիտենական ուխտ լինի:
(Արարատ թարգ․) Անպատճառ պիտի թլփատվեն քո ընդոծինը և քո արծաթով գնվածը, և Իմ ուխտը թող հավիտենական ուխտ լինի ձեր մարմնում:
(Գրաբար) Եւ եղիցի ուխտ իմ ի վերայ մարմնոյ ձերոյ յուխտ յաւիտենական։