Մաղաքիա արք. Օրմանյան
Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկսի գլուխ 1:7
Որոգինես
Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով»:
Քրիստոսը ջրով չի մկրտում, այլ այն վերապահում է իր աշակերտներին: Իր համար Նա պահպանում է Սուրբ Հոգու և կրակի մկրտությունը:
Սուրբ Բարսեղ Մեծ Կեսարացի
Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով»:
Մովսեսի միջոցով փոխանցված մկրտությունը առաջին հերթին տարբերություն էր դնում մեղքերի միջև, քանի որ ոչ բոլոր մեղքերը կարող էին ներման շնորհ ստանալ: Բացի այդ, այն պահանջում էր տարբեր զոհաբերություններ, խիստ և ճշգրիտ էր ծիսական լվացումների առնչությամբ, ժամանակավորապես զրկում էր նրան, որն անմաքուր և պիղծ վիճակում էր, պահանջում էր օրերի և ժամերի պահպանում: Միայն դրանից հետո էր մկրտությունն ընդունվում որպես մաքրման որոշակի կնիք: Ընդհակառակը, Հովհաննեսի մկրտությունը շատ ավելի բաց և ամբողջական էր, որովհետև այն մեղքերի միջև տարբերություն չէր դնում, տարբեր զոհաբերություններ չէր պահանջում, ծիսական լվացումների առնչությամբ խիստ և ճշգրիտ չէր, օրերի և ժամերի պահպանման պահանջ չուներ: Աստծո և Նրա Քրիստոսի շնորհով յուրաքանչյուրը կարող էր առանց հապաղելու գալ, խոստովանել իր մեղքերը (որքան էլ դրանք բազմաթիվ և ծանր լինեին) և մկրտվել Հորդանան գետում՝ անմիջապես մեղքի թողություն ստանալով:
Տիրոջ մկրտությունը ավելի կարևոր է, քան մարդկային ցանկացած այլ բան. փառքն ավելի վեր է, քան մարդկային բոլոր ցանկությունները և խնդրանքները, շնորհի և զորության առատությունն այնքան մեծ է, որքան արևը աստղերից: Ավելի լավ է հիշել սրբերի խոսքերը, ովքեր ավելի մեծ ուժով են ներկայացնում այս անհամեմատելի գերազանցությունը: Սակայն այդ պատճառով մենք ինքներս էլ ոչ թե պետք է լռություն պահպանենք, այլ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքերը որպես ուղեցույց վերցնելով ու կարծես հայելու միջով ու գաղտնի կերպով տեսնելով (տե՛ս Բ Կորն. 3։18)՝ պետք է հետևենք սահմանված ճանապարհին: Թեև մեր բացատրությունները կատարվում են մարմնի և բառերի ունեցած թուլությամբ, սակայն դրանք ամենևին չեն նսեմացնում Նրա փառքը, այլ ևս մեկ անգամ թույլ են տալիս հիանալու բարի Աստծո համբերության և մարդասիրության մեծությամբ: Աստված մեզ կհանդուրժի, եթե մենք փորձենք թոթովել Հիսուս Քրիստոսի միջոցով հայտնված Նրա մեծագույն շնորհների և սիրո մասին:
Երանելի Հերոնիմոս Ստրիդոնացի
Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով»:
Նա խոսում է Օրենքի և Աետարանի համեմատության մասին: «Ես ձեզ մկրտում եմ ջրով». սա օրենքն է, իսկ «նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով». սա էլ Ավետարանն է: Մկրտությունը չի կարող կատարյալ համարվել, քանի դեռ այն տեղի չի ունեցել Քրիստոսի խաչի և հարության միջոցով:
Սուրբ Գրիգոր Սքանչելագործ
Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:7
Ա. Լոպուխին
Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով»: (Սինոդական թարգ․)[8]
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 1:7
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կը մկրտի Սուրբ Հոգով»:
(Արարատ թարգ․) Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց նա Սուրբ Հոգով կմկրտի ձեզ»։
(Գրաբար) մկրտեցի զձեզ ջրո՛վ, նա մկրտեսցէ զձեզ հոգւո՛վ սրբով սրբով:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: