Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 18:24

Հովհաննես Ծործորեցի

Եւ երբ սկսեց հաշիւն ընդունել, նրա մօտ բերուեց տասը հազար քանքարի մի պարտապան:
   
    Եվ երբ սկսեց հաշիվ տեսնել, նրա մոտ բեր վեց բյուր քանքարի մի պարտապան:

    Տաղանդը եբրայերեն «քանքար» է կոչվում. այն հարյուր քսանչորս լիտր է և արժեքով՝ ինը հազար դահեկան: [Տերն] ասում է. «Նրա մոտ մի պարտապան բերվեց». որտեղի՞ց է հայտնի. հրեշտակներից, ովքեր միջնորդ են և մարդկանց գործերի վկա, ինչպես բարի [գործերի], այդպես էլ չար: Կամ էլ նրա գործերից երևաց, որովհետև քանքարը բարիների մոտ բարի է, իսկ չարերի մոտ՝ չար՝ ըստ կապարի կշռի ծանրության, ինչպես տեսավ Զաքարիան 978, և երգում է Դավիթը. «Իմ անօրինությունները... ծանր բեռի պես ծանրացան ինձ վրա» (Սաղմ. 37։5). որովհետև ինչպես հարյուրը, այդպես նաև բյուրն է մեղքերի կատարելություն նշանակում: Բայց տեսնենք նաև պարտքը. փոխատուն Աստված է, Ով Իր անապական պատկերով գոյացրեց մարդուն, Իր թագավորությունը որպես կնիք դրեց ստեղծվածի վրա և [տվեց] Իր բարի սերմերը, դրա հետ մեկտեղ և գործի զորությունը, որը քանքարով է խորհրդանշվում, ավելացրեց սրան նաև այլ երախտիքներ, որովհետև բոլոր տեսանելի բաները մեզ համար ստեղծեց՝ երկինքը, երկիրը, երկրային, ծովային, օդային [ամեն բան], լուսատուները, դրախտը և ուրիշ բարիքներ ևս, որոնք Օրենքով և նախքան Օրենքը շնորհեց: Սրանից հետո նաև միածին Որդուն տվեց, Ում միջոցով վերստին ծննդյամբ [մեզ] որդիներ դարձրեց, Հոգին հեղելով՝ [մեր] մեղքերը ներեց և խոստացավ բյուրավոր բարիքներ տալ, ինչի համար վայել էր ամեն օր մեռնել Նրա համար, սակայն Նա ոչ թե սա պահանջեց, այլ դյուրինը, նկատի ունեմ անոխակալությունը: Բայց մենք ոչ միայն սա չենք անում, այլև մեղքի վրա մեղք ենք բարդում: Երբ մարդ ենք տեսնում, դադարում ենք մեղանչելուց, իսկ Աստված միշտ է տեսնում, բայց մենք [մեղանչելուց] չենք դադարում, և քանի որ տակավին Նրա բարիքներն ենք վայելում, [մեր] մեղքերն ավելի են սաստկանում և պարտքը՝ ծանրանում: Ահա սրանք են պարտքի քանքարները:
   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ երբ սկսեց հաշիւն ընդունել, նրա մօտ բերուեց տասը հազար քանքարի մի պարտապան:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:23