Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 18:28

Հովհաննես Ծործորեցի

Իսկ ծառան դուրս ելնելով՝ գտաւ իր ծառայակիցներից մէկին, որ իրեն հարիւր դահեկան պարտք էր: Եւ նրան բռնելով՝ խեղդում էր ու ասում. «Վճարի՛ր ինձ, ինչ որ պարտք ես»:

 

   Իսկ ծառան դուրս եկավ, գտավ իր ծառայակից ներից մեկին, ով նրան հարյուր դահեկան էր պարտք, և բռնելով նրան՝ խեղդում էր ու ասում. «Հատուցի՛ր ինձ պարտքդ»:

   Ո՛չ շատ ժամանակ անց, այլ հենց այն ժամանակ, երբ երախտիքը նոր էր ընդունել [թագավորից], պարգևն առած՝ չար գործի էր ձեռնամուխ լինում: Որովհետև գտավ, ասում է [Տերը], իր ծառայակիցներից մեկին և խեղդում էր. չհիշեց այն խոսքը, որով ինքն ազատվեց, և ոչ նավահանգիստը, որում փրկվեց: Այլ այդ ամենը սրտի խստությամբ, ագահությամբ ու ոխակալությամբ մոռանալով և գազաններից էլ վայրենի դառնալով՝ խեղդում էր ծառայակցին հարյուր դահեկանի համար, այսինքն՝ [այսպես ենք վարվում] միմյանց փոքրիկ սխալների համար, որոնք մարդկանց աչքին հարյուրի պես մեծ են թվում: Կամ ունեցվածքի վնաս, կամ լեզվի բամբասանք, կամ ձեռքի հարված և այլ այսպիսի բաներ են, որ չենք կամենում ներել միմյանց՝ ըստ առաքյալի 981, այլ վիշտը ծանրացնում ենք՝ չարի փոխարեն չարը հատուցելով:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Իսկ ծառան դուրս ելնելով՝ գտաւ իր ծառայակիցներից մէկին, որ իրեն հարիւր դահեկան պարտք էր: Եւ նրան բռնելով՝ խեղդում էր ու ասում. «Վճարի՛ր ինձ, ինչ որ պարտք ես»:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:23