Հովհաննես Ծործորեցի
29-30. Իսկ ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, աղաչում էր նրան եւ ասում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ կը վճարեմ քեզ»: Իսկ սա չէր կամենում. գնաց նրան բանտ նետել տուեց, մինչեւ որ պարտքը վճարէր:
 Ուստի ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, աղաչում էր նրան և ասում. «Համբերատա՛ր եղիր իմ հանդեպ, և կհատուցեմ քեզ»: Բայց նա չկամե ցավ, այլ գնաց նրան բանտը գցեց, մինչև պարտքը հատուցեր:
 Ինչ որ ինքն արեց տիրոջը, նույնն իրեն պատահեց ծառայից, բայց չզգաստացավ, այն դեպքում, որ մեծ տարբերություն կար [երկուսի միջև]. այնտեղ [ծառան] տիրոջն էր աղաչում, իսկ այստեղ ծառայակցին էր խնդրում: Ինքը մարդասիրություն տեսավ տիրոջից, իսկ ընկերոջ հանդեպ դաժանություն ցուցաբերեց. իրենը բյուր տաղանդ էր, իսկ սրանը՝ հարյուր դահեկան. սա միայն ժամանակ էր խնդրում, մինչ ինքը կատարյալ ներում էր ստացել: Հետևաբար, արժանի է ծեծի, որովհետև չսովորեց իր տեսածից և արեց ինչը չէր տեսել, ինչպես ասում է [Տերը]. «Գնաց,- ասում է,- նրան բանտը գցեց»: Ինձ թվում է՝ սա կապանքի և բանադրանքի որոշումն է, որ եղբայրների փոքր հանցանքների պատճառով անգութ մարդիկ անպատմելի նզովքներ են արտաժայթքում անդուռ բերանով, և շատ են նրանք, ովքեր այդ կապանքով վախճանվում են և թողություն չեն տալիս 982:
Մաղաքիա արք. Օրմանյան
Իսկ ծառայակիցը, ընկնելով նրա ոտքերը, աղաչում էր նրան եւ ասում. «Համբերո՛ղ եղիր իմ հանդէպ, եւ կը վճարեմ քեզ»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:23

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: