Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի 18:34

Հովհաննես Ծործորեցի

Եւ նրա տէրը բարկանալով՝ նրան յանձնեց դահիճներին, մինչեւ որ հատուցէր բոլոր պարտքերը:
 

   Եվ նրա տերը բարկանալով՝ նրան մատնեց դահիճներին, մինչև ամբողջ պարտքը հատուցեր:

   Սրանից սովորում ենք, որ շնորհն ու ողորմությունը մի անգամ են [լինում], իսկ հետո նույն չարիքի մեջ գտնելով՝ նախանձախնդրության կրակն ուտում է հակառակորդին՝ ըստ սուրբ Հովհաննեսի. «Եթե Նրան գիտենալուց, Նրանից ողորմություն գտնելուց հետո նույն կերպ եք վարվում, ձեր նախկին [մեղքերն] էլ կհաշվի և ողորմություն չեք ընդունի Նրանից» 985: Ուստի [թագավորը], գթություն ցուցաբերելուց հետո տեսնելով [ծառային] անգթությամբ վարակված, բարկացավ նրա վրա՝ ո՛չ ըստ բնության, որն անկիրք է, այլ ըստ տպավորության ձևացնելով, որպեսզի մեր հանցանքները ճանաչենք, թե որքա՛ն ծանր են, որ Անբարկանալիին բարկության են շարժում:

   «Մատնեց նրան,- ասում է,- դահիճներին», այսինքն՝ սպասավոր հրեշտակներին, ովքեր [նաև] «հնձողներ» անվանվեցին 986 և մարդկանց չար գործերի կամ ի սկզբանե մարդասպան եղող Բանսարկուի 987 կամքի դատող ու կշտամբող: Նրանց բարկության նույն տանջանքներին մատնեց նաև սրան՝ ըստ այսմ. «Գնացե՛ք դեպի կրակը, որ պատրաստված է սատանայի և նրա հրեշտակների համար» (հմմտ. Մատթ. 25։41). եթե [ստացած] երախտիքով չեղավ պիտանի, գեթ տանջանքով թող զգաստանա: «Մինչև հա տուցի,- ասում է,- ամբողջ պարտքը»: Այս «մինչև»-ը ոչ թե ժամանակավորություն [է ցույց տալիս], այլ հավիտենություն, ինչպես այստեղ. «Չի ելնի այնտեղից, մինչև չվճա րի վերջին լուման» (հմմտ. Ղուկ. 12։59), այսինքն՝ բյուր քանքարների պարտքը՝ և՛ երախտիքների, և՛ մեղքերի՝ խորհուրդներով, խոսքերով ու գործերով, նաև ծառայակիցներին տանջելու պատիժը:

   

Մաղաքիա արք. Օրմանյան

Եւ նրա տէրը բարկանալով՝ նրան յանձնեց դահիճներին, մինչեւ որ հատուցէր բոլոր պարտքերը:

   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:23