Հովհաննես Ծործորեցի
Նոյնը պիտի անի ձեզ եւ իմ Հայրը, որ երկնքում է, եթէ ձեզանից իւրաքանչիւրը սրտանց չների իր եղբօրը՝ նրա յանցանքները»:
 Նույն կերպ և Իմ երկնավոր Հայրը կվարվի ձեզ հետ, եթե յուրաքանչյուրդ սրտանց չներեք ձեր եղբորը նրա հանցանքները»:
 Պարզաբանեց, թե ինչի համար պատմեց առակը. որպեսզի մեզնից յուրաքանչյուրը ների իր ընկերոջ բազմապատիկ ու անչափ մեղքերը (որովհետև ոչ թե օտարին ենք ներում, այլ եղբորը), որպեսզի երկնառաք բարկությանը չարժանանանք: Բայց ինչո՞ւ է [ասում]՝ «Իմ երկնավոր Հայրը»: Երևում է՝ այնպիսի մարդատյացներին արժանի չհամարեց Աստծո որդի կոչելու և ասելու «ձեր Հայրը», ուստի [ասաց] «Ի՛մ Հայրը», որովհետև հարազատ որդին հորն է նման. ողորմածը ողորմածի որդի է, և բարին՝ բարիի: Իսկ ասում է «սրտանց [չներեք] նրանց հանցանքները», որպեսզի խոսքով ներելուց հետո մտքով հիշաչար չլինենք, ինչպես շատերը, այլ սրտանց ներենք: Նախ սեփական [մեղքերից պիտի ազատվենք], որպեսզի չմեղադրի [մեզ] մեր սիրտը, որ բոլոր չարիքների աղբյուրն է, և այդպես համարձակ դիմենք Աստծուն՝ ըստ Հովհաննեսի 988, և ապա ընկերների [մեղքերը պիտի ներենք], որպեսզի [Աստված] մեր բյուրապատիկ ու ավելի ծանր [մեղքերը] ների:
 Տես և այսպես. [Տերը] «թագավոր» [է կոչում] Աստծուն՝ ըստ Դավթի. «Ամբողջ երկրի մեծ թագավորն Աստված է» (հմմտ. Սաղմ. 46։3), բայց քանի դեռ Նա խնամք է տանում մարդու մասին, որպես հայր է, և թագավոր ու երկնքի արքա է, երբ սկսում է դատել, որովհետև արքայի նմանությունն այստեղ դատելով է ցույց տալիս: Իսկ բյուր քանքարի պարտապանը [մարդու] հոգին է, որն անձնիշխան կամքով աղբյուրն է չար գործերի, և ծառայակիցը մարմինն է: Այսպես շարունակելո՛վ կազմիր խոսքդ, եթե կամենում ես:
Մաղաքիա արք. Օրմանյան
Նոյնը պիտի անի ձեզ եւ իմ Հայրը, որ երկնքում է, եթէ ձեզանից իւրաքանչիւրը սրտանց չների իր եղբօրը՝ նրա յանցանքները»:
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մատթեոսի գլուխ 18:23

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: